00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւր են Լիբիան, Իրաքը, Հարավսլավիան. ինչպես է իրագործվում ամերիկյան «ժողովրդավարացումը»

© AP Photo / Hassan AmmarՍիրիա
Սիրիա - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2022
Սիրիա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վիկտորյա Նիկիֆորովա. ՌԻԱ Նովոստի
Նորագույն պատմության հայտնի միֆի համաձայն` 90-ականներին` Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, ամերիկացիների հետ լավ ընկերություն էինք անում։ ԱՄՆ–ն Ռուսաստանին անվտանգ համարեց, թույլ տվեց զարգանալ, մասնակցել գլոբալիզացիային, մի բան մի կերպ դրանով ձեռք բերել։ «Խաղաղություն, բարեկամություն, ծամոն»։ Բայց հետո Ռուսաստանն իրեն «վատ» դրսևորեց։ Վրաստանին խաղաղություն հարկադրեց, միացրեց Ղրիմը, Դոնբասի պաշտպանությանը կանգնեց։ Ամերիկացիները զայրացան և սկսեցին «պատժել» Ռուսաստանին։
Իրականում բոլորովին էլ այդպես չէր։ Այս տարի լրանում է Վուլֆովիցի լեգենդար դոկտրինի 30-ամյակը։ Դրա առաջին հատվածներն ամերիկյան տպագրության մեջ հայտնվեցին 1992 թվականի մարտին։ ԽՍՀՄ փլուզումից հետո դեռ 3 ամիս չէր անցել։ Սակայն արդեն այդ ժամանակ Պետդեպի և Պենտագոնի նշանավոր աշխատակից Փոլ Վուլֆովիցը ՌԴ–ն անվանեց ԱՄՆ–ի պոտենցիալ գլխավոր սպառնալիքը և հորդորեց ամերիկյան վարչակազմին Սառը պատերազմի հաղթանակով չապրել։
Նման զգուշավոր վերաբերմունքի պատճառը պարզից էլ պարզ էր. նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո թուլացած Ռուսաստանը պահպանել էր աշխարհում ռազմավարական միջուկային զենքի խոշորագույն պաշարը և աշխարհում միակ երկիրն էր, որն ի զորու էր ոչնչացնել ԱՄՆ–ն։ Նշանակում է, ամերիկացիների համար գլխավորը թույլ չտալն էր, որ Ռուսաստանը դառնա ուժեղ և դուրս գա Վաշինգտոնի ազդեցության գոտուց։
Վուլֆովիցն ամերիկացիների համար թշնամու նոր կերպար հորինեց։ Դա կենսական անհրաժեշտություն էր կոմունիստական գաղափարախոսության փլուզումից հետո։ Հեշտ ստացվեց. ԱՄՆ–ի գրոհին ենթակա է ցանկացած երկիր, որը կարող է ԱՄՆ–ին մրցակից լինել։ Նշենք, որ գրոհն այստեղ փոխաբերություն չէ, կոնկրետ զինված հարձակում է։ Պարզ ասած` պատերազմ։ Ռմբակոծություններ, սպանություններ, արյան հոսք։ ԱՄՆ–ի մրցակից (կամ նույնիսկ պոտենցիալ մրցակից) Վուլֆովիցն առաջարկեց համարել ցանկացած երկրի, որն ԱՄՆ-ի համար ցանկացած ծայրահեղ կարևոր տարածաշրջանում «ոչ ժողովրդավարական կերպով ռեսուրսների վերահսկում է իրականացնում»։
«Վերահսկում է ոչ ժողովրդավարական կերպով» նշանակում է, որ երկիրն ինքնուրույն է կառավարում իր հարստությունը, վաճառում է այն ում կցանկանա, առաջարկում է իր և ոչ թե Վաշինգտոնի սահմանած գինը։ «ԱՄՆ–ի համար ծայրահեղ կարևոր տարածաշրջանները», ըստ հեղինակի, գրեթե ամբողջ աշխարհն է։ Նրա ցանկում հավանաբար ներառված չեն միայն Աֆրիկան և Անտարկտիդան։
Ամերիկացիներին փոքր-ինչ շփոթեցրել էր Վուլֆովիցի անկեղծությունը, այդ պատճառով փաստաթղթում բազմիցս ուղղումներ են մտցրել, որոնք կոչված էին ինչ–որ կերպ քողարկել այն փաստը, որ Վաշինգտոնը մտադիր է ռմբակոծել ցանկացած երկիր, որը թույլ կտա իրեն դուրս գալ աղքատությունից և անկախ քաղաքականություն վարել։ Այս իսկ պատճառով, Օրուելի համապատասխանությամբ, ամերիկյան հեգեմոնիան վերանվանեցին «ժողովրդավարություն», ամերիկյան ագրեսիան` «հավաքական անվտանգություն», իսկ ողջ դոկտրինը, կարծես հեգնաբար, «պաշտպանական» անվանեցին։
Այս կերպ փոփոխելով դոկտրինը` սկսեցին այն ի կատար ածել։ Վաշինգտոնն իր վերահսկողության տակ էր առնում միջազգային կազմակերպությունները, կոտրում երկրների միջև տարիներով ձեռք բերած պայմանավորվածություններն ու իր կամքն էր թելադրում, ըստ էության, չեզոք ինստիտուտներին։ Օրինակ` ինքը` Վուլֆովիցը, մի քանի տարի գլխավորեց Համաշխարհային բանկը։ Նրան հեռացրին այնտեղից սեքսուալ բնույթի կեղտոտ սկանդալից հետո, սակայն նրան փոխարինելու եկավ մեկ այլ ամերիկացի` Ռոբերտ Զելլիկը Goldman Sachs–ից։
ԱՄՆ–ն ՆԱՏՕ էր խցկում նորանոր երկրներ` անտեսելով այդ երկրների ժողովուրդների կամքը։ «Ժողովրդավարական վերահսկողության տակ առան» Ուկրաինայի զինված ուժերը` խորաթափանց Վուլֆովիցը դա պահանջում էր դեռ 1992 թվականին։ Թույլ չտվեցին Վաշինգտոնի վասալ երկրների «պաշտպանական համալիրի վերազգայնացում»։
Հորիզոնում էլ մրցակից նշմարելով ` նետվում էին նրան ռմբակոծելու` չհարցնելով նույնիսկ ՄԱԿ–ի կամ, ինչպես գրում էր Վուլֆովիցը, այլ «թույլ և հնացած» միջազգային կազմակերպությունների կարծիքը։ Սեպտեմբերի 11-ից հետո Վուլֆովիցի դոկտրինը հաջողությամբ համալրեց կրտսեր Բուշի դոկտրինը։ Այն ենթադրում էր, որ ԱՄՆ-ն կարող է կանխարգելիչ հարված հասցնել ցանկացած երկրի, որը իր համար վտանգ է ներկայացնում։ Սարսափելին այն է, որ սպառնալիք կարող էր դառնալ ցանկացած քիչ թե շատ հաջողակ պետություն։
Բոլորդ հիշում եք այդ կայուն և զարգացող երկրները` Լիբիան, Իրաքը, Հարավսլավիան։ Ո՞ւր են հիմա դրանք։ Հետ նայելով միայն ավերակներ ենք տեսնում։ Սիրիային ամերիկյան «ժողովրդավարացումից» փրկեց միայն Ռուսաստանի միջամտությունը։ Ճիշտ նույն կերպ այսօր ֆիզիկական վերացումից փորձում ենք փրկել Ուկրաինայի արևելքը։
Եվ վայրի բոլոր այդ հարձակումները, ողջ այդ հրեշային ցեղասպանությունը կատարվում էր ցուցադրաբար` հույս ունենալով, որ աշխարհի բոլոր կառավարությունները կտեսնեն ամերիկյան ներխուժումն ու կվախենան։ Իսկ Վաշինգտոնի հարձակումների գլխավոր հասցեատերը միշտ Մոսկվան էր։ Մեսիջը պարզ էր` նստե՛ք և մի՛ հոխորտացեք։
Այսպիսով` 2000-ականների սկզբին, երբ իշխանության եկավ Պուտինը, Ռուսաստանը պարադոքսալ խնդրի առաջ կանգնեց։ Մի կողմից պետք էր զարգացնել տնտեսությունը, վերականգնել երկիրը «սուրբ 90-ականներից» հետո։ Կրկին վերահսկողության տակ առնել ամերիկացիների համար այդքան փափագելի ռեսուրսները։ Զարգանալ արագ տեմպերով։ Մյուս կողմից` Վաշինգտոնի աչքերում անհրաժեշտ էր թվալ թույլ և դժբախտ։ Չէր կարելի կասկած առաջացնել, որ թեկուզ հեռու ապագայում կարող ենք Ամերիկային մրցակից դառնալ։
Ռուսաստանն ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային էսկալացիա հրահրելու մեջ
Եվ երկար ժամանակ պարադոքսալ այս խնդիրը հաջողվում էր իրագործել։ Համաձայնելով մանրուքներում, պայմանավորվելով, կոմպրոմիսների գնալով` մեր երկիրն անշեղորեն հարստանում էր, զարգանում, արդիականացնում բանակը, բարձրացնում արտադրությունը, առաջ շարժվում։
Խաղաղ զարգացման տարիներ էինք շահում` ներքին և արտաքին հանգստության այն 20 տարիները, որոնց մասին երազում էր Ստոլիպինը։
Այս հարցում, ի դեպ, առանձին «երախտագիտություն» է պետք հայտնել մեր մտավորականությանն ու «ճշմարտախոս» լրագրողներին։ Տասնամյակներով նրանք միջազգային հանրությանը տարատեսակ կեղտ էին հրամցնում այն մասին, թե որքան վատ է մեզ մոտ ամեն ինչ։ Միջազգային կինոփառատոններում հաղթում էին ռուսական ֆիլմերն այն մասին, թե ինչպես ենք մենք այստեղ գեղարվեստորեն վախճանվում ու վերանում։ Լիբերալ լրագրությունը ստահոդ լուրեր էր տարածում կոռուպցիայի մասին, ամեն ինչի փլուզման, բանակում, կրթության, առողջապահության ոլորտներում ձախողված բարեփոխումների մասին։ Ախ, ինչպես էր այդ ամենը «տաքացնում» ամերիկացիների սրտերը. մի քիչ էլ` և ռուսներն ինքնուրույն կվերանան, որևէ բան անելու կարիք նույնիսկ չի լինի։
Վաշինգտոնի մերձավոր վասալներն աստիճանաբար ավելի վատ էին ապրում։ Նույն Գերմանիան։ Մի կողմից` հիանալի տնտեսական հաջողություններ (որոնք իհարկե անհնարին կլինեին առանց մատչելի գնով ռուսական ածխաջրածինների), մյուս կողմից` միտումնավոր թույլ, համաձայնողական արտաքին քաղաքականություն։ Համբերատար տարվող նվաստացումների շարք, որի գագաթնակետն էր բացահայտ խոստովանությունն այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները շուրջօրյա գաղտնալսում են Գերմանիայի առաջնորդ, կանցլեր Մերկելին։
Ամերիկյան ինքնիշխանությանն առարկելու մեղմ փորձեր և անմիջապես հետ քաշվելու անհրաժեշտություն։ Համաձայնություն միգրանտների ներխուժմանը, գեյ–շքերթներին, քրիստոնեությանը հալածելուն, կոշտ լոքդաուններին և համավարակի ժամանակ սնանկությանը։ Ցանկացած բանի, միայն թե Վաշինգտոնի մոտ զայրույթ չառաջանա։
Հանուն ինչի՞ էր նման քայլի գնում Եվրոպայի ամենահարուստ երկրի կառավարությունը։ Հանուն նրա, որ Ամերիկային մրցակից չթվա։ Գերմանիայի իշխանությունները վճարում և ապաշխարում էին, միայն թե ևս մեկ տարի գոյատևեն, միայն թե հեգեմոնն իրենց վրա չբարկանա։ Ի վերջո գերմանացիները հրաժարվեցին իրենց գլխավոր առավելությունից` Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Սակայն դա, ինչպես տեսնում ենք, նրանց արդեն չփրկեց։ Վաշինգտոնն այնուամենայնիվ որոշեց, որ Գերմանիան անթույլատրելի ձևով վերելք է ապրել և վճռեց նրան արնաքամ անել։ Դեռ` տնտեսական մեթոդներով։ Սակայն եթե գերմանացիները բողոքեն, գործի կդրվեն նաև ուժային մեթոդները։ Գերմանիայի տարածքում բավարար թվով ամերիկյան ռազմաբազաներ կան։
Եվ խոսքը միայն Գերմանիայի մասին չէ։ Զգուշավորություն էր դրսևորում նույն Չինաստանը` հզոր ժամանակակից բանակ ունեցող աշխարհի տնտեսական հեգեմոնը։ Ո՞վ կցանկանա սեփական քաղաքացիներին դնել ամերիկյան հրթիռների հարվածի տակ, եթե հնարավոր է խուսափել դրանից։
Չէ՞որ միայն հիմար լիբերալներն են կարծում, թե Վաշինգտոնը հավատում է ինչ–որ մրցակցության, ժողովրդավարության, մարդու իրավունքներին։ Հիշում ենք` նրանք ժամանակին բղավում էին` ախ, ինչու են Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք ներխուժել։ Միևնույնն է նրանց այնտեղ ժողովրդավարություն կառուցել չի հաջողվի։
Աստվածներ, նրանք մտադրություն անգամ չունեին որևէ բան կառուցելու այնտեղ։ Նրանք ուզում էին այնտեղ ամեն ինչ գետնին հավասարեցնել և ավելի շատ մարդ սպանել։ Այս տեսքն ունի նրանց պատկերացմամբ մրցակցությունը` «շուկայի անտեսանելի ձեռքն» ամերիկյան ձևով։
2014 թվականին պարզ դարձավ, որ Ռուսաստանն այլևս չի կարողանում թաքցնել իր հզորությունը։ Հնազանդեցվեց Վրաստանը, և նրան ԱՄՆ որևէ զինվորական չօգնեց։ Միացվեց Ղրիմը` ի զարմանս ամերիկյան հետախուզության։ Փրկվեց Դոնբասը։ Ի դեպ, փառահեղ անցկացվեց նաև ձմեռային Օլիմպիադան` ամերիկացիները բավական ծանր են տանում նման, թվում է թե, խորհրդանշական հաղթանակները։
Ռուսաստանին միավորվելու հանրաքվեները. Արևմուտքը մոռացել էր Մոսկվայի գլխավոր զենքի մասին
Եվ այդժամ մեր երկրի նկատմամբ ուժային գործողությունների անցումը Վաշինգտոնի կողմից պարզապես ժամանակի հարց էր։ Դեռևս 2017 թվականին` համավարակից, հատուկ գործողությունից առաջ, ամերիկացի վերլուծաբանները կազմեցին «Պուտինի ասիմետրիկ հարված ժողովրդավարությանը» զեկույցը։ 2018 թվականի սկզբին այն քննարկեցին միջազգային հարաբերությունների հարցերով ԱՄՆ սենատի կոմիտեում։
Ռուսաստանին ինչի մեջ ասես, որ չմեղադրեցին։ Նախևառաջ իհարկե մենք «ոչ ժողովրդավարական» ձևով ենք վերահսկում մեր ռեսուրսները, վաճառում ենք դրանք, ում ուզենք և ինչպես ուզենք։ Մեր բանակն է հաջողությամբ արդիականացվել։ Զարգանում է արդյունաբերությունն ու նոր տեխնոլոգիաները։ Ռուսաստանի քաղաքացիները լավ են ապրում։ Ուժեղացած երկիրը վերականգնել է առաջնորդությունը հետխորհրդային տարածքում և հաջողությամբ առաջ է մղում սեփական շահերը Եվրոպայում և աշխարհում։
Բայց ամենասարսափելին այն է, որ Ռուսաստանը վատ օրինակ է ծառայում։ Մյուս երկրները նայում են իրեն և տեսնում` այդպես կարելի է։ Կարելի է հզոր, զարգացող երկիր լինել, սեփական քաղաքականություն վարել, չլսել Վաշինգտոնին, և ամերիկյան հրթիռները չեն գա քեզ փոշի դարձնելու։ Բայց չէ՞ որ դա համաշխարհային հեգեմոնի այլընտրանք է։ Դա խայտառակություն է։ Նման բան չպետք է լինի։
Նկատենք, որ «Պուտինի ասիմետրիկ հարվածը» քննարկվում էր դեռ Թրամփի օրոք։ Միջազգային հարաբերությունների կոմիտեն պահանջում էր նրանից անհապաղ որևէ բան անել Ռուսաստանի հետ։ Արդեն այդ ժամանակ մեր երկիրը շատ վտանգավոր մրցակից էր համարվում ԱՄՆ–ի համար։ Ամերիկացիների կարծիքով` այն պարզապես այլևս չպետք է գոյություն ունենար։
Թրամփը, հանուն արդարության պետք է ասել, այդ սադրանքի խայծը չկերավ։ Սակայն, երբ իշխանության եկավ Բայդենը, Ամերիկան սկսեց մեր տարածք ներխուժել։ Ուկրաինային այնքան ցուցադրաբար էին պատերազմի պատրաստում, որ դա չէր կարող աննկատ մնալ։ Այսօր առավել ևս բոլորի համար ակնհայտ է` ամերիկացիները փորձում են վերացնել Ռուսաստանին` մարտի հանելով բնիկ ուկրաինացիներին։
Թեպետ նրանք առանձնակի չեն էլ թաքցնում դա։ Ամերիկյան հետախուզությունն Ուկրաինայի ԶՈւ–ի համար թիրախներ է որոշում, ամերիկացի հրահանգիչները մարզում են հետևակին և սովորեցնում ամերիկյան զենքի կիրառությունը։ ԱՄՆ–ն ՆԱՏՕ–ի իր վասալներին «կապում» է թափած արյունով։ Փորձում են տապալել մեր տնտեսությունը։ Խիստ ճնշումներ են գործադրում միջազգային ինստիտուտներում, որոնք Վաշինգտոնը նախապես վերահսկողության տակ է վերցրել։ Հոգեբանական տեղեկատվական գրոհներ են իրականացնում, կոտրում մարդկանց կամքը։
Սթիվեն Քինգի մի վեպում գաղտնազերծվում է պարտված հրեշի` գեղեցիկ, հետաքրքիր, քաջ ծանոթ մարդկային դեմքը, իսկ դրա արանքից ի հայտ է գալիս չար հրեշը, մարդկային կերպարի իրական տերը։ Հենց դա է այսօր տեղի ունենում մեր արևմտյան սահմաններին։
Եվ պետք չէ «բլա-բլա» կարդալ այն մասին, որ Ռուսաստանն իրեն սխալ է դրսևորել, Ամերիկան էլ որոշել է նրան պատժել։ Մենք պարզապես շատ լավ էինք ապրում, չափից դուրս ինքնուրույն էինք, թույլ էինք տալիս մեզ պաշտպանել բարեկամներին և հակահարված տալ թշնամուն։ Այդ իսկ պատճառով էլ մեր հետևից եկավ համաշխարհային չարիքը։ Այն չէր կարող չգալ։ Այն վաղուց էր դրան պատրաստվում։ Այժմ մենք պետք է անենք ամեն ինչ նրան հաղթելու համար։
Լրահոս
0