https://arm.sputniknews.ru/20220928/hajastani-ev-rusastani-agn-nerkajacucichnery-qnnarkel-en-iravakan-pvokhognutjan-harcy-49028677.html
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են իրավական փոխօգնության հարցը
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են իրավական փոխօգնության հարցը
Sputnik Արմենիա
Օրակարգում ընդգրկված է եղել 2 պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T18:03+0400
2022-09-28T18:03+0400
2022-09-28T18:13+0400
հյուպատոսություն
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/49027931_0:0:1601:901_1920x0_80_0_0_6eb55549800fef160e9aa6334d2473c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Երևանում տեղի են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական հերթական խորհրդակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Օրակարգում ընդգրկված էր նաև 2 պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։Նշենք, որ հայկական կողմը խորհրդակցություններին ներկայացնում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի նախագահությամբ։ Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, եվրասիական տարածքում բազմակողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների, ՇՀԿ-ի հետ համագործակցության, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին առնչվող հարցերի վերաբերյալ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/49027931_0:0:1593:1195_1920x0_80_0_0_cc4b5a9222ff69198448b4ef64cd0629.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հյուպատոսություն, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արտաքին գործերի նախարարություն (ագն), հայաստան, ռուսաստան
հյուպատոսություն, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արտաքին գործերի նախարարություն (ագն), հայաստան, ռուսաստան
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են իրավական փոխօգնության հարցը
18:03 28.09.2022 (Թարմացված է: 18:13 28.09.2022) Օրակարգում ընդգրկված է եղել 2 պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Երևանում տեղի են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական հերթական խորհրդակցությունները։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի կոնվենցիայի, երկկողմ հյուպատոսական կոնվենցիայի կիրառման հիմնախնդիրներին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Օրակարգում ընդգրկված էր նաև 2 պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։
Նշենք, որ հայկական կողմը խորհրդակցություններին ներկայացնում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի նախագահությամբ։
Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, եվրասիական տարածքում բազմակողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների, ՇՀԿ-ի հետ համագործակցության, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին առնչվող հարցերի վերաբերյալ: