https://arm.sputniknews.ru/20220930/lvoru-marzpety-pashinjani-sev-cucakum-e-hajtnvel-hraparak-49123702.html
Լոռու մարզպետը Փաշինյանի «սև ցուցակում» է հայտնվել. «Հրապարակ»
Լոռու մարզպետը Փաշինյանի «սև ցուցակում» է հայտնվել. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Լոռու մարզի 4 համայնքից միայն մեկում է հաղթել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ 30.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-30T10:41+0400
2022-09-30T10:41+0400
2022-09-30T10:50+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
լոռի
մարզպետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/08/25671292_0:95:1000:658_1920x0_80_0_0_377dcc16b3792a7286fa10e646da2e24.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները զայրացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արդյունքում մարզպետ Արամ Խաչատրյանը հայտնվել է Փաշինյանի «սև ցուցակում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։Ըստ թերթի` վարչապետին այնքան են զայրացել արդյունքները, որ սեպտեմբերի 26-ին մարզպետին արձակուրդ են ուղարկել` 8 օր` վճարվող, 2 օր՝ չվճարվող։Հիշեցնենք, որ մարզի 4 համայնքում տեղի ունեցան ընտրություններ՝ Գյուլագարակում, Լոռի Բերդում, Տաշիրում և Ալավերդիում։Ձերբակալվել է Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել ՀովսեփյանըԹերթը գրում է, որ Ալավերդիում առաջատարն «Ապրելու երկիր» կուսակցությունն է, իսկ Լոռի Բերդում թեպետ ՔՊ-ն է հաղթել, սակայն մարզպետի շնորհքը չէ, այլ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, քանի որ վերջինիս հայրենի գյուղն է, և հայրն անձամբ է համակարգել ընտրական աշխատանքները։«Ինչ վերաբերում է Գյուլագարակին, ապա այստեղ ընտրություններից մի քանի օր առաջ երրորդ ուժի ցուցակից 19 թեկնածուի պարտադրել են ինքնաբացարկ գրել, և ԿԸՀ-ի որոշմամբ չեղարկել են մասնակցությունը, սակայն դա էլ չի օգնել. ՔՊ-ն «50+1» չի հավաքել։ Անցած տարի էլ Խաչատրյանը ձախողել էր Վանաձորի ընտրությունները՝ գլխավորելով ՔՊ ցուցակը, մինչև հիմա Վանաձորը խելքի չի գալիս, իսկ Մամիկոն Ասլանյանի կալանավորվելն անընդհատ Փաշինյանի երեսով են տալիս»,– նշում է պարբերականը։Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզի 18 համայնքում։
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/08/25671292_0:2:1000:752_1920x0_80_0_0_591dd30dee5b577145479e8d6f352eee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, լոռի, մարզպետ
հայաստան, նիկոլ փաշինյան, լոռի, մարզպետ
Լոռու մարզպետը Փաշինյանի «սև ցուցակում» է հայտնվել. «Հրապարակ»
10:41 30.09.2022 (Թարմացված է: 10:50 30.09.2022) Լոռու մարզի 4 համայնքից միայն մեկում է հաղթել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները զայրացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արդյունքում մարզպետ Արամ Խաչատրյանը հայտնվել է Փաշինյանի «սև ցուցակում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։
Ըստ թերթի` վարչապետին այնքան են զայրացել արդյունքները, որ սեպտեմբերի 26-ին մարզպետին արձակուրդ են ուղարկել` 8 օր` վճարվող, 2 օր՝ չվճարվող։
«Տեղեկություն կա, որ Փաշինյանը նրան փոխարինող է փնտրում։ Չի բացառվում, որ արժանի թեկնածու գտնելու դեպքում նրան ազատեն պաշտոնից»,– հայտնում է «Հրապարակը»։
Հիշեցնենք, որ մարզի 4 համայնքում տեղի ունեցան ընտրություններ՝ Գյուլագարակում, Լոռի Բերդում, Տաշիրում և Ալավերդիում։
Թերթը գրում է, որ Ալավերդիում առաջատարն «Ապրելու երկիր» կուսակցությունն է, իսկ Լոռի Բերդում թեպետ ՔՊ-ն է հաղթել, սակայն մարզպետի շնորհքը չէ, այլ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, քանի որ վերջինիս հայրենի գյուղն է, և հայրն անձամբ է համակարգել ընտրական աշխատանքները։
«Ինչ վերաբերում է Գյուլագարակին, ապա այստեղ ընտրություններից մի քանի օր առաջ երրորդ ուժի ցուցակից 19 թեկնածուի պարտադրել են ինքնաբացարկ գրել, և ԿԸՀ-ի որոշմամբ չեղարկել են մասնակցությունը, սակայն դա էլ չի օգնել. ՔՊ-ն «50+1» չի հավաքել։ Անցած տարի էլ Խաչատրյանը ձախողել էր Վանաձորի ընտրությունները՝ գլխավորելով ՔՊ ցուցակը, մինչև հիմա Վանաձորը խելքի չի գալիս, իսկ Մամիկոն Ասլանյանի կալանավորվելն անընդհատ Փաշինյանի երեսով են տալիս»,– նշում է պարբերականը։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններն
անցկացվել են սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզի 18 համայնքում։