https://arm.sputniknews.ru/20220930/ete-chashkhatec-uremn-ajd-mekhanizmy-chka--azh-nakhagahy-hapki-masin-49156675.html
Եթե չաշխատեց, ուրեմն այդ մեխանիզմը չկա. ԱԺ նախագահը` ՀԱՊԿ–ի մասին
Եթե չաշխատեց, ուրեմն այդ մեխանիզմը չկա. ԱԺ նախագահը` ՀԱՊԿ–ի մասին
Sputnik Արմենիա
Սիմոնյանն ասել է, որ իրենց քաղաքական թիմի համար Հայաստանի անվտանգությունը գերագույն նպատակ է, և իրենք այն ապահովելու են բոլոր հնարավոր միջոցներով։ 30.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-30T18:06+0400
2022-09-30T18:06+0400
2022-09-30T18:24+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ալեն սիմոնյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/12/48508933_0:84:1600:984_1920x0_80_0_0_eea99a9cfb8306e173ca1afba118b516.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Պետք է ստիպենք ՀԱՊԿ մեխանիզմը աշխատի, եթե չաշխատեց, ուրեմն այդ մեխանիզմը չկա: Այս մասին «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։Լրագրողը խորհրդարանի ղեկավարից նաև հետաքրքրվել է, թե որքանով են իրական այն մտահոգությունները, թե ՀԱՊԿ–ի անդամ երկիր լինելը Հայաստանի համար խոչընդոտ է որոշ պետություններից զենք գնելու համար։Նա նաև հայտարարել է, որ իրենց քաղաքական թիմի համար Հայաստանի անվտանգությունը գերագույն նպատակ է, և իրենք այն ապահովելու են բոլոր հնարավոր միջոցներով, իսկ թե ում միջոցով կարվի՝ բացարձակ կարևոր չէ։Հիշեցնենք՝ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։Ավելի ուշ 2 անգամ Հայաստան ժամանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։Առաքելության աշխատանքի արդյունքում նախատեսվում է զեկույց ներկայացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին ու առաջարկություններ անել դրա կարգավորման համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Փաշինյանին ներկայացրել է կատարած աշխատանքի նախնական արդյունքներըԱդրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք մարդ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/12/48508933_89:0:1512:1067_1920x0_80_0_0_13efc2022da11614c81373f257c08249.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ալեն սիմոնյան, հայաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ալեն սիմոնյան, հայաստան
Եթե չաշխատեց, ուրեմն այդ մեխանիզմը չկա. ԱԺ նախագահը` ՀԱՊԿ–ի մասին
18:06 30.09.2022 (Թարմացված է: 18:24 30.09.2022) Սիմոնյանն ասել է, որ իրենց քաղաքական թիմի համար Հայաստանի անվտանգությունը գերագույն նպատակ է, և իրենք այն ապահովելու են բոլոր հնարավոր միջոցներով։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Պետք է ստիպենք ՀԱՊԿ մեխանիզմը աշխատի, եթե չաշխատեց, ուրեմն այդ մեխանիզմը չկա: Այս մասին «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Լրագրողը խորհրդարանի ղեկավարից նաև հետաքրքրվել է, թե որքանով են իրական այն մտահոգությունները, թե ՀԱՊԿ–ի անդամ երկիր լինելը Հայաստանի համար խոչընդոտ է որոշ պետություններից զենք գնելու համար։
«Մենք զբաղվում ենք ձեր նշած խնդրով, և ակնհայտ է, որ միայն մի տեղից զենքի մասով հույս չենք դնում, առավել ևս, որ հիմա պարզ պատճառներով խնդիրներ կան և ձեր հնչեցրած մտահոգությունը մենք գիտենք։ Այդ տրամաբանության մեջ փորձում ենք կառուցել մեր անվտանգային համակարգը»,– պատասխանել է Սիմոնյանը։
Նա նաև հայտարարել է, որ իրենց քաղաքական թիմի համար Հայաստանի անվտանգությունը գերագույն նպատակ է, և իրենք այն ապահովելու են բոլոր հնարավոր միջոցներով, իսկ թե ում միջոցով կարվի՝ բացարձակ կարևոր չէ։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ առաքելությունը
Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել
հայ-ադրբեջանական սահման։
Ավելի ուշ 2 անգամ Հայաստան ժամանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Առաքելության աշխատանքի արդյունքում նախատեսվում է զեկույց ներկայացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին ու առաջարկություններ անել դրա կարգավորման համար։
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ,
կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից
զոհվել է երեք մարդ: