https://arm.sputniknews.ru/20220928/peskvovn-ardzaganqel-e-blinkeni-hajtararutjany-49014010.html
Պեսկովն արձագանքել է Բլինկենի հայտարարությանը
Պեսկովն արձագանքել է Բլինկենի հայտարարությանը
Sputnik Արմենիա
Կրեմլն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ն չի արգելի, որ Ուկրաինան իրեն տրամադրված զենքը կիրառի այն տարածքներում, որոնք... 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T15:30+0400
2022-09-28T15:30+0400
2022-09-28T15:33+0400
ռուսաստան
ամն
ուկրաինա
դմիտրի պեսկով
էնթոնի բլինկեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39483111_0:160:1532:1022_1920x0_80_0_0_6dd5193fa1c447baacc8dec2a051ee82.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Մոտ ապագայում ԱՄՆ-ն կարող է դառնալ ռուս–ուկրաինական հակամարտության կողմերից մեկը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Կրեմլն այսպիսով արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այն հայտարարությանը, թե ամերիկյան իշխանությունները չեն արգելի Կիևին օգտագործել արևմտյան զենքը Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերին հարվածներ հասցնելու համար, որոնք պատրաստվում են միանալ Ռուսաստանին։Հիշեցնենք` Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-27–ը հանրաքվե անցկացվեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ։ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու օգտին քվեարկել է 99,23%-ը, ԼԺՀ-ում՝ 98,42%-ը, Խերսոնի մարզում՝ 87,05%-ը, Զապորոժիեի մարզում՝ 93,11%-ը։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39483111_0:0:1363:1022_1920x0_80_0_0_727990b316988190e284c2b07500fa0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, ուկրաինա, դմիտրի պեսկով, էնթոնի բլինկեն
ռուսաստան, ամն, ուկրաինա, դմիտրի պեսկով, էնթոնի բլինկեն
Պեսկովն արձագանքել է Բլինկենի հայտարարությանը
15:30 28.09.2022 (Թարմացված է: 15:33 28.09.2022) Կրեմլն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ն չի արգելի, որ Ուկրաինան իրեն տրամադրված զենքը կիրառի այն տարածքներում, որոնք ՌԴ–ն կարող է հանրաքվեների արդյունքում իրենը հայտարարել։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Մոտ ապագայում ԱՄՆ-ն կարող է դառնալ ռուս–ուկրաինական հակամարտության կողմերից մեկը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Կրեմլն այսպիսով արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այն
հայտարարությանը, թե ամերիկյան իշխանությունները չեն արգելի Կիևին օգտագործել արևմտյան զենքը Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերին հարվածներ հասցնելու համար, որոնք պատրաստվում են միանալ Ռուսաստանին։
«Բացասական ենք վերաբերվում Բլինկենի հայտարարությանը: Դե ֆակտո ամերիկյան կողմն ավելի ու ավելի շատ է մտնում այս հակամարտության մեջ: Ամերիկյան կողմը մոտ է այս հակամարտության կողմ դառնալուն, ինչը չափազանց վտանգավոր է»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք` Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-27–ը հանրաքվե անցկացվեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ։
ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու օգտին քվեարկել է 99,23%-ը, ԼԺՀ-ում՝ 98,42%-ը, Խերսոնի մարզում՝ 87,05%-ը, Զապորոժիեի մարզում՝ 93,11%-ը։