00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայթյուններ «Հյուսիսային հոսքերում». գազային պատերազմը թեժ փուլ է թևակոխել

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոց«Հյուսիսային հոսք — 2»
«Հյուսիսային հոսք — 2» - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2022
«Հյուսիսային հոսք — 2». Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տեղեկատվական դաշտը պայթեցրին հաղորդումներն այն մասին, որ «Հյուսիսային հոսք» գազատարի մայրուղային գծերի վրա հանկարծակի և ծայրահեղ չափով փլուզվել է աշխատանքային ճնշումը:

Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի

Մինչ ռուսական հասարակության հայացքները գամված էին ազատագրված տարածքներում հանրաքվեների թվերին, իսկ հատուկ ռազմական գործողության շփման գծում մարտական գործողությունները գրեթե ամենուրեք անցել էին դիրքային վիճակի, անհայտ հեղինակների հմուտ ձեռքերը նոր հրդեհ առաջրին: Տեղեկատվական դաշտը պայթեցրին հաղորդումներն այն մասին, որ «Հյուսիսային հոսք» գազատարի մայրուղային գծերի վրա հանկարծակի և ծայրահեղ չափով փլուզվել է աշխատանքային ճնշումը:
Լուրը սկզբում ընկալվում էր որպես անհաջող կատակ, բայց բավականին արագ հաստատվեցին ամենամռայլ սպասելիքները։ Առաջինը լռության պատը կոտրեց Nord Stream AG գազատարի օպերատորը, որը պաշտոնապես ճանաչեց «Հյուսիսային հոսք — 2» գազային մայրուղում, իսկ ավելի ուշ նաև նրա գործընկերներները՝ «Հյուսիսային հոսք — 1»-ում ճնշման անկման փաստը: Հայտնի դարձավ միանգամից երեք տրանսպորտային գծերի վնասման մասին. երկուսը` ՀՀ-1-ում և մեկը` ՀՀ-2-ում: Աշխարհագրորեն պատահարները տեղի են ունեցել դանիական Բորնհոլմ կղզուց դեպի հյուսիս-արևելք (առաջին դեպքում) և հարավ-արևելք (երկրորդ դեպքում):
«Հյուսիսային հոսքի» հետ կապված իրավիճակի պատասխանատվությունը Եվրոպայինն է. Պեսկով
Մինչ օպերատորը տվյալներն էր հավաքում և վերլուծում, իսկ Կրեմլը զգուշավոր հայտարարություն էր նախապատրաստում, մամուլ նետվեց մայրուղային խողովակի պատահական վնասման վարկածը: Որպես հնարավոր տարբերակ դիտարկվում էր, օրինակ, այդ շրջանում գտնվող նավերից մեկի խարսխի կառչելու հետևանքով խաղավակաշարը ծակվելու վարկածը: Այն անգամ նվազագույն ստուգման չդիմացավ, քանի որ պատահարների վայրերը միմյանցից ավելի քան 20 կմ հեռու են, իսկ բուն խողովակը, խստագույն նախագծային պահանջների համաձայն, պետք է դիմանա (և դեռ ավելցուկով) գոյություն ունեցող ցանկացած նավի խարսխի ընկնելուն կամ այն քարշ տալու հետևանքով կառչելու ճնշմանը:
Այնուհետև խոսք վերցրեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը. տեղի ունեցածն աննախադեպ դեպք անվանելով, նա չբացառեց, որ ծրագրված դիվերսիա է տեղի ունեցել: Միջադեպն իսկապես աննախադեպ է, սակայն արևմտյան պարբերականները ոչ միայն մոռացան ամեն ինչում ինքնըստինքյան ստոր ռուսներին մեղադրել, այլև զանգվածաբար աջակցեցին Կրեմլի տարբերակին:
Առաջիններից մեկը բավականին միանշանակ հայտարարությամբ հանդես եկավ գերմանական Tagesspiegel-ը, որը դեռևս սեպտեմբերի 26-ի երեկոյան էր նշել, որ խողովակներն ամենայն հավանականությանբ պայթեցվել են և որ դրան մասնակից է կամ Ուկրաինան, կամ նրան լիակատար օգնություն ցուցաբերող ուժերը: Այդ հրապարակումը ճանապարհ բացեց նույնատիպ տեքստերի մի ամբողջ հեղեղի համար, որոնցից մեկը, օրինակ, հոդվածն էր գերմանական Berlingske-ում: Պարբերականը, հղում անելով գերմանական էներգետիկ գործակալությանը, հայտնում էր, որ վթարի տեղում հաստատ ոչ թե պարզապես ճեղք է կամ խողովակաշարի հերմետիկության խախտում, այլ խոշոր անցք:
Այնուհետև իրադարձությունները սկսեցին զարգանալ հրավառ մետեորիտի թռիչքի արագությամբ: Վերոնշյալ հրապարակումներից բառացիորեն երկու ժամ անց Գերմանիայի կառավարությունը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ դաշնային հատուկ ծառայությունների ներգրավմամբ սկսվել է վթարի հատուկ հետաքննությունը:
Հատուկ ընդգծվում է, որ Բեռլինը կատարվածը դիտարկում է բացառապես որպես նպատակաուղղված դիվերսիա։ Մի քանի ժամ անց դանիացիները տեսագրություն են հրապարակել դեպքի վայրից, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է ծովի մակերևույթը եռում բարձրացող գազից, որը ջրի հետ շփվելիս լավ նկատելի բիծ է առաջացնում:
Դրանով փաստագրական մասն ավարտվում է, և մենք անցնում ենք մտահայեցողական դաշտ: Վերապահում անենք. ներքևում շարադրվածն ընդամենը փաստերի վերլուծություն է, որը չի կարող հավակնել ոչ միանշանակության, ոչ ավարտունության:
Երբ երկու ամենաշահագրգռված կողմերը, այսինքն` Ռուսաստանն ու Գերմանիան, խոստովանում են ոչ միայն վթարի փաստը, այլև այն գրեթե առանց այլընտրանքների մեկնաբանում են որպես դիվերսիա, դիտարկենք դեպքի վայրը:
Երկու «Հյուսիսային հոսք»-երը դուրս են գալիս Ռուսաստանի բալթիական ափից և հասնում են Գերմանիայի առափնյակ, ընդ որում, գազատարների երթուղիները միանման չեն և իրենց հիմնական մասում զուգահեռ չեն։
Խողովակները գտնվում են մոտ 100 մետր խորության վրա, դրանք հենց ծովի հատակին են, այլ ոչ թե թաղված են դրա տակ։ Հիմա բացում ենք Բորնհոլմ կղզու շրջանում խորությունների չափումների քարտեզը և տեղեկանում ենք, որ «Հյուսիսային հոսք-1»-ը վնասված է այն հատվածում, որտեղ խորությունը տատանվում է 45-50 մետրի սահմաններում, իսկ հարավ-արևելքում 2-րդ խողովակաշարը քանդվել է 50-60 մետր խորության պայմաններում։ Թվում է, թե մանրուք է, բայց միայն առաջին հայացքից։
ԵՄ-ում հեղուկ գազի գների խիստ սահմանափակումը անվտանգության ռիսկեր է առաջացնում
Բացի Մոսկվայի և Բեռլինի բանավոր հայտարարություններից, արդեն տվյալներ կան Շվեդիայի սեյսմոլոգիական կենտրոնից, որտեղ միանշանակ նշում են, որ արտահոսումների հատվածում մինչ այդ գրանցվել են 2,3 բալից ոչ պակաս ուժգնությամբ տատանումներ։
Նեղ մասնագետներն արդեն դա վերահաշվարկել են համապատասխան մեծություններով և եզրակացրել, որ գազատարները (հավանաբար) պայթեցվել են տրոտիլային համարժեքով 100 կգ-ից ոչ պակաս հզորության ականներով։
Եվ ահա այստեղ մենք ոտք ենք դնում ամենափխրուն սառույցին, որը նաև դավադրությունների տեսությունների խիտ շերտի տակ է։ Մեկուկես տարի առաջ՝ 2021թ.-ի ապրիլին, Բալթիկ ծովում անցկացվում էին ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային զորավարժությունները, որոնցում առաջին ջութակը Լեհաստանի ռազմածովային նավատորմի մարտական նավերն էին։
Անհասկանալի պատճառներով զորավարժությունների շրջանը անմիջապես մոտ էր այն հատվածին, որտեղ այն ժամանակ «Ֆորտունա» նավը տեղադրում էր «Հյուսիսային հոսք-2»-ի խողովակաշարը։ Լեհական նավերն ու ինքնաթիռները, թվում է, որևէ այլ նպատակ չունեին և կենտրոնացված պտտվում էին լիովին խաղաղ «Ֆորտունայի» շուրջ։
Դրա հետ մեկտեղ Վարշավան իսկական հիստերիկա սարքեց արևմտյան մամուլում՝ ամբողջ աշխարհին վախեցնելով, թե խողովակաշարի վրա ինչ-որ ռուսական լրտեսական սարքավորում է տեղադրվելու։ Ինչպես միշտ, այս մեղադրանքներն ամրապնդված չէին ոչ մի փաստով, բայց, ինչպես ասում են, իրենց համը թողեցին։
Եվս մեկ անհավանական պատահականությամբ, բառացիորեն անմիջապես զորավարժությունների ավարտից հետո, սկսվեց Baltic Pipe գազատարի շինարարության ակտիվ փուլը, որը պետք է գազակիր Նորվեգիան կապեր հավերժ էներգաաղքատ Լեհաստանի հետ: Հատկանշական է, որ շինարարությունը մեկնարկեց ոչ թե պարզապես մայիսի սկզբին, այլ նորվեգա-լեհական խողովակը «հոսքերի» մայրուղու հատումով անցկացնելու երկար ու չափազանց սկանդալային համաձայնեցումից հետո։
Արդեն այն ժամանակ ռուս ռազմական մասնագետները ուշադրություն էին հրավիրում ռուսական գազատարի համար հավանական վտանգի վրա՝ դիտարկելով հենց դիվերսիոն բնույթի սպառնալիքները։ Որպես ամենահավանականներից մեկը դիտարկվում էր մարտական լողորդների կիրառմամբ կամ անմարդաբնակ ստորջրյա սարքերի (ԱՍՍ) հարվածով «Հյուսիսային հոսքը» շարքից դուրս բերելու տարբերակը։
Առաջին տարբերակը (հաշվի առնելով խողովակների մեծ խորությունը) քիչ հավանական էր թվում, իսկ այ երկրորդը գրեթե երաշխավորված էր համարվում, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ արևմտյան ռազմական դաշինքի տարածաշրջանային երկրների սպառազինության մեջ զգալի քանակությամբ ԱՍՍ-ներ կան։
Զենքի այս տեսակը կառավարվում է օպտիկամանրաթելային մալուխով, ունի ուղղորդման տեսախցիկ, հիդրոլոկատոր և այնպիսի բեռնատարողություն, որը թույլ է տալիս հարվածի վայր հասցնել հարյուր և ավելի կիլոգրամ պայթուցիկ:
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2022
ՌԴ ԱԳՆ–ն Բայդենից պատասխան է պահանջում «Հյուսիսային հոսքին» վերջ տալու սպառնալիքի մասով
Արտակարգ տարօրինակություններին կարելի է վերագրել նաև վերջերս այդ շրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավերի խմբի գտնվելը USS Kearsarge դեսանտային նավի հրամանատարությամբ։ Ավիաթրեքերներից ստացված բաց տվյալների համաձայն՝ հարվածային ուղղաթիռներն արդեն մեկ ամիս է, ինչ տեղակայված են Բորնհոլմի մերձակայքում։
Այստեղ կարելի է ավելացնել նաև Sea Power մասնագիտական ամսագրում հուլիսին հրապարակված հոդվածը, որտեղ, մասնավորապես, հիշատակվում են ստորջրյա հարվածային սարքերի բարեհաջող փորձարկումները, որոնք (և դա գաղտնիք չէ) կիրառվել են վերջին BALTOPS- 22 զորավարժությունների ընթացքում։ Դրանք անցկացվել են տխրահռչակ դանիական կղզուն շատ մոտ և ավարտվել են սեպտեմբերի 27-ին։ Ռուսական գազատարներում պայթյուններից անմիջապես հետո։
Շարունակենք մեր հիշողության թելին շարել պատահականությունների մարգարիտները և նշենք, որ ռուսական մայրուղային գազատարը շարքից դուրս է եկել սեպտեմբերի 26-ին, իսկ արդեն 27-ին Լեհաստանը հանդիսավոր հայտարարեց Baltic Pipe գազատարը գործարկելու մասին։
Տեղի ունեցածի վերաբերյալ բոլորից երկար լռեց ԱՄՆ-ն, և միայն սեպտեմբերի 27-ի երեկոյան մեդիադաշտում հայտնվեց պետքարտուղարը, որը սահմանափակվեց չոր հայտարարությամբ, թե «Հյուսիսային հոսքերում» սաբոտաժ անելը կողմերից ոչ մեկի շահերին չի համապատասխանում։ Քանի որ պարոն Բլինկենը չհստակեցրեց, թե կոնկրետ ինչ կողմերի մասին է խոսքը, մենք այստեղ էլ մեզ հպանցիկ վերլուծություն թույլ կտանք։
«Հյուսիսային հոսք-1»-ի և «Հյուսիսային հոսք-2»-ի աշխատանքի շահառուները, եթե նայենք պետականության տեսանկյունից, երկուսն են՝ Ռուսաստանն ու Գերմանիան։ Առաջինի համար դա սպառման կայուն շուկա է, որը վճարում է պինդ արժույթով, երկրորդի համար՝ հուսալի էներգետիկ հիմք, որը թույլ է տալիս այնպիսի փորձարկումներ անել, ինչպիսին է ատոմային էներգետիկայից հրաժարվելը` առանց վախենալու բնակչությունն ու արդյունաբերությունը սառեցնելուց։
«Հյուսիսային հոսք-2»-ին առաջին խողովակի տեղադրման պահից ի վեր ուղեկցում էր լիբերալ արևմտյան իսթեբլիշմենթի և ԶԼՄ-ների աննախադեպ հիստերիան. հազիվ թե պատմության մեջ արևմտյան ժողովրդավարության համար ավելի ատելի նախագիծ եղած լինի։ Խողովակը, չնայած բոլոր դժվարություններին, այնուամենայնիվ, հասավ Գրայֆսվալդ և նույնիսկ լցվեց տեխնիկական գազով, ինչից հետո տեղի ունեցան հայտնի իրադարձությունները, և Բեռլինը, որը ծայրահեղ դժգոհություն էր ցուցաբերում, կոլեկտիվ ճնշման տակ ստիպված եղավ նախագծի վրա խաչ քաշել:
«Հյուսիսային հոսք-1»-ն աշխատում էր առավելագույն հզորությամբ մինչև այն պահը, երբ «Պորտովայա» կոմպրեսորային կայանից գազամուղ ագրեգատները դուրս բերվեցին պլանային-կանխարգելիչ վերանորոգման։ Գերմանական Siemens-ի առաջին իսկ տուրբինը փաստացի առևանգեց Կանադան, ուր այն տարել էին տեխսպասարկման համար։ Գերմանիան գրեթե կռվով հետ ստացավ իր սեփականությունը, բայց այստեղ մյուս ագրեգատների ժամկետը լրացավ և հասկանալի դարձավ, որ գերմանացիները չպետք է «Հյուսիսային հոսք-1»-ից լիակատար հզորության հույս ունենան։
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը «սաբոտաժ» է անվանել «Հյուսիսային հոսքերի» արտակարգ դեպքերը
Եվս մեկ անգամ հատուկ ընդգծենք, որ երկու նախագծերն էլ ոչնչացրեց ոչ թե Ռուսաստանը, որին խմբով մեղադրում էին ինչ-որ էներգետիկ զենք օգտագործելու համար, այլ Արևմուտքը ԱՄՆ-ի ղեկավարությամբ։ Վերջիններս առավելագույն ջանքեր ներդրեցին, որպեսզի կանխեն գազատարների գործարկումը, Ռուսաստանի՝ փող, Գերմանիայի՝ բնական գազ ստանալը։
Արդյունքում Ռուսաստանը ֆիզիկապես կտրված է Եվրոպայից, քանի որ խողովակաշարի վերանորոգումը անհայտ քանակությամբ ժամանակ կխլի, որն արդեն ամիսներ է գնահատվում։ Գերմանիան սլանում է դեպի ջեռուցման սեզոն՝ զինված միայն սեփական ստորգետնյա պահուստների մանևրային պաշարներով, անհրաժեշտ գազի մյուս մասը գնելով Լեհաստանից, չնայած տասնամյակներ շարունակ ճիշտ հակառակն է եղել։
Այնինչ Լեհաստանը նոր գազատար է գործարկում, ավելացնում է իր կշիռը Եվրոպայի շուկայում և ձեռքի հետ էլ Եվրամիության պատվանդանից գահընկեց է անում իր ոխերիմ պատմական հակառակորդ Գերմանիային, որն այժմ վասալական կախվածության մեջ է ընկնում անդրօվկիանոսյան հեղուկացված բնական գազի մատակարարումներից։
Տեղի ունեցող դեպքերի ֆոնին Եվրոպայում բնական գազի գները երկինք են հասնում՝ մեկ սեսիայի ընթացքում թանկանալով ավելի քան 400 դոլարով և հաղթահարելով 1000 խմ-ի դիմաց 2100 դոլարի նիշը։
Այս լարված պատմության վերջին արարում բեմում հայտնվում է ուկրաինական «Նավթոգազը», որը «Գազպրոմին» մեղադրում է, որ նա գազը ուկրաինական գազատրանսպորտային համակարգով չի տեղափոխում և պահանջում է կամ վերսկսել մատակարարումները, կամ հսկայական տույժ վճարել։
Համաձայնվեք, որ բավականին շատ են պատահական համընկնումները, եթե վարժ աչքով ես նայում։
Լրահոս
0