https://arm.sputniknews.ru/20220928/rusastany-pahanjel-e-mak-i-anvtangutjan-khvorhrdi-shtap-nist-anckacnel-49033213.html
Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ անցկացնել
Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ անցկացնել
Sputnik Արմենիա
Նիստը հավանաբար տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 29-ին։ 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T19:14+0400
2022-09-28T19:14+0400
2022-09-28T19:27+0400
ռուսաստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39633746_0:71:1600:971_1920x0_80_0_0_ce352b8e8f8a114818fc8f2d292f951a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. «Հյուսիսային հոսք» գազատարի երկու գծերի վրա տեղի ունեցած դիվերսիաներից հետոՌուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ անցկացնել։ Տեղեկությունը հայտնում է համաշխարհային կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։«Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստ հրավիրելու համար․.. Սպասում ենք, որ վաղը կանցկացվի», - գրել է Պոլյանսկին Telegram–յան ալիքում։Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Ռուսաստանը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պաշտոնական նիստ հրավիրել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների հետ կապված սադրանքների պատճառով։Ուրսուլա ֆոն դեր Լյայենը «սաբոտաժ» է անվանել «Հյուսիսային հոսքերի» արտակարգ դեպքերըԵրեկ հայտնի դարձավ «Հյուսիսային հոսք - 2»-ում ճնշման կտրուկ անկման մասին, այն լցվել էր տեխնիկական գազով։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ ճնշման անկում է գրանցվել նաև «Հյուսիսային հոսք» գազատարի երկու գծերի վրա։ «Nord Stream AG» ընկերությունից ասացին, որ երկու գազամուղների երեք ուղիների միաժամանակյա փլուզումները աննախադեպ բնույթ են կրում: Չի բացառվում, որ արտակարգ պատահարի կարող էր հանգեցնել դիվերսիան, իսկ շվեդ սեյսմոլոգները նույնիսկ երկու պայթյուն են արձանագրել «Հյուսիսային հոսքերի» շրջանում։ՌԴ ԱԳՆ–ն Բայդենից պատասխան է պահանջում «Հյուսիսային հոսքին» վերջ տալու սպառնալիքի մասով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39633746_148:0:1571:1067_1920x0_80_0_0_349100872f892c951a1b815c24cac0f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), նիստ
ռուսաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), նիստ
Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ անցկացնել
19:14 28.09.2022 (Թարմացված է: 19:27 28.09.2022) Նիստը հավանաբար տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 29-ին։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. «Հյուսիսային հոսք» գազատարի երկու գծերի վրա տեղի ունեցած դիվերսիաներից հետոՌուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ անցկացնել։ Տեղեկությունը հայտնում է համաշխարհային կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստ հրավիրելու համար․.. Սպասում ենք, որ վաղը կանցկացվի», - գրել է Պոլյանսկին Telegram–յան ալիքում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Ռուսաստանը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պաշտոնական նիստ հրավիրել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների հետ կապված սադրանքների պատճառով։
Երեկ հայտնի դարձավ «Հյուսիսային հոսք - 2»-ում ճնշման կտրուկ անկման մասին, այն լցվել էր տեխնիկական գազով։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ ճնշման անկում է գրանցվել նաև «Հյուսիսային հոսք» գազատարի երկու գծերի վրա։ «Nord Stream AG» ընկերությունից ասացին, որ երկու գազամուղների երեք ուղիների միաժամանակյա փլուզումները աննախադեպ բնույթ են կրում: Չի բացառվում, որ արտակարգ պատահարի կարող էր հանգեցնել դիվերսիան, իսկ շվեդ սեյսմոլոգները նույնիսկ երկու պայթյուն են արձանագրել «Հյուսիսային հոսքերի» շրջանում։