https://arm.sputniknews.ru/20220930/aph-erkrneri-hatuk-tsarajutjunnery-pajmanavvorvel-en-yndlajnel-hamagvortsakcutjuny-49157912.html
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը
Sputnik Արմենիա
Ներկա իրավիճակում հատկապես կարևոր է պահպանել անվտանգության ճարտարապետությունը և ամրապնդել համագործակցությունը տարբեր ուղղություններով: 30.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-30T18:17+0400
2022-09-30T18:17+0400
2022-09-30T18:17+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
համագործակցություն
հուշագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/2307/53/23075329_0:0:3000:1688_1920x0_80_0_0_d048fd8527474f8027a82be4b48419f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների պետանվտանգության և հետախուզության մարմինները համագործակցության ընդլայնման մասին հուշագիր են ընդունել: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, հուշագիրն ընդունվել է Մոսկվայում հատուկ ծառայությունների ներկայացուցիչների խորհրդակցության արդյունքում:Ըստ հաղորդագրության` որոշվել է ընդլայնել համագործակցության ձևերն ու ուղղությունները, ինչպես նաև ամրապնդել անվտանգության ապահովման աշխատանքում փոխգործակցությունը։ԱՊՀ հատուկ ծառայությունները պետք է միասին հակազդեն Ուկրաինայից զենքի արտահոսքին. ՊատրուշևԽորհրդակցության մասնակիցները կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքի և միջպետական համաձայնագրերի նորմերը: Դա կարող է խախտել գործող անվտանգության ճարտարապետության հավասարակշռությունը և բարձրացնել առանձին տարածաշրջաններում հակամարտությունների հավանականությունը։ «Այս պայմաններում անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը տարբեր ոլորտներում»,– հայտարարել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները:ԱՄՆ-ն թիրախում է պահում բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ-ում ՌԴ-ի հարևաններին. Պուտին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2307/53/23075329_337:0:3000:1997_1920x0_80_0_0_6c025092e5ac2e173349979019fb39d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), համագործակցություն, հուշագիր
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), համագործակցություն, հուշագիր
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը
Ներկա իրավիճակում հատկապես կարևոր է պահպանել անվտանգության ճարտարապետությունը և ամրապնդել համագործակցությունը տարբեր ուղղություններով:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների պետանվտանգության և հետախուզության մարմինները համագործակցության ընդլայնման մասին հուշագիր են ընդունել: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, հուշագիրն ընդունվել է Մոսկվայում հատուկ ծառայությունների ներկայացուցիչների խորհրդակցության արդյունքում:
Ըստ հաղորդագրության` որոշվել է ընդլայնել համագործակցության ձևերն ու ուղղությունները, ինչպես նաև ամրապնդել անվտանգության ապահովման աշխատանքում փոխգործակցությունը։
Խորհրդակցության մասնակիցները կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքի և միջպետական համաձայնագրերի նորմերը: Դա կարող է խախտել գործող անվտանգության ճարտարապետության հավասարակշռությունը և բարձրացնել առանձին տարածաշրջաններում հակամարտությունների հավանականությունը։
«Այս պայմաններում անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը տարբեր ոլորտներում»,– հայտարարել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։
Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները: