https://arm.sputniknews.ru/20220930/da-milivonavvor-mardkanc-kamqn-e-putiny-hanraqveneri-ardjunqneri-masin-49144462.html
Դա միլիոնավոր մարդկանց կամքն է. Պուտինը` հանրաքվեների արդյունքների մասին
Դա միլիոնավոր մարդկանց կամքն է. Պուտինը` հանրաքվեների արդյունքների մասին
Sputnik Արմենիա
Պուտինը վստահություն հայտնեց, որ Դաշնային ժողովը կհաստատի Ռուսաստանի Դաշնությանը նոր տարածքներ միացնելու մասին օրենքը: 30.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-30T16:37+0400
2022-09-30T16:37+0400
2022-09-30T16:56+0400
վլադիմիր պուտին
հանրաքվե
խերսոն
զապորոժիե
լուգանսկ
դոնեցկ
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1e/49142293_0:0:3009:1694_1920x0_80_0_0_2bfe708c71f3676bfa1c49de6fc14b7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչները դառնում են Ռուսաստանի քաղաքացիներ։ Կրեմլում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Խոսելով անցկացված հանրաքվեների մասին՝ Ռուսաստանի նախագահը շեշտեց, որ մարդիկ միանշանակ ընտրություն են կատարել:Թուրքիան չի ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի հանրաքվեների արդյունքները. ԱԳՆՊուտինը վստահություն հայտնեց, որ Դաշնային ժողովը կհաստատի Ռուսաստանի Դաշնությանը նոր տարածքներ միացնելու մասին օրենքը:«Դա միլիոնավոր մարդկանց կամքն է։ Եվ դա նրանց անօտարելի իրավունքն է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որտեղ խոսվում է ժողովուրդների ինքնորոշման և հավասարության մասին», - հայտարարեց ՌԴ առաջնորդը։Այնուհետև Ռուսաստանի նախագահը լռության րոպե հայտարարեց Դոնբասում զոհվածների հիշատակին: Հիշեցնենք` ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը:Թուրքիան չի ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի հանրաքվեների արդյունքները. ԱԳՆԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսը մշակելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ-ի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում ՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում ՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում ՝ 93,11 տոկոսը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:Արևմուտքը զայրացել է Դոնբասի հանրաքվեների պատճառով, բայց սա ընդամենը արձագանք է. Լավրով
խերսոն
զապորոժիե
լուգանսկ
դոնեցկ
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1e/49142293_278:0:3009:2048_1920x0_80_0_0_ef4bafa670c7844a55a5182cc488a7d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, հանրաքվե, խերսոն, զապորոժիե, լուգանսկ, դոնեցկ, դոնբաս
վլադիմիր պուտին, հանրաքվե, խերսոն, զապորոժիե, լուգանսկ, դոնեցկ, դոնբաս
Դա միլիոնավոր մարդկանց կամքն է. Պուտինը` հանրաքվեների արդյունքների մասին
16:37 30.09.2022 (Թարմացված է: 16:56 30.09.2022) Պուտինը վստահություն հայտնեց, որ Դաշնային ժողովը կհաստատի Ռուսաստանի Դաշնությանը նոր տարածքներ միացնելու մասին օրենքը:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչները դառնում են Ռուսաստանի քաղաքացիներ։ Կրեմլում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Խոսելով անցկացված հանրաքվեների մասին՝ Ռուսաստանի նախագահը շեշտեց, որ մարդիկ միանշանակ ընտրություն են կատարել:
Պուտինը վստահություն հայտնեց, որ Դաշնային ժողովը կհաստատի Ռուսաստանի Դաշնությանը նոր տարածքներ միացնելու մասին օրենքը:
«Դա միլիոնավոր մարդկանց կամքն է։ Եվ դա նրանց անօտարելի իրավունքն է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որտեղ խոսվում է ժողովուրդների ինքնորոշման և հավասարության մասին», - հայտարարեց ՌԴ առաջնորդը։
Այնուհետև Ռուսաստանի նախագահը լռության րոպե հայտարարեց Դոնբասում զոհվածների հիշատակին:
«Մենք Կիևի ռեժիմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, բոլոր մարտական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ․ մենք պատրաստ ենք դրան։ Բայց ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչների ընտրությունը չի քննարկվելու»,- ընդգծեց Պուտինը։
Հիշեցնենք` ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը:
ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսը մշակելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ-ի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում ՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում ՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում ՝ 93,11 տոկոսը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները: