https://arm.sputniknews.ru/20220928/sahmani-vtangy-chi-chezvoqacvi-plstalu-aranqy-tshghelu-astvats-kta-i-mijvocvov-tvonvojan-48983165.html
Սահմանի վտանգը չի չեզոքացվի «պլստալու», «արանքը ճղելու», «Աստված կտա»-ի միջոցով. Տոնոյան
Սահմանի վտանգը չի չեզոքացվի «պլստալու», «արանքը ճղելու», «Աստված կտա»-ի միջոցով. Տոնոյան
Sputnik Արմենիա
Պատասխանելով Արևմուտք-ՀԱՊԿ երկընտրանքի մասին հարցադրումներին` Տոնոյանը ասել է, որ ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից... 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T10:22+0400
2022-09-28T10:22+0400
2022-09-28T10:54+0400
դավիթ տոնոյան
բանակ
զինված ուժեր
հայաստան
սահման
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/19/24587753_0:97:1000:660_1920x0_80_0_0_d144d73a7e81fadd7cf13c59260c684a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը խմբավորել է վերջին շաբաթներին տարբեր լրատվամիջոցներից ստացված հարցերը և ներկայացրել պատասխանները:Գնահատելով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի հերթական ներխուժման հետևանքներն ու առկա իրավիճակը` Տոնոյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ զինված ուժերը «կաշկանդվածություն» են դրսևորում, ինչը, իր գնահատմամբ, քաղաքական որոշման արդյունք է:Մինչդեռ, նախկին նախարարը զգուշացնում է, որ «ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու, ժողովրդական լեզվով ասած, «պլստալու», «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով»,– ուստի, նրա համոզմամբ, զինված ուժերի ղեկավարությունը քաղաքական ղեկավարությունից պետք է պահանջի բանակին անհրաժեշտ միջոցների մատակարարում, իսկ կառավարությունն օր առաջ դա պետք է ապահովի՝ ցանկացած գնով:Պատասխանելով Արևմուտք-ՀԱՊԿ երկընտրանքի մասին հարցադրումներին` Տոնոյանը մասնավորապես ասել է, որ Արևմուտքի հետ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցություն ծավալելու գաղափարը նոր չէ և լիովին իրատեսական է:«Գործնական առումով ինձ հայտնի չէ, թե արդյո՞ք արևմտյան երկրները 2020 թվականի նոյեմբերից հետո հանել են քաղաքական սահմանափակումները Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ: Եթե այդ սահմանափակումները հանվել են, թուլացվել են կամ «անտեսվում» են, ապա՝ ի գո՛րծ: ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է: Գործել են զուտ վերոհիշյալ սահմանափակումները»,– ասել է նախկին նախարարը։Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
ադրբեջան
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/19/24587753_69:0:949:660_1920x0_80_0_0_b0eac0f80bec37d1cfe380bab4168498.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հապկ խոչընդոտ արևմուտք ռազմական գնումներ տոնոյան
հապկ խոչընդոտ արևմուտք ռազմական գնումներ տոնոյան
Սահմանի վտանգը չի չեզոքացվի «պլստալու», «արանքը ճղելու», «Աստված կտա»-ի միջոցով. Տոնոյան
10:22 28.09.2022 (Թարմացված է: 10:54 28.09.2022) Պատասխանելով Արևմուտք-ՀԱՊԿ երկընտրանքի մասին հարցադրումներին` Տոնոյանը ասել է, որ ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը խմբավորել է վերջին շաբաթներին տարբեր լրատվամիջոցներից ստացված հարցերը և ներկայացրել պատասխանները:
Գնահատելով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի հերթական ներխուժման հետևանքներն ու առկա իրավիճակը` Տոնոյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ զինված ուժերը «կաշկանդվածություն» են դրսևորում, ինչը, իր գնահատմամբ, քաղաքական որոշման արդյունք է:
«Նման «կաշկանդվածության» շարունակությունը ծանր հետևանքներ է թողնելու զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի և, հետեւաբար, մարտունակության վրա»,– նշել է Տոնոյանը` հիշեցնելով, որ ՀՀ քաղաքական իշխանությունը մինչ օրս հրապարակային գնահատականներ չի հնչեցրել զինված ուժերի գործողությունների վերաբերյալ։
Մինչդեռ, նախկին նախարարը զգուշացնում է, որ «ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու, ժողովրդական լեզվով ասած, «պլստալու», «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով»,– ուստի, նրա համոզմամբ, զինված ուժերի ղեկավարությունը քաղաքական ղեկավարությունից պետք է պահանջի բանակին անհրաժեշտ միջոցների մատակարարում, իսկ կառավարությունն օր առաջ դա պետք է ապահովի՝ ցանկացած գնով:
Պատասխանելով Արևմուտք-ՀԱՊԿ երկընտրանքի մասին հարցադրումներին` Տոնոյանը մասնավորապես ասել է, որ Արևմուտքի հետ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցություն ծավալելու գաղափարը նոր չէ և լիովին իրատեսական է:
«Գործնական առումով ինձ հայտնի չէ, թե արդյո՞ք արևմտյան երկրները 2020 թվականի նոյեմբերից հետո հանել են քաղաքական սահմանափակումները Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ: Եթե այդ սահմանափակումները հանվել են, թուլացվել են կամ «անտեսվում» են, ապա՝ ի գո՛րծ: ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է: Գործել են զուտ վերոհիշյալ սահմանափակումները»,– ասել է նախկին նախարարը։
Բացի այդ նա «միֆ» է անվանել նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը որպես Ադրբեջանին զսպող գործոն ներկայացնելը։ Ըստ նրա` ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետապնդում է անվտանգության ապահովման այլ՝ բազմաշերտ նպատակներ, որոնց փոփոխություն ինքն այս պահին չի տեսնում:
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ
Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Սեպտեմբերի 30-ից
Տոնոյանն ու
Գալստյանը կալանավորված են։