Գնահատում ենք իրանական կողմի վճռական ու հստակ դիրքորոշումները․ Արարատ Միրզոյան
© Photo : press office of MFA of RA Արարատ Միրզոյանն ընդունել է Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին
Արարատ Միրզոյանն ընդունել է Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին
© Photo : press office of MFA of RA
Բաժանորդագրվել
Գլխավոր հյուպատոսությունը Սյունիքում կնպաստի հայ-իրականական համագործակցության խորացմանը տարբեր բնագավառներում։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին և Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կողմերը գոհունակություն են հայտնել բարձր մակարդակում հայ-իրանական, հատկապես՝ վերջին շրջանի շփումների ակտիվացման կապակցությամբ:
© Photo : press office of MFA of RA Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրի
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրի
© Photo : press office of MFA of RA
«Արարատ Միրզոյանը նշել է, որ Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը կարևոր և խորհրդանշական քայլ է, որը վկայում է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին: Համոզմունք է հայտնվել, որ գլխավոր հյուպատոսությունն իր գործունեությամբ կնպաստի Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, գիտակրթամշակութային բնագավառներում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
© Photo : press office of MFA of RA Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան
© Photo : press office of MFA of RA
Անդրադարձ է արվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում տարածաշրջանային հարցերի վերաբերյալ իրանական կողմից արտահայտվող վճռական ու հստակ դիրքորոշումները: