https://arm.sputniknews.ru/20220929/khaghaghutjuny-chi-kareli-uzhvov-partadrel-klaarn-andradardzel-e-sahmanajin-nvor-eskalaciajin-49050570.html
Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել. Կլաարն անդրադարձել է սահմանային նոր էսկալացիային
Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել. Կլաարն անդրադարձել է սահմանային նոր էսկալացիային
Sputnik Արմենիա
Եվրոպացի դիվանագետը նշել է, որ անվտանգությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պահպանվում են սահմանները, և զորքերը միմյանցից մոտ հեռավորության վրա չեն... 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T08:43+0400
2022-09-29T08:43+0400
2022-09-29T09:02+0400
տոյվո կլաար
եվրոպա
սահման
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48349334_0:0:1451:816_1920x0_80_0_0_84f5f96add6e70a16b85d1935ec9bb7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած նոր միջադեպը:Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք մարդ:Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է դուրս գա Հայաստանի ինքնիշխան տարածքից. Փաշինյանի ելույթը ՓարիզումՀիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը, սակայն, ադրբեջանցիները պարբերաբար խախտում են սեպտեմբերի 20–ից սկսած։
եվրոպա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48349334_0:0:1451:1088_1920x0_80_0_0_01632783582f24d0b70621f625c988b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տոյվո կլաար, եվրոպա, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
տոյվո կլաար, եվրոպա, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել. Կլաարն անդրադարձել է սահմանային նոր էսկալացիային
08:43 29.09.2022 (Թարմացված է: 09:02 29.09.2022) Եվրոպացի դիվանագետը նշել է, որ անվտանգությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պահպանվում են սահմանները, և զորքերը միմյանցից մոտ հեռավորության վրա չեն գտնվում:
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած նոր միջադեպը:
Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ,
կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից
զոհվել է երեք մարդ:
«Այսօր կրկին ահազանգեր են ստացվել երեք սպանված զինվորների և մեկ վիրավորի մասին։ Այս և շատ այլ անիմաստ զոհերը սնուցում են ատելությունն ու անկայունությունը։ Անվտանգությունը, հիրավի, հնարավոր է միայն այն դեպքում, եթե պահպանվում են սահմանները, և զորքերը չեն բախվում միմյանց մոտ հեռավորությունից. խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել», - նշել է Կլաարը Twitter-ում։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը, սակայն, ադրբեջանցիները պարբերաբար խախտում են
սեպտեմբերի 20–ից սկսած։