https://arm.sputniknews.ru/20220929/anna-vardapetjany-evs-mek-pashtvonjaji-e-azatel-ashkhatanqic-49078296.html
Աննա Վարդապետյանը ևս մեկ պաշտոնյայի է ազատել աշխատանքից
Աննա Վարդապետյանը ևս մեկ պաշտոնյայի է ազատել աշխատանքից
Sputnik Արմենիա
ՀՀ գլխավոր դատախազը ստորագրել է Վաղինակ Ջանազյանի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումը։ 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T16:38+0400
2022-09-29T16:38+0400
2022-09-29T16:43+0400
հայաստան
աննա վարդապետյան
պաշտոն
հհ գլխավոր դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44332978_0:0:800:451_1920x0_80_0_0_cc0041294766dd6e15d40c08fcdd041f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքից ազատել է գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետին։ Տեղեկությունը հրապարակվել է դատախազության կայքում։Գլխավոր դատախազը հրամանը ստորագրել է` հիմք ընդունելով Վաղինակ Ջանազյանի դիմումը։Ըստ փաստաթղթի` նա պաշտոնը կլքի հոկտեմբեր 3-ին։Նշենք, որ Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո գրեթե անմիջապես պաշտոնից ազատեց գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Վահե Հարությունյանին։ Ավելի ուշ Վարդապետյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին նաև նրա տեղակալներ Արմեն Աֆանդյանը և Հայկ Ասլանյանը։Բացի այդ, պաշտոնից ազատվել են նաև Վահե Հարությունյանի տեղակալներ Արսեն Սարդարյանն ու Սևակ Հովհաննիսյանը։Ներկա պահին Վարդապետյանը երկու տեղակալ ունի` Աննա Գալյանն ու Գևորգ Բաղդասարյանը, որոնք այդ պաշտոններում նշանակվել են 2020թ–ի օգոստոսին և սեպտեմբերին։Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա սեպտեմբերին ավարտվեց, և նա վերընտրվելու իրավունք այլևս չուներ։ Այդ պաշտոնը ստանձնեց Աննա Վարդապետյանը, որը ՀՀ պատմության ողջ ընթացքում առաջին կին գլխավոր դատախազն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44332978_19:0:731:534_1920x0_80_0_0_df84f0de104a272233f6827450233bc6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աննա վարդապետյան, պաշտոն, հհ գլխավոր դատախազություն
հայաստան, աննա վարդապետյան, պաշտոն, հհ գլխավոր դատախազություն
Աննա Վարդապետյանը ևս մեկ պաշտոնյայի է ազատել աշխատանքից
16:38 29.09.2022 (Թարմացված է: 16:43 29.09.2022) ՀՀ գլխավոր դատախազը ստորագրել է Վաղինակ Ջանազյանի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքից ազատել է գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետին։ Տեղեկությունը հրապարակվել է
դատախազության կայքում։
Գլխավոր դատախազը հրամանը ստորագրել է` հիմք ընդունելով Վաղինակ Ջանազյանի դիմումը։
Ըստ փաստաթղթի` նա պաշտոնը կլքի հոկտեմբեր 3-ին։
Նշենք, որ Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո գրեթե անմիջապես
պաշտոնից ազատեց գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Վահե Հարությունյանին։ Ավելի ուշ Վարդապետյանի հրամանագրերով
աշխատանքից ազատվեցին նաև նրա տեղակալներ Արմեն Աֆանդյանը և
Հայկ Ասլանյանը։
Բացի այդ, պաշտոնից ազատվել են նաև Վահե Հարությունյանի տեղակալներ Արսեն Սարդարյանն ու Սևակ Հովհաննիսյանը։
Ներկա պահին Վարդապետյանը երկու տեղակալ ունի` Աննա Գալյանն ու Գևորգ Բաղդասարյանը, որոնք այդ պաշտոններում նշանակվել են 2020թ–ի օգոստոսին և սեպտեմբերին։
Հիշեցնենք՝
Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա սեպտեմբերին ավարտվեց, և նա վերընտրվելու իրավունք այլևս չուներ։ Այդ պաշտոնը
ստանձնեց Աննա Վարդապետյանը, որը ՀՀ պատմության ողջ ընթացքում առաջին կին գլխավոր դատախազն է։