00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խրամատներ, զենք և ոչ միայն. ինչով են պայմանավորված մեծ կորուստները Ադրբեջանի հետ մարտերում

© SputnikԱդրբեջանական հրետակոծությունից ավերված տուն Սոթքում
Ադրբեջանական հրետակոծությունից ավերված տուն Սոթքում - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2022
Ադրբեջանական հրետակոծությունից ավերված տուն Սոթքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սահմանին վերջին սրացման ընթացքում հայկական զորքի կորուստների աննախադեպ մակարդակը բուռն քննարկումների առարկա է դարձել։ Ռազմական փորձագետը թվարկել է տեղի ունեցածի հիմնական պատճառները։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Սեպտեմբերի 13-14–ին Ադրբեջանի հետ տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական կողմի մեծ կորուստները մի շարք գործոններով են պայմանավորված` շփման գծի կահավորվածության մակարդակ, անհրաժեշտ սպառազինության առկայություն կամ բացակայություն, կազմակերպչական խնդիրներ և այլն։ Կորուստների պատճառների վերլուծությունը ողջամիտ և անաչառ գնահատական է պահանջում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։
Սեպտեմբերի 13-14-ը սահմանին տեղի ունեցած լայնածավալ սրացումը բավական ծանր հետևանքներ է ունեցել հայկական կողմի համար մարդկային կորուստների առումով։ Մարտական գործողությունների երկու օրվա ընթացքում զոհվածների և անհետ կորածների թիվը, ինչպես ավելի ուշ պարզվեց, 207 է։
Ինչով են պայմանավորված Հայաստանի մեծ կորուստները Ադրբեջանի հետ մարտերի ժամանակ
Այս թվերի վրա ուշադրություն դարձրին մի շարք փորձագետներ և քաղաքական գործիչներ, անմասն չմնաց նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պետության նախկին ղեկավարը հայտարարեց, որ նման մեծ կորուստներից հնարավոր կլիներ խուսափել, եթե շփման գիծն արդյունավետ կահավորվածություն ունենար, զինվորն էլ` պաշտպանված։ Քոչարյանի կարծիքով` Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմից հետո հետևություններ չի արել։
Միևնույն ժամանակ ռազմական փորձագետը հորդորեց իրավիճակին ավելի լայն նայել, համարելով, որ ամրաշինական կառույցների անբավարար մակարդակը ամենևին էլ հիմնական պատճառը չէ։
«Հավանաբար, երկրորդ նախագահը լիովին չի պատկերացնում ժամանակակից պատերազմի առանձնահատկությունը, եթե մեր կորուստների հիմնական պատճառ է համարում դիրքերի ոչ բավարար հագեցված լինելը։ Իհարկե, այն, որ պաշտպանության գիծը կարելի էր ավելի լավ կազմակերպել, կասկածից վեր է։ Սակայն նույնիսկ ամենապաշտպանված շփման գիծը լուրջ կորուստներ ունենալուց չի փրկի, եթե հակառակորդը, տվյալ դեպքում` Ադրբեջանը, կիրառում է այն սպառազինությունը, որը կիրառում է», – ասաց Ներսիսյանը։
Ադրբեջանի ԶՈւ–ն սրացման ժամանակ, ինչպես հայտնի է, ոչ միայն ականանետներ և մեծ տրամաչափի զենքեր է կիրառել, այլև հեռահար փողային և ռեակտիվ հրետանի, ինչպես նաև հարվածային անօդաչուներ և դրոն–կամիկաձեներ։ Փորձագետի կարծիքով` այսպիսի հզորության զենքին դիմակայելը, նմանատիպ միջոցներ չունենալու կամ սահմանափակ թվով ունենալու պարագայում, հեշտ չէ։
«Մարտի դաշտում հակազդելու ներկայիս պայմաններում Հայաստանը երկու տարբերակ ունի` կա՛մ պետք է կանխարգելիչ հարված հասցնի, կա՛մ բազմաէշելոն հակաօդային պաշտպանություն ունենա։ Կատարյալ կլիներ, եթե լիներ և՛ մեկը, և՛ մյուսը։ Բայց մեզ մոտ, ցավոք, անհրաժեշտ քանակի չկան ո՛չ հեռահար հարվածային համակարգեր, ո՛չ ՀՕՊ միջոցներ։ Ու դա այն պատճառով, կարծում եմ, որ դաշնակիցներն ու ռազմատեխնիկական գործընկերները հրաժարվել են մեզ մատակարարել դրանք։ Մենք պետք է նաև այդ մասին խոսենք», – ասաց մեր զրուցակիցը։
Խնդրի կարգավորման միակ տարբերակը զորքերի հետքաշումն է սկզբնական դիրքեր․ ՌԴ դեսպան
Ինչ վերաբերում է ինժեներական աշխատանքներին, ապա նախկին սպան կարծում է, որ 44-օրյա պատերազմից հետո երկու տարիների ընթացքում ռազմական ղեկավարությունը կարող էր և պետք է համապատասխան քողարկմամբ, տեսանկարահանող սարքերով և այլ տեխնիկական լուծումներով երկարաժամկետ պաշտպանական կառույցներ, բետոնե ամրություններ ստեղծեր։ Սակայն այդ ամենը կիսատ կլինի, եթե զինապահեստները դատարկ կամ կիսադատարկ են։
Մեկնաբանելով առաջնագծում իրավիճակն այսօր` «ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղության» պայմաններում, փորձագետը հայտարարեց, որ ներկայիս ռազմական հնարավորությունների պայմաններում հայկական կողմի հիմնական օպերատիվ և օպերատիվ–մարտավարական խնդիրը պետք է լինի հակառակորդին առավելագույն վնաս հասցնելը։
Ներսիսյանի կարծիքով` նոր հակամարտությունը կարող է շատ ավելի լայնածավալ լինել, հաշվի առնելով նաև պոտենցիալ, անմիջական կամ անուղղակի մասնակիցների թիվը։ Քանի որ խոսքը Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների մասին է, ապա այստեղ բախվում են գլոբալ և տարածաշրջանային տերությունների շահերը։ Այդ իսկ պատճառով նոր պատերազմը թեթև զբոսանք չի լինի։
Այս պայմաններում փորձագետը ևս մեկ խնդիր է համարում Հայաստանի քաղաքական ղեկավարության կառավարման չափազանց ցածր, «գրեթե զրոյական» մակարդակը։ Կան իհարկե առանձին նախաձեռնություններ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ երկրի շահերի տեսանկյունից, բայց ընդհանուր առմամբ տարվող քաղաքականությունը առկա մարտահրավերներին չի համապատասխանում։
Երկրի համար վտանգ են ներկայացնում նաև ընդդիմության գործողությունները, նույնքան վտանգավոր են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի` վերջերս արած հայտարարությունները։ Ներսիսյանը համոզված է, որ 44-օրյա պատերազմում Հայաստանը պարտվել է, սակայն եթե ներքին (և արտաքին) գործընթացները շարունակեն ընթանալ այս հունով, ապա դա կարող է իրական կապիտուլյացիայի հանգեցնել։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կիրառելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով 3 հայ զինծառայող է զոհվել։
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2022
«Մի՛ հավատացեք այն պնդումներին, թե հնարավոր չէ զենք գնել. մենք գնել ենք...». Քոչարյան
Լրահոս
0