https://arm.sputniknews.ru/20220928/karavarutjuny-qnnarkel-e-hajvord-tarva-petakan-bjujei-nakhagitsy-49003029.html
Կառավարությունը քննարկել է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը
Կառավարությունը քննարկել է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը
Sputnik Արմենիա
2023թ–ի պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված՝ անվտանգային, տնտեսական և սոցիալական ոլորտների... 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T13:51+0400
2022-09-28T13:51+0400
2022-09-28T13:54+0400
հհ կառավարություն
բյուջե
հայաստան
քննարկում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/49002066_0:101:1670:1040_1920x0_80_0_0_7e7c90ef61e5a817c6bd1931be882a4b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավրությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քննարկել է 2023թ պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակը:Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված՝ անվտանգային, տնտեսական և սոցիալական ոլորտների առաջնահերթությունների հիման վրա:Դոլարի փոխարժեքի անկման շնորհիվ ՀՀ պետական պարտքը 20 տոկոսով նվազել էՆախարարն անդրադարձել է մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին, մանրամասներ ներկայացրել ոլորտային ծախսերի և ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ:Նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են կապիտալ և ընթացիկ ծախսերը, ծախսային նոր նախաձեռնությունները։Վարչապետը հանձնարարել է պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել կապիտալ ծախսերի պատշաճ կատարումը և մրցույթների հայտարարման գործընթացը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/49002066_186:0:1670:1113_1920x0_80_0_0_87772f4bd4dd4c2b8dc75dcb7eea34da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, բյուջե, հայաստան, քննարկում
հհ կառավարություն, բյուջե, հայաստան, քննարկում
Կառավարությունը քննարկել է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը
13:51 28.09.2022 (Թարմացված է: 13:54 28.09.2022) 2023թ–ի պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված՝ անվտանգային, տնտեսական և սոցիալական ոլորտների առաջնահերթությունների հիման վրա:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավրությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քննարկել է 2023թ պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակը:
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված՝ անվտանգային, տնտեսական և սոցիալական ոլորտների առաջնահերթությունների հիման վրա:
Նախարարն անդրադարձել է մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին, մանրամասներ ներկայացրել ոլորտային ծախսերի և ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ:
Նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են կապիտալ և ընթացիկ ծախսերը, ծախսային նոր նախաձեռնությունները։
Վարչապետը հանձնարարել է պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել կապիտալ ծախսերի պատշաճ կատարումը և մրցույթների հայտարարման գործընթացը: