https://arm.sputniknews.ru/20220927/ukrainaci-hramanatarner-himars-hkrhnery-chen-ognum-artjvomvovski-ughghutjamb-zlm-48921894.html
Ուկրաինացի հրամանատարներ. «HIMARS» ՀԿՌՀ–ները չեն օգնում Արտյոմովսկի ուղղությամբ. ԶԼՄ
Ուկրաինացի հրամանատարներ. «HIMARS» ՀԿՌՀ–ները չեն օգնում Արտյոմովսկի ուղղությամբ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Միութենական ուժերը վերջին շրջանում առաջ են գնում այս ուղղությամբ։ 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T10:05+0400
2022-09-27T10:05+0400
2022-09-27T10:05+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0f/26802569_0:0:1301:731_1920x0_80_0_0_3f07533df7a24b662caa5ef6e9d56e2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինացի հրամանատարները խոստովանում են, որ ԱՄՆ–ի կողմից մատակարարվող «HIMARS» ՀԿՌՀ–ները էական ազդեցություն չունեն Արտյոմովսկ (Բախմուտ) քաղաքի ուղղությամբ միութենական ուժերի վրա։ Այս մասին New York Times–ին հղում անելով` հայտնում է ՌԻԱ Նովոստին։«Ուկրաինացի հրամանատարները Բախմուտում վերջերս ասացին, որ նույնիսկ ԱՄՆ–ի կողմից մատակարարվող հրթիռային համակարգերի ներկայությունը, որոնք հայտնի են «HIMARS» անվանումով, առանձնակի չի կարողացել թուլացնել մատակարարման ռուսական շղթաները։ Սա ուկրաինացի հրամանատարների՝ դեռ ամռանն արված հայտարարություններից պարզ դարձած նկատելի փոփոխություն է, երբ զենքը տեղ էր հասել», – ասվում է պարբերականի հրապարակման մեջ։Արտյոմովսկ քաղաքը (Բախմուտ) կարևոր տրանսպորտային հանգույց է, որը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող ԴԺՀ–ի տարածքում։Անվային շասսիով M142 HIMARS (High Mobility Artillery Rocket System) ՀԿՌՀ–ն մշակել են ԱՄՆ–ում BAE Systems և Lockheed Martin ընկերությունները 1996-2000 թվականներին, արտադրվում է 2003 թվականից։ Ստեղծվել է ԱՄՆ բանակի FMTV երեք սռնանի անվային շասսիի հենքի վրա, կարող է կրել ռեակտիվ 6 արկ կամ մեկ հատ ATACMS օպերատիվ–մարտավարական բալիստիկ հրթիռ, արկերի առանձին տեսակների համար թիրախավորման հեռահարությունը մինչև 80 կմ է։ Համալրել է ԱՄՆ–ի, Հորդանանի, ԱՄԷ–ի, Ռումինիայի, Սինգապուրի սպառազինությունները։ Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից 4 ամիս անց` 2022 թվականի հունիսի վերջից, «HIMARS» ՀԿՌՀ–ները ուկրաինական զորքերի կողմից կիրառվում են ՌԴ ԶՈւ–ի դեմ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0f/26802569_162:0:1137:731_1920x0_80_0_0_db54700454653c0edb917295c7092e49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Ուկրաինացի հրամանատարներ. «HIMARS» ՀԿՌՀ–ները չեն օգնում Արտյոմովսկի ուղղությամբ. ԶԼՄ
Միութենական ուժերը վերջին շրջանում առաջ են գնում այս ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինացի հրամանատարները խոստովանում են, որ ԱՄՆ–ի կողմից մատակարարվող «HIMARS» ՀԿՌՀ–ները էական ազդեցություն չունեն Արտյոմովսկ (Բախմուտ) քաղաքի ուղղությամբ միութենական ուժերի վրա։ Այս մասին New York Times–ին հղում անելով` հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինացի հրամանատարները Բախմուտում վերջերս ասացին, որ նույնիսկ ԱՄՆ–ի կողմից մատակարարվող հրթիռային համակարգերի ներկայությունը, որոնք հայտնի են «HIMARS» անվանումով, առանձնակի չի կարողացել թուլացնել մատակարարման ռուսական շղթաները։ Սա ուկրաինացի հրամանատարների՝ դեռ ամռանն արված հայտարարություններից պարզ դարձած նկատելի փոփոխություն է, երբ զենքը տեղ էր հասել», – ասվում է պարբերականի հրապարակման մեջ։
Ուկրաինական զինվորականները, մասնավորապես, կարծում են, որ ռուսական ուժերը հարմարվել են ՀԿՌՀ–ներից հարվածներին և ավելի լավ են տեղաբաշխում սպառազինության իրենց պահեստները։
Արտյոմովսկ քաղաքը (Բախմուտ) կարևոր տրանսպորտային հանգույց է, որը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող ԴԺՀ–ի տարածքում։
Անվային շասսիով M142 HIMARS (High Mobility Artillery Rocket System) ՀԿՌՀ–ն մշակել են ԱՄՆ–ում BAE Systems և Lockheed Martin ընկերությունները 1996-2000 թվականներին, արտադրվում է 2003 թվականից։ Ստեղծվել է ԱՄՆ բանակի FMTV երեք սռնանի անվային շասսիի հենքի վրա, կարող է կրել ռեակտիվ 6 արկ կամ մեկ հատ ATACMS օպերատիվ–մարտավարական բալիստիկ հրթիռ, արկերի առանձին տեսակների համար թիրախավորման հեռահարությունը մինչև 80 կմ է։ Համալրել է ԱՄՆ–ի, Հորդանանի, ԱՄԷ–ի, Ռումինիայի, Սինգապուրի սպառազինությունները։ Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից 4 ամիս անց` 2022 թվականի հունիսի վերջից, «HIMARS» ՀԿՌՀ–ները ուկրաինական զորքերի կողմից կիրառվում են ՌԴ ԶՈւ–ի դեմ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։