00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Բագրատ Գալստանյան
Էդ քառակուսի ցանկապատը, որ Շուռնուխում ցույց էր տալիս պարոն փաշինյանը, ո՞ր մասում է․ Բագրատ Գալստանյան
17:05
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան, Երևանն ու Բաքուն «արտատարածքային միջանցք» ստեղծելու հարց չեն քննարկում. Օվերչուկ

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցԱլեքսեյ Օվերչուկ
Ալեքսեյ Օվերչուկ - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2022
Ալեքսեյ Օվերչուկ
Բաժանորդագրվել
Համաժողովն ու բիզնես առաքելությունն անցկացվել են հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո, և չնայած իրավիճակի ծանրությանը` Հայաստանի ղեկավարությունը որոշել է չհետաձգել նախապես ծրագրված հայ-ռուսական միջոցառումները:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը «արտատարածքային միջանցքի» ստեղծման հարց չեն քննարկում, չէ՞ որ ճանապարհներ բացել կամ կառուցել կարելի է միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակ որոշեն երկրների միջև սահմանը հատելու ու այդ ճանապարհների երթուղիների իրավական ռեժիմը։ Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է սկզբունք, որը հիմք է ծառայելու այս ռեժիմի հստակեցման համար. «Ճանապարհի հսկողությունն իրականացնելու է այն երկիրը, որի տարածքով անցնում է այդ ճանապարհը»։ Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, ապա այն հայկական է, եթե Ադրբեջանի տարածքով` ադրբեջանական։
Երևանում կայացած «Հայ–ռուսական բիզնես–երկխոսություն 2022» գործարար առաքելությունից, միջտարածաշրջանային համաժողովից հետո «Ռոսիսկայա գազետային» տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ նախարարների կաբինետի փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։
Միևնույն ժամանակ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին հաշվի կառնվի Ադրբեջանի հետ պետական սահմանը հատելու վերաբերյալ հարցը լուծելիս։
«Մեր բոլոր պայմանավորվածությունները կառուցվում են նաև այս գործոնը հաշվի առնելով։ Ընդ որում` ձգտում ենք առավելագույնս ներգրավել տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք հեշտացնում են մարդկանց և բեռների սահմանահատումը հաճախորդի տեսանկյունից։ Կարծում եմ, որ քննարկվող տեխնոլոգիական լուծումները հետագայում կարող են օրինակ դառնալ նաև ԵԱՏՄ մաքսային սահմանի այլ հատվածներում կիրառելու համար», – նշել է նա։
Օվերչուկը համոզված է, որ Հայաստանին այսօր մեկ քայլ է բաժանում տնտեսական աճը զսպող տրանսպորտային շրջափակման չեղարկումից։
ՌԴ նախարարների կաբինետի փոխնախագահը նշել է, որ համաժողովն ու բիզնես առաքելությունն անցկացվել են հայ–ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո։ Չնայած իրավիճակի ծանրությանը և բազմաթիվ կորուստների ցավին` Հայաստանի ղեկավարությունը որոշել է անցկացնել նախապես ծրագրված հայ-ռուսական միջոցառումները։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին. ԱԳՆ
«Մենք հասկանում ենք, թե դա որքան ծանր որոշում էր այդ պայմաններում, ինչն առավել քան խոսուն ցուցադրում է, թե Հայաստանի համար որքան կարևոր են մեր կապերը», – ասել է Օվերչուկը։
Նշենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։ Այդ նպատակով որոշվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի կարգավորման վրա։
Լրահոս
0