00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մի՛ հավատացեք այն պնդումներին, թե հնարավոր չէ զենք գնել. մենք գնել ենք...». Քոչարյան

© Sputnik / Andranik GhazaryanՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2022
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո չի կառուցվել այնպիսի բնագիծ, որը զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար հասկանալի չէ այն կորուստների հարաբերակցությունը, որն ունեցել ենք վերջին պատերազմում։ Այդպիսի հարաբերակցություն, ըստ նրա, չպետք է ունենայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ։ Նա այս մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Պետք է լրջորեն բանակով զբաղվել` 2 տարի է, ինչ լսում ենք բարեփոխումների մասին, սակայն վերջում ծնվեց մի նախագիծ, ըստ որի` 24 միլիոն դրամով կարող են բանակից ազատվել։ Սա քայքայիչ է բանակի համար։ Ինձ համար հասկանալի չէ, թե 2 տարվա ընթացքում ինչու լուրջ բնագիծ չեն կառուցել, և միայն մի քանի հենակետեր են կառուցել լուսանկարներով ցույց տալու համար, իսկ մնացածն անմխիթար վիճակում է»,–ասաց Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը շեշտեց` իշխանությունն ասում է, թե փող ունի բանակի բարեփոխման համար, իսկ այդ դեպքում ինչո՞ւ չեն կառուցել այնպիսի բնագիծ, որը զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար։
ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Իլհամ Ալիևին ցուցաբերվող օգնությունը. Ադամ Շիֆ
Ըստ Քոչարյանի` չկա այնպիսի բնագիծ, որը հնարավոր չլինի ճեղքել, սակայն բնագիծը նրա համար է, որ կարողանայինք քիչ կորուստներով դուրս գալ իրավիճակից։
Այս ամենը, Քոչարյանի մեկնաբանմամբ, մեկ բան է նշանակում` 44-օրյայից հետո որևէ դաս չենք քաղել։
«ՄԻ՛ հավատացեք այն պնդումներին, թե հնարավոր չէ զենք գնել. մենք զենք ենք գնել Ռուսաստանից, Եվրոպայից, Չինաստանից։ Ադրբեջանը պատերազմ սկսել է ոչ թե այն բանի համար, որ ինքը շատ ուժեղացել է, այլ լավ իմանալով, որ մենք ենք թուլացել»։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13–ին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել ՀՀ-ին: Փաշինյանը նաև նշեց, որ որոշ երկրներ էլ պատրաստ են ՀՀ–ին զենք վաճառել, սակայն չունեն անհրաժեշտ զենք։ Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն, ցավոք, չունի ելք դեպի ծով, որպեսզի կարողանա զենք գնել միջազգային վաճառողից և բերել երկիր։
Լրահոս
0