https://arm.sputniknews.ru/20220928/chmeknel-rusastan-isk-ajntegh-gtnvelu-depqum-lqel-erkiry-amn-despanatun-49011811.html
Չմեկնել Ռուսաստան, իսկ այնտեղ գտնվելու դեպքում, լքել երկիրը. ԱՄՆ դեսպանատուն
Չմեկնել Ռուսաստան, իսկ այնտեղ գտնվելու դեպքում, լքել երկիրը. ԱՄՆ դեսպանատուն
Sputnik Արմենիա
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել լքել ՌԴ–ն, քանի դեռ շուտ է։ 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T15:12+0400
2022-09-28T15:12+0400
2022-09-28T15:35+0400
ռուսաստան
ամն
դեսպանատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/15/28026710_0:0:1601:901_1920x0_80_0_0_d7b59dde9261a200daece0e8c4b7754f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ քաղաքացիները չպետք է մեկնեն Ռուսաստան, իսկ նրանք, ովքեր բնակվում կամ ճամփորդում են Ռուսաստանում, պետք է անմիջապես հեռանան Ռուսաստանից։ Նման հայտարարություն է տարածել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը։«Ռուսաստանը կարող է մերժել երկքաղաքացիություն ունեցող անձանց` ԱՄՆ քաղաքացիության ճանաչումը, խոչընդոտել նրանց մեկնումը Ռուսաստանից և երկքաղաքացիություն ունեցող անձանց զինվորական ծառայության գնալու կոչ անել»,–ասված է հաղորդագրության մեջ։Նշվում է նաև, որ ԱՄՆ դեսպանատունը լուրջ սահմանափակումներ ունի ԱՄՆ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու հարցում, և պայմանները, ներառյալ տրանսպորտային հնարավորությունները, կարող են ավելի սահմանափակվել: Ուստի ԱՄՆ–ն կոչ է անում որքան հնարավոր է շուտ ինքնուրույն միջոցներ ձեռնարկել, քանի դեռ սահմանափակ հնարավորություններ կան կոմերցիոն ուղևորությունների համար:Միաժամանակ դեսպանատունը հիշեցնում է, որ Ռուսաստանում երաշխավորված չէ ԱՄՆ քաղաքացիների խաղաղ հավաքների և կարծիքների արտահայտման իրավունքը. «Խուսափե՛ք ցանկացած քաղաքական կամ սոցիալական բողոքի ակցիաներից: Ռուսաստանի իշխանությունները ձերբակալել են ԱՄՆ քաղաքացիների, որոնք մասնակցել են ցույցերին»։ՌԴ նախագահի հրամանագրով Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` դա անհրաժեշտ է 1000 կմ շփման գծի և Ուկրաինայում ազատագրված տարածքների վերահսկման համար։ Զորակոչվելու է 300 հազար մարդ, ինչը ՌԴ ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի շուրջ 1%-ն է։ՌԴ մի շարք մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին որոշում չկա. Պեսկով
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/15/28026710_0:0:1423:1067_1920x0_80_0_0_43e0aabf2175840fdf8ff68d91eb47c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, դեսպանատուն
ռուսաստան, ամն, դեսպանատուն
Չմեկնել Ռուսաստան, իսկ այնտեղ գտնվելու դեպքում, լքել երկիրը. ԱՄՆ դեսպանատուն
15:12 28.09.2022 (Թարմացված է: 15:35 28.09.2022) Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել լքել ՌԴ–ն, քանի դեռ շուտ է։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ քաղաքացիները չպետք է մեկնեն Ռուսաստան, իսկ նրանք, ովքեր բնակվում կամ ճամփորդում են Ռուսաստանում, պետք է անմիջապես հեռանան Ռուսաստանից։ Նման հայտարարություն է տարածել
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը։
«Ռուսաստանը կարող է մերժել երկքաղաքացիություն ունեցող անձանց` ԱՄՆ քաղաքացիության ճանաչումը, խոչընդոտել նրանց մեկնումը Ռուսաստանից և երկքաղաքացիություն ունեցող անձանց զինվորական ծառայության գնալու կոչ անել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ԱՄՆ դեսպանատունը լուրջ սահմանափակումներ ունի ԱՄՆ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու հարցում, և պայմանները, ներառյալ տրանսպորտային հնարավորությունները, կարող են ավելի սահմանափակվել: Ուստի ԱՄՆ–ն կոչ է անում որքան հնարավոր է շուտ ինքնուրույն միջոցներ ձեռնարկել, քանի դեռ սահմանափակ հնարավորություններ կան կոմերցիոն ուղևորությունների համար:
Միաժամանակ դեսպանատունը հիշեցնում է, որ Ռուսաստանում երաշխավորված չէ ԱՄՆ քաղաքացիների խաղաղ հավաքների և կարծիքների արտահայտման իրավունքը. «Խուսափե՛ք ցանկացած քաղաքական կամ սոցիալական բողոքի ակցիաներից: Ռուսաստանի իշխանությունները ձերբակալել են ԱՄՆ քաղաքացիների, որոնք մասնակցել են ցույցերին»։
ՌԴ նախագահի հրամանագրով Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` դա անհրաժեշտ է 1000 կմ շփման գծի և Ուկրաինայում ազատագրված տարածքների վերահսկման համար։ Զորակոչվելու է 300 հազար մարդ, ինչը ՌԴ ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի շուրջ 1%-ն է։