https://arm.sputniknews.ru/20220928/fransiaji-hatuk-despanvordy-kajceli-hajastan-ev-adrbejan-49029565.html
Ֆրանսիայի հատուկ դեսպանորդը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ֆրանսիայի հատուկ դեսպանորդը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ՝ կողմերին կոչ անելով անհապաղ վերսկսել երկխոսությունը: 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T18:07+0400
2022-09-28T18:07+0400
2022-09-28T18:21+0400
հայաստան
ադրբեջան
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/04/34983514_0:205:817:665_1920x0_80_0_0_a0e21683e6aad5a8c0b774a697a2d86e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի հատուկ դեսպանորդ Բրիս Ռոքֆոյը մինչև շաբաթվա վերջ Հայաստան և Ադրբեջան կայցելի կողմերի միջև չլուծված հարցերի կարգավորմանը նպաստելու համար: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների` տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակՀայտնել էինք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայ գործընկերոջ` Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Փարիզը պատվիրակություն կուղարկի Հայաստան` Ադրբեջանի հետ սահմանի շրջանում տիրող իրավիճակը գնահատելու համար:Նշենք, որ Ռոքֆոյը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն է։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
ադրբեջան
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/04/34983514_0:199:840:829_1920x0_80_0_0_172e732c8c8d73f0d2b3c73fb08526c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ֆրանսիա
հայաստան, ադրբեջան, ֆրանսիա
Ֆրանսիայի հատուկ դեսպանորդը կայցելի Հայաստան և Ադրբեջան
18:07 28.09.2022 (Թարմացված է: 18:21 28.09.2022) Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ՝ կողմերին կոչ անելով անհապաղ վերսկսել երկխոսությունը:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի հատուկ դեսպանորդ Բրիս Ռոքֆոյը մինչև շաբաթվա վերջ Հայաստան և Ադրբեջան կայցելի կողմերի միջև չլուծված հարցերի կարգավորմանը նպաստելու համար: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների` տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ
«Ի շարունակություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա հայ և ադրբեջանցի գործընկերների բանակցությունների՝ դեսպան Բրիս Ռոքֆոյը, որը Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնացն է, այս շաբաթ կուղևորվի Բաքու, այնուհետև Երևան», - նշել է պաշտոնյան։
Հայտնել էինք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայ գործընկերոջ` Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Փարիզը պատվիրակություն կուղարկի Հայաստան` Ադրբեջանի հետ սահմանի շրջանում տիրող իրավիճակը գնահատելու համար:
Նշենք, որ Ռոքֆոյը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն է։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: