https://arm.sputniknews.ru/20220927/vov-piti-lutsi-surmalui-pajtjuni-pattsharvov-aprustic-zrkvats-andzanc-harcy-48878232.html
Ո՞վ պիտի լուծի «Սուրմալուի» պայթյունի պատճառով ապրուստից զրկված անձանց հարցը
Ո՞վ պիտի լուծի «Սուրմալուի» պայթյունի պատճառով ապրուստից զրկված անձանց հարցը
Sputnik Արմենիա
Քաղաքային իշխանության և նախարարության պատասխաններից կարելի է եզրակացնել, որ պետությունը պատրաստվում է միայն մահացածների հարազատներին ու վնասվածքներ ստացած... 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T08:55+0400
2022-09-27T08:55+0400
2022-09-27T18:22+0400
հայաստան
«սուրմալու» առևտրի կենտրոն
էկոնոմիկայի նախարարություն
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46745596_0:57:1600:958_1920x0_80_0_0_2eb86b817bf2a03ef90207a51c5cf05d.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո, երբ աշխատակիցների մեծ մասը զրկվել է ապրուստի միջոցից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ տուժածները պետք է իրենց հետագա աշխատանքի հարցը լուծեն կնքված պայմանագրերի հիման վրա։ Sputnik Արմենիան նախարարությունից ու Երևանի քաղաքապետարանից փորձել է պարզել, թե ինչ ծրագրեր են մշակվել, և արդյոք հաշվարկվել է վնասի չափը։Էկոնոմիկայի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն` առանձնացված, կառուցապատված և կահավորված, երկու և ավելի վաճառատեղ ունեցող տարածքները վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով «Սուրմալուի» աշխատակիցներին է տրամադրում առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը` նրանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա։Պատասխանում նշված է նաև, որ «Սուրմալուում» ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողները պայթյունից հետո իրենց հետագա աշխատանքի վայրի հետ կապված խնդիրների մասին դիմումներ չեն ներկայացրել նախարարությանը։Գերատեսչությունից միաժամանակ նշել են, որ պայթյունի հետևանքով հասցված վնասի հաշվարկների իրականացումը դուրս է իրենց իրավասությունների շրջանակից։Երևանի քաղաքապետարանն էլ հայտնել է, որ մեր բարձրացրած հարցերը իրենց լիազորությունների շրջանակում չեն:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:Նախագծի նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին, ինչպես նաև վնասվածքներ ստացած և հիվանդանոցային պայմաններում բուժման մեջ գտնված մարդկանց։Հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց տրվելու է 150 000 դրամ աջակցություն, երեք և ավելի օր բուժման մեջ գտնվածներին՝ 300 000 դրամ, իսկ մահացածների (այդ թվում՝ անձի գտնվելու վայրն անհայտ) ընտանիքներին յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3 000 000 դրամ։Տուժած քաղաքացիներին ու մահացածների հարազատներին աջակցություն ստանալու նպատակով դիմում ներկայացնելու համար կառավարությունը ժամանակ է տվել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը։Նշենք, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն է հայտարարել (ՀԿԽԸ), որ աջակցություն է տրամադրելու «Սուրմալուի» պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին: Կառույցն այժմ իրականացնում է խոցելիության գնահատում։ Տուժած խոցելի տնտեսվարողները կստանան միանվագ դրամական աջակցություն՝ 42 700 ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46745596_124:0:1477:1015_1920x0_80_0_0_897399c3e3bc9f92476a0a982bc6f56e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, էկոնոմիկայի նախարարություն, երևանի քաղաքապետարան
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, էկոնոմիկայի նախարարություն, երևանի քաղաքապետարան
Ո՞վ պիտի լուծի «Սուրմալուի» պայթյունի պատճառով ապրուստից զրկված անձանց հարցը
08:55 27.09.2022 (Թարմացված է: 18:22 27.09.2022) Քաղաքային իշխանության և նախարարության պատասխաններից կարելի է եզրակացնել, որ պետությունը պատրաստվում է միայն մահացածների հարազատներին ու վնասվածքներ ստացած քաղաքացիներին աջակցել։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո, երբ աշխատակիցների մեծ մասը զրկվել է ապրուստի միջոցից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ տուժածները պետք է իրենց հետագա աշխատանքի հարցը լուծեն կնքված պայմանագրերի հիման վրա։
Sputnik Արմենիան նախարարությունից ու Երևանի քաղաքապետարանից փորձել է պարզել, թե ինչ ծրագրեր են մշակվել, և արդյոք հաշվարկվել է վնասի չափը։
Էկոնոմիկայի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն` առանձնացված, կառուցապատված և կահավորված, երկու և ավելի վաճառատեղ ունեցող տարածքները վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով «Սուրմալուի» աշխատակիցներին է տրամադրում առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը` նրանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա։
«Այսինքն՝ տվյալ դեպքում վայրի կազմակերպիչը և վաճառողը հանդիսանում են քաղաքացիական շրջանառության մասնակիցներ, որոնք ազատ են որոշել իրենց միջև կնքվող պայմանագրի պայմանները, նախատեսել օրենքին չհակասող ցանկացած պայման»,– ընդգծել են գերատեսչությունից։
Պատասխանում նշված է նաև, որ «Սուրմալուում» ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողները պայթյունից հետո իրենց հետագա աշխատանքի վայրի հետ կապված խնդիրների մասին դիմումներ չեն ներկայացրել նախարարությանը։
Գերատեսչությունից միաժամանակ նշել են, որ պայթյունի հետևանքով հասցված վնասի հաշվարկների իրականացումը դուրս է իրենց իրավասությունների շրջանակից։
Երևանի քաղաքապետարանն էլ հայտնել է, որ մեր բարձրացրած հարցերը իրենց լիազորությունների շրջանակում չեն:
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին, ինչպես նաև վնասվածքներ ստացած և հիվանդանոցային պայմաններում բուժման մեջ գտնված մարդկանց։
Հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց տրվելու է 150 000 դրամ աջակցություն, երեք և ավելի օր բուժման մեջ գտնվածներին՝ 300 000 դրամ, իսկ մահացածների (այդ թվում՝ անձի գտնվելու վայրն անհայտ) ընտանիքներին յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3 000 000 դրամ։
Տուժած քաղաքացիներին ու մահացածների հարազատներին աջակցություն ստանալու նպատակով դիմում ներկայացնելու համար կառավարությունը ժամանակ է տվել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը։
Նշենք, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն է
հայտարարել (ՀԿԽԸ), որ աջակցություն է տրամադրելու «Սուրմալուի» պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին: Կառույցն այժմ իրականացնում է խոցելիության գնահատում։ Տուժած խոցելի տնտեսվարողները կստանան միանվագ դրամական աջակցություն՝ 42 700 ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: