https://arm.sputniknews.ru/20220929/hajadrbejanakan-bakhumnery-karvogh-en-krknvel-ditvordakan-araqelutjun-e-petq-qvocharjan-49088358.html
Հայ–ադրբեջանական բախումները կարող են կրկնվել, դիտորդական առաքելություն է պետք. Քոչարյան
Հայ–ադրբեջանական բախումները կարող են կրկնվել, դիտորդական առաքելություն է պետք. Քոչարյան
Sputnik Արմենիա
Անդրանիկ Քոչարյանի խոսքով` անհրաժեշտ է միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի համաձայնություն տա դիտորդական առաքելության իրականացմանը։ 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T17:22+0400
2022-09-29T17:22+0400
2022-09-29T18:44+0400
հայաստան
անդրանիկ քոչարյան
դիտորդ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737696_0:42:1600:942_1920x0_80_0_0_78ae02409471c8bb4c13332047f556ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին միշտ լարվածություն է լինելու, այդ պատճառով միջազգային կառույցների հաջորդ քայլը պետք է լինի դիտորդական առաքելություն ներդնելը։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։Միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր Twitter-ում, իսկ այսօր` հայտարարել կառավարության նիստում։ Քոչարյանը նշեց, որ լարվածությունն առաջացել է առաջնագծում ինժեներական աշխատանքներ կատարելու արդյունքում։ Այդ աշխատանքներն իրականացվում են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից։Նա վստահ է, որ այս տեսանկյունից դիտորդների տեղակայումը կարող է թուլացնել լարվածությունը հայ–ադրբեջանական սահմանին։Պատգամավորի խոսքով` դիտորդական առաքելության առաջարկով կարող են հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նրանք հիմա էլ կարող են ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի համաձայնի հարցի լուծմանը։Նա ընդգծեց` դիտորդական առաքելությունը չի նշանակում, որ միջազգային դիտորդներ գան ու կանգնեն երկու հակամարտող երկրների զորքերի մեջտեղում։ Դա հսկողության համակարգերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործումն է, որոնք կկարողանան հետևել և արձանագրել, թե ով է առաջինը կրակել։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։ՀՀ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին հայտարարեց, որ զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհվել է երեք մարդ:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737696_88:0:1512:1068_1920x0_80_0_0_5669d7fd7702429b67bacb776e610678.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անդրանիկ քոչարյան, դիտորդ, ադրբեջան
հայաստան, անդրանիկ քոչարյան, դիտորդ, ադրբեջան
Հայ–ադրբեջանական բախումները կարող են կրկնվել, դիտորդական առաքելություն է պետք. Քոչարյան
17:22 29.09.2022 (Թարմացված է: 18:44 29.09.2022) Անդրանիկ Քոչարյանի խոսքով` անհրաժեշտ է միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի համաձայնություն տա դիտորդական առաքելության իրականացմանը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին միշտ լարվածություն է լինելու, այդ պատճառով միջազգային կառույցների հաջորդ քայլը պետք է լինի դիտորդական առաքելություն ներդնելը։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին ավելի վաղ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը գրել էր Twitter-ում, իսկ այսօր`
հայտարարել կառավարության նիստում։
Քոչարյանը նշեց, որ լարվածությունն առաջացել է առաջնագծում ինժեներական աշխատանքներ կատարելու արդյունքում։ Այդ աշխատանքներն իրականացվում են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից։
«Այդ աշխատանքներն այնքան մոտ են իրար, որ ուզենք–չուզենք կոնֆլիկտ է ծնվում, կրակում են։ Գոնե լավ է` լայնամասշտաբ գործողության չի վերածվում, որովհետև միջազգային արձագանքն այնուամենայնիվ զսպեց Ադրբեջանի ինչ–որ գործողություններ»,–ասաց Քոչարյանը։
Նա վստահ է, որ այս տեսանկյունից դիտորդների տեղակայումը կարող է թուլացնել լարվածությունը հայ–ադրբեջանական սահմանին։
Պատգամավորի խոսքով` դիտորդական առաքելության առաջարկով կարող են հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նրանք հիմա էլ կարող են ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի համաձայնի հարցի լուծմանը։
Նա ընդգծեց` դիտորդական առաքելությունը չի նշանակում, որ միջազգային դիտորդներ գան ու կանգնեն երկու հակամարտող երկրների զորքերի մեջտեղում։ Դա հսկողության համակարգերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործումն է, որոնք կկարողանան հետևել և արձանագրել, թե ով է առաջինը կրակել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին
հայտարարեց, որ զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ,
կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը
զոհվել է երեք մարդ: