https://arm.sputniknews.ru/20220928/havaknum-e-hh-varchapeti-pashtvonin-te-voch-rvobert-qvocharjani-pataskhany-48995591.html
Հավակնո՞ւմ է ՀՀ վարչապետի պաշտոնին, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
Հավակնո՞ւմ է ՀՀ վարչապետի պաշտոնին, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ «աչքի առաջ» 3-4 մարդ ունի, որոնք կարող են վարչապետի` ընդդիմության միասնական թեկնածուն լինել։ 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T12:37+0400
2022-09-28T12:37+0400
2022-09-28T16:05+0400
ռոբերտ քոչարյան
վարչապետ
թեկնածու
ընտրություններ
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/48987610_0:91:1600:992_1920x0_80_0_0_949fdc32bec30971df9697ad85482275.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին`հավակնո՞ւմ է նա արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնին։ Ի պատասխան Քոչարյանը նշեց, որ եթե ընտրություններ լինեն, իրավիճակը կգնահատի։Ըստ նրա` եթե կա մարդ, որը կարող է հանրությանը համախմբել, ապա ինքը պատրաստ է աջակցել։Քոչարյանը նշեց, որ աչքի առաջ 3-4 հոգի ունի, որոնք կարող են վարչապետի` ընդդիմության միասնական թեկնածուն լինել։ Սակայն ՀՀ երկրորդ նախագահը զերծ մնաց անուններ տալուց` ասելով, թե կարող են քրգործեր հարուցվել նրանց դեմ։Փողո՞ց, թե՞ խորհրդարան. ինչպե՞ս կհանգուցալուծվի Հայաստանի քաղաքական ճգնաժամըՀիշեցնենք` 2021 թվականի հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմը հաղթահարեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) և «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել էր 5.23% ձայն, ինչը թեև բավարար չէր ԱԺ–անցնելու համար, բայց, ընդդիմադիր այս ուժը խորհրդարան մտավ իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ հավաքած ուժ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/48987610_0:49:1357:1067_1920x0_80_0_0_18cc9e7c9d539ace741d5ecf59dfd4ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, վարչապետ, թեկնածու, ընտրություններ, «հայաստան» դաշինք
ռոբերտ քոչարյան, վարչապետ, թեկնածու, ընտրություններ, «հայաստան» դաշինք
Հավակնո՞ւմ է ՀՀ վարչապետի պաշտոնին, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
12:37 28.09.2022 (Թարմացված է: 16:05 28.09.2022) Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ «աչքի առաջ» 3-4 մարդ ունի, որոնք կարող են վարչապետի` ընդդիմության միասնական թեկնածուն լինել։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին`հավակնո՞ւմ է նա արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնին։ Ի պատասխան Քոչարյանը նշեց, որ եթե ընտրություններ լինեն, իրավիճակը կգնահատի։
«Ես մասնակցել եմ ընտրություններին և «Հայաստան» դաշինքի առաջին համարն էի, իսկ սա նշանակում է` այո՛, պատրաստ էի։ Եթե չի ստացվել, ուրեմն բավարար զանգված կա՛մ չի հավատացել մեզ, կա՛մ շարունակում է հավատալ ներկա իշխանություններին։ Սակայն մենք շարունակում ենք պայքարը, և ես գիտակցում եմ, որ այսօր ավելի հավանական է մասնակի իշխանափոխության մոդելը»,–ասաց Քոչարյանը` հավելելով, որ Հայաստանում իրավիճակն այնքան պայթյունավտանգ է, որ կարող է ամեն ինչ փոխվել։
Ըստ նրա` եթե կա մարդ, որը կարող է հանրությանը համախմբել, ապա ինքը պատրաստ է աջակցել։
Քոչարյանը նշեց, որ աչքի առաջ 3-4 հոգի ունի, որոնք կարող են վարչապետի` ընդդիմության միասնական թեկնածուն լինել։ Սակայն ՀՀ երկրորդ նախագահը զերծ մնաց անուններ տալուց` ասելով, թե կարող են քրգործեր հարուցվել նրանց դեմ։
Հիշեցնենք` 2021 թվականի հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմը հաղթահարեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) և «Հայաստան» դաշինքը (21.04%)։
«Պատիվ ունեմ» դաշինքը ստացել էր 5.23% ձայն, ինչը թեև բավարար չէր ԱԺ–անցնելու համար, բայց, ընդդիմադիր այս ուժը խորհրդարան մտավ իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ հավաքած ուժ։