https://arm.sputniknews.ru/20220929/haj-patgamavvornern-irenc-mtahvogutjunnery-kpvokhancen-hapk-ghekavarutjany-qvocharjan-49079128.html
Հայ պատգամավորներն իրենց մտահոգությունները կփոխանցեն ՀԱՊԿ ղեկավարությանը. Քոչարյան
Հայ պատգամավորներն իրենց մտահոգությունները կփոխանցեն ՀԱՊԿ ղեկավարությանը. Քոչարյան
Sputnik Արմենիա
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ հոկտեմբերին հնարավորություն կունենա անձամբ զրուցելուՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։ 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T16:48+0400
2022-09-29T16:48+0400
2022-09-29T16:55+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
անդրանիկ քոչարյան
պատգամավոր
ստանիսլավ զաս
հայաստան
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48183626_0:0:1600:901_1920x0_80_0_0_58e4793eea1f991391b75b64427ba90b.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը ՀԱՊԿ–ից ակնկալում է ավելի գործուն ներգրավվածություն սահմանային խաղաղությունը իրականություն դարձնելու հարցում։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 20-ին ժամանել էր Երևան, հանդիպել ռազմական ղեկավարության հետ, եղել մի շարք սահմանամերձ շրջաններում։ Այսօր լուրեր են շրջանառվում, որ Զասը կրկին Հայաստան է եկել։Քոչարյանը նշեց, որ հոկտեմբերին հնարավորություն կունենա անձամբ զրուցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ` կազմակերպության գործողությունների մասին։Հարցին, թե որքանով են իրատեսական ՀԱՊԿ–ից դուրս գալու խոսակցությունները, Քոչարյանն այսպես արձագանքեց.«Ես այդ քննարկումները համարում եմ ժամանակավրեպ։ ՀԱՊԿ–ն այնպիսին է, ինչպիսին որ կա։ Մեր երկրի սահմանները պաշտպանում է ՀՀ ԶՈւ–ն»,–ասաց Քոչարյանը։ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված էին կազմակերպության առանձին մարմինների աշխատակիցներ հանդիսացող ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։ Բայց հայկական լրատվամիջոցներն ուշադրություն էին դարձրել, որ ՀԱՊԿ առաքելությունը հանդիպում չէր ունեցել Փաշինյանի հետ։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները սեպտեմբերի 20–ից պարբերաբար խախտում են։ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48183626_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e7bd7da8491b68e17080d53d78f5467f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), անդրանիկ քոչարյան, պատգամավոր, ստանիսլավ զաս, հայաստան, սահման
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), անդրանիկ քոչարյան, պատգամավոր, ստանիսլավ զաս, հայաստան, սահման
Հայ պատգամավորներն իրենց մտահոգությունները կփոխանցեն ՀԱՊԿ ղեկավարությանը. Քոչարյան
16:48 29.09.2022 (Թարմացված է: 16:55 29.09.2022) Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ հոկտեմբերին հնարավորություն կունենա անձամբ զրուցելուՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը ՀԱՊԿ–ից ակնկալում է ավելի գործուն ներգրավվածություն սահմանային խաղաղությունը իրականություն դարձնելու հարցում։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 20-ին ժամանել էր Երևան, հանդիպել ռազմական ղեկավարության հետ, եղել մի շարք սահմանամերձ շրջաններում։ Այսօր լուրեր են շրջանառվում, որ Զասը կրկին Հայաստան է եկել։
Քոչարյանը նշեց, որ հոկտեմբերին հնարավորություն կունենա անձամբ զրուցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ` կազմակերպության գործողությունների մասին։
«Հոկտեմբեր ամսին Սանկտ Պետերբուրգում կկայանա ՀԱՊԿ–ի խորհրդարանական վեհաժողովը, որին կմասնակցեմ նաև ես։ Ավելին ասեմ` հոկտեմբերի 18–ին կոորդինացիոն խորհրդակցությանը մասնակցելու է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, և նա ոչ միայն մեր հարցերը կհնչեցնի, այլև ելույթ կունենա ու կհայտնի մեր մտահոգությունները»,– ասաց Քոչարյանը։
Հարցին, թե որքանով են իրատեսական ՀԱՊԿ–ից դուրս գալու խոսակցությունները, Քոչարյանն այսպես արձագանքեց.
«Ես այդ քննարկումները համարում եմ ժամանակավրեպ։ ՀԱՊԿ–ն այնպիսին է, ինչպիսին որ կա։ Մեր երկրի սահմանները պաշտպանում է ՀՀ ԶՈւ–ն»,–ասաց Քոչարյանը։
ՀԱՊԿ առաքելությունը
Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված էին կազմակերպության առանձին մարմինների աշխատակիցներ հանդիսացող ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել
հայ-ադրբեջանական սահման։ Բայց հայկական լրատվամիջոցներն ուշադրություն էին դարձրել, որ ՀԱՊԿ առաքելությունը հանդիպում չէր ունեցել Փաշինյանի հետ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները
սեպտեմբերի 20–ից պարբերաբար խախտում են։
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: