https://arm.sputniknews.ru/20220930/belarusi-nkatmamb-patzhamijvocnern-irenc-npataknerin-chhasan-lukashenkvo-49132588.html
Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներն իրենց նպատակներին չհասան. Լուկաշենկո
Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներն իրենց նպատակներին չհասան. Լուկաշենկո
Sputnik Արմենիա
Բելառուսին հաջողվել է վերաուղղել արտահանման հոսքերը, ինչպես նաև ներմուծումը փոխարինելու մեխանիզմներ գործարկել։ 30.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-30T13:18+0400
2022-09-30T13:18+0400
2022-09-30T13:20+0400
բելառուս
ալեքսանդր լուկաշենկո
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40836307_0:0:2963:1668_1920x0_80_0_0_5a55606dc1f2c636606df7e7c05e5076.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Արևմուտքի պատժամիջոցներն իրենց նպատակներին չեն հասել, այդ թվում` Բելառուսի նկատմամբ միջազգային լայն աջակցման շնորհիվ։ Ինչպես տեղեկացնում է «Բելտան», այս հայտարարությունն արել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։Այսօր ԱՄԷ–ի, Արգենտինայի, Բենինի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Բրազիլիայի, Կուբայի, Մալթայի միաբանության, Մյանմայի, Պաղեստինի, Սուդանի, Շվեյցարիայի դեսպաններն իրենց հավատարմագրերն են հանձնել Բելառուսի առաջնորդին։Նշենք, որ Բելառուսի և Արևմուտքի երկրների հարաբերությունները կտրուկ վատացան 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնք ապօրինի զանգվածային ցույցերի պատճառ դարձան և ճնշվում էին իրավապահների կողմից հատուկ տեխնիկայի ու միջոցների օգնությամբ։Արևմուտքի երկրներն ու նրանց որոշմանն աջակցած մի շարք այլ պետություններ աստիճանաբար պատժամիջոցներ կիրառեցին Բելառուսի պաշտոնական այրերի, ձեռնարկությունների դեմ` մեղադրելով Մինսկին ընտրությունների ընթացքն ու մարդու իրավունքները խախտելու համար։ Արևմտյան պատժամիջոցների ընդլայնման նոր փուլ սկսվեց Մինսկի կողմից Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողություններին աջակցելու պատճառով։Սուտ է. Լուկաշենկոն խոսել է Բելառուսում զորահավաք անցկացնել–չանցկացնելու մասին
բելառուս
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40836307_232:0:2963:2048_1920x0_80_0_0_81c09808ac30d9d68a1b4aa13d4a35a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, ալեքսանդր լուկաշենկո, արևմուտք
բելառուս, ալեքսանդր լուկաշենկո, արևմուտք
Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներն իրենց նպատակներին չհասան. Լուկաշենկո
13:18 30.09.2022 (Թարմացված է: 13:20 30.09.2022) Բելառուսին հաջողվել է վերաուղղել արտահանման հոսքերը, ինչպես նաև ներմուծումը փոխարինելու մեխանիզմներ գործարկել։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Արևմուտքի պատժամիջոցներն իրենց նպատակներին չեն հասել, այդ թվում` Բելառուսի նկատմամբ միջազգային լայն աջակցման շնորհիվ։ Ինչպես տեղեկացնում է
«Բելտան», այս հայտարարությունն արել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Այսօր ԱՄԷ–ի, Արգենտինայի, Բենինի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Բրազիլիայի, Կուբայի, Մալթայի միաբանության, Մյանմայի, Պաղեստինի, Սուդանի, Շվեյցարիայի դեսպաններն իրենց հավատարմագրերն են հանձնել Բելառուսի առաջնորդին։
«Նույնիսկ աննախադեպ պատժամիջոցային ճնշման պայմաններում Բելառուսը հաջողությամբ զարգանում է։ Հատկապես դա վերաբերում է մեզ համար ավանդական ոլորտներին` արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը։ Մենք կարողացել ենք վերակողմնորոշել արտահանումը, զբաղվում ենք ներմուծման փոխարինմամբ, մեծացրել ենք դեպի Ռուսաստան, Չինաստան և այլ երկրներ մատակարարումները», – ասել է Լուկաշենկոն։
Նշենք, որ Բելառուսի և Արևմուտքի երկրների հարաբերությունները կտրուկ վատացան 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնք ապօրինի զանգվածային ցույցերի պատճառ դարձան և ճնշվում էին իրավապահների կողմից հատուկ տեխնիկայի ու միջոցների օգնությամբ։
Արևմուտքի երկրներն ու նրանց որոշմանն աջակցած մի շարք այլ պետություններ աստիճանաբար պատժամիջոցներ կիրառեցին Բելառուսի պաշտոնական այրերի, ձեռնարկությունների դեմ` մեղադրելով Մինսկին ընտրությունների ընթացքն ու մարդու իրավունքները խախտելու համար։ Արևմտյան պատժամիջոցների ընդլայնման նոր փուլ սկսվեց Մինսկի կողմից Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողություններին աջակցելու պատճառով։