https://arm.sputniknews.ru/20220928/tshgnazhamic-durs-galu-pataskhanatvutjuny-der-ishkhanutjan-vra-e-rvobert-qvocharjan-48995732.html
Ճգնաժամից դուրս գալու պատասխանատվությունը դեռ իշխանության վրա է. Ռոբերտ Քոչարյան
Ճգնաժամից դուրս գալու պատասխանատվությունը դեռ իշխանության վրա է. Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ եթե իշխանությունն ունենար կոնսոլիդացիայի կարիք, կգնար գործնական քայլերի։ 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T12:41+0400
2022-09-28T12:41+0400
2022-09-28T12:43+0400
ռոբերտ քոչարյան
իշխանություն
ընդդիմություն
հայաստան
ճգնաժամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/01/44574925_0:85:1600:985_1920x0_80_0_0_deb08c1783a7d4d9863778538d82c642.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ճգնաժամից երկրները դուրս է հանում կառավարությունները, իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը։ Ձեր հարցը ճիշտ հասցեատերերին չեք ուղղում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ո՞րն է նրա առաջարկած ցավոտ լուծումներից խուսափելու տարբերակը։«Ընդդիմությունը ճգնաժամի ժամանակ կարող է իշխանափոխության հարց դնել, եթե բավարարում է ուժերը հասնել իշխանափոխության, հետո միայն կարող է հաղթահարել ճգնաշամը, որ կա»,- ասաց Քոչարյանը։Նա հիշեցրեց, որ ընդդիմությունը փորձել է հասնել իշխանափոխության, անգամ ընտրություններին մասնակցելով, բայց չի ստացվել։Քոչարյանը կարծում է, որ եթե իշխանությունը ունենար կոնսոլիդացիայի կարիք, կգնար գործնական քայլերի․ «Ո՞ւր է այդ նախաձեռնությունը։ Ինչո՞վ է արտահայտվել։ Ինչո՞ւ եք որոշել, որ ունի կարիք։ Չունի, որովհետև ինքը պատրաստ չէ բարձր նպատակների համար միավորել ժողովրդին»,- նշեց Քոչարյանը։Ամփոփելով ՀՀ երկրորդ նախագահը նշեց՝ այսպիսով ճգնաժամից դուրս գալու պատասխանատվությունը դեռ իշխանության վրա է։Հավակնո՞ւմ է ՀՀ վարչապետի պաշտոնին, թե ոչ. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/01/44574925_88:0:1512:1068_1920x0_80_0_0_193214c83b341fc3aab7ca51e991c30b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, իշխանություն, ընդդիմություն, հայաստան, ճգնաժամ
ռոբերտ քոչարյան, իշխանություն, ընդդիմություն, հայաստան, ճգնաժամ
Ճգնաժամից դուրս գալու պատասխանատվությունը դեռ իշխանության վրա է. Ռոբերտ Քոչարյան
12:41 28.09.2022 (Թարմացված է: 12:43 28.09.2022) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ եթե իշխանությունն ունենար կոնսոլիդացիայի կարիք, կգնար գործնական քայլերի։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ճգնաժամից երկրները դուրս է հանում կառավարությունները, իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը։ Ձեր հարցը ճիշտ հասցեատերերին չեք ուղղում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին, թե ո՞րն է նրա առաջարկած ցավոտ լուծումներից խուսափելու տարբերակը։
«Ընդդիմությունը ճգնաժամի ժամանակ կարող է իշխանափոխության հարց դնել, եթե բավարարում է ուժերը հասնել իշխանափոխության, հետո միայն կարող է հաղթահարել ճգնաշամը, որ կա»,- ասաց Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ ընդդիմությունը փորձել է հասնել իշխանափոխության, անգամ ընտրություններին մասնակցելով, բայց չի ստացվել։
«Կոնկրետ ես ընտրություններին մասնակցել եմ, պատրաստ եմ եղել ստանձնել պատասխանատվություն, չնայած որ այսօր իշխանության գալը պատիժ է։ Համաձայն եմ առաջին նախագահի հետ՝ չափազանց բարդ է»։
Քոչարյանը կարծում է, որ եթե իշխանությունը ունենար կոնսոլիդացիայի կարիք, կգնար գործնական քայլերի․ «Ո՞ւր է այդ նախաձեռնությունը։ Ինչո՞վ է արտահայտվել։ Ինչո՞ւ եք որոշել, որ ունի կարիք։ Չունի, որովհետև ինքը պատրաստ չէ բարձր նպատակների համար միավորել ժողովրդին»,- նշեց Քոչարյանը։
Ամփոփելով ՀՀ երկրորդ նախագահը նշեց՝ այսպիսով ճգնաժամից դուրս գալու պատասխանատվությունը դեռ իշխանության վրա է։