https://arm.sputniknews.ru/20220930/adrbejani-kvoghmic-3-zintsarajvoghi-spanutjan-pastvov-qreakan-varujt-e-nakhadzernvel-49126614.html
Ադրբեջանի կողմից 3 զինծառայողի սպանության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանի կողմից 3 զինծառայողի սպանության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
Ադրբեջանի հերթական սադրանքի զոհ են դարձել փոխգնդապետ Նահապետ Մարգարյանը, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հովհաննես Սուքիասյանը և պարտադիր ժամկետային... 30.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-30T11:17+0400
2022-09-30T11:17+0400
2022-09-30T11:18+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
ադրբեջան
սպանություն
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից ՀՀ երեք զինծառայողի սպանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նախնական տվյալով` 2022թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվել Ջերմուկի ուղղությամբ տեղակայված պաշտպանության տեղամասի դիրքերից մեկը, որի հետևանքով մահացու բեկորային վնասվածքներ են ստացել տվյալ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:Կատարվում է նախաքննություն:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ի կառավարության նիստում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրականացրել` հարվածներ հասցնելով ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական խմբին։Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։Խրամատներ, զենք և ոչ միայն. ինչով են պայմանավորված մեծ կորուստները Ադրբեջանի հետ մարտերում
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե, ադրբեջան, սպանություն, քրեական գործ
հայաստան, հհ քննչական կոմիտե, ադրբեջան, սպանություն, քրեական գործ
Ադրբեջանի կողմից 3 զինծառայողի սպանության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
11:17 30.09.2022 (Թարմացված է: 11:18 30.09.2022) Ադրբեջանի հերթական սադրանքի զոհ են դարձել փոխգնդապետ Նահապետ Մարգարյանը, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հովհաննես Սուքիասյանը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդվարդ Հովհաննիսյանը:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից ՀՀ երեք զինծառայողի սպանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Նախնական տվյալով` 2022թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվել Ջերմուկի ուղղությամբ տեղակայված պաշտպանության տեղամասի դիրքերից մեկը, որի հետևանքով մահացու բեկորային վնասվածքներ են ստացել տվյալ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ի կառավարության նիստում
հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրականացրել` հարվածներ հասցնելով ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական խմբին։
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։