00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապառոսն էլ կհեռանա, բայց կշահի՞ արդյոք դրանից հայկական ֆուտբոլը

© Photo : Hakob Berberyan / Football Federation of ArmeniaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երբ Հայաստանի հավաքականը Խոակին Կապառոսի գլխավորությամբ երեք անընդմեջ հաղթանակ տոնեց աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում, շատերը մեր ընտրանուն արդեն տեսնում էին Կատարում, իսկ Խոակին Կապառոսը հաջողության կատարին էր։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց, ու իսպանացին հերոսից վերածվեց հակահերոսի։ Սա է ֆուտբոլը։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբեր – Sputnik. Դուբլինում սեպտեմբերի 27-ին կայանալիք Իռլանդիա- Հայաստան խաղը կարող է վերջինը լինել մեր հավաքականի գլխավոր մարզիչ Կապառոսի համար։ Կմնա թե ոչ Կապառոսը հավաքականի ղեկին՝ կիմանանք շատ շուտով։
11 տարի առաջ՝ 2011 թվականին Հայաստանի հավաքականը Դուբլինում Իռլանդիային հաղթելու դեպքում կարող էր մասնակցել Եվրոպայի առաջնության անցումային խաղերին։ Կար նպատակ, ու դրան հավատում էինք։ Այսօր մեր հավաքականը լրիվ այլ նպատակով ու տրամադրությամբ է դուրս գալու նույն՝ «Ավիվա» մարզադաշտ։

Հերոսից մինչև հակահերոս կես քայլ է

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղում մրցելու է Իռլանդիայի ընտրանու հետ։ B լիգային հրաժեշտ չտալու համար մեր հավաքականը պետք է հաղթի մրցակցին։ Իսկ թե մեր ընտրանուն պե՞տք է խաղալ ավելի ուժեղ լիգայում, դա արդեն այլ հարց է։ Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում հաղթանակի հասնելով C լիգայում՝ հայ ֆուտբոլասերը էյֆորիայի մեջ ընկավ, իսկ Խոակին Կապառոսը համարվեց հայկական ֆուտբոլի պատմությունը կերտողներից մեկը։ Բայց հիմա արդեն բոլորն էլ հասակացան, որ յուրաքանչյուր հաղթանակ ու պարտություն իր արժեքն ունի։
Հավաքականի խաղից դժգոհ է մեծամասնությունը, իսկ Կապառոսին այլևս չեն ուզում տեսնել հավաքականի ղեկին։ Պարզ է, որ մեր ընտրանին անհամեմատ լավ արդյունքներ կարող է հասնել համեմատաբար թույլ` C լիգայում։ Դրա համար էլ Թուրքիայի ու Վրաստանի հավաքականները Եվրոպայի առաջնության ուղեգիր վաստակելու ավելի լավ հնարավորություններ ունեն, քան մեր ընտրանին։ Մենք պետք է սովորենք, պահանջել մեր հավաքականից այն, ինչ կարող է մեր ազգային թիմը։ Ինչ վերաբերում է Խոակին Կապառոսին, ապա նա, ֆուտբոլային լեզվով ասած, կառչել է իր պայմանագրից, չնայած հավաքականի ձախողումներին։ Չմոռանանք, որ հաղթում է թիմը, բայց պարտվում է մարզիչը։ Իսկ մարզիչը վաղուց է պարտվել։

Տեսականորեն վերջին խաղը

Իռլանդիայի խաղից առաջ Կապառոսը Դուբլինում տրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց, որ Իռլանդիայի դեմ մրցավեճը տեսականորեն վերջին հանդիպումն է։ Այսինքն պարզ է, որ մարզիչը հույս էլ չունի պայմանագիրը երկարաձգել ՀՖՖ-ի հետ, չնայած լուրեր են տարածվում հակառակի մասին։ Ուկրաինայի հավաքականից կրած ջախջախիչ պարտության մեջ պատճառներ փնտրելը արդարացում է նշանակում։ Բայց այն, որ մեր թիմը միայն հանդիպման մեկնարկում էր իրեն մի քիչ նման, փաստ է։ Այո, մերոնց կազմում բացակայում էին մի շարք առանցքային ֆուտբոլիստներ։ Բայց պատմության մեջ մենք նման խաղեր էլ ենք անցկացրել, երբ առաջատարների բացակայության պայմաններում լավ խաղ ու դրական արդյունք ենք ունեցել։
Խոակին Կապառոս - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2022
Սկանդալ հետխաղային ասուլիսում. հայ լրագրողները հրաժարվեցին հարցեր ուղղել Կապառոսին
Պարզապես լավ չեն հնչում Կապառոսի խոսքերը, երբ նրան Նորվեգիայի հավաքականից 0։9 հաշվով պարտությունից հետո անընդհատ հարցնում են հրաժարականի մասին, ընդ որում՝ հղում անելով Իսպանիայում պայմանագրերի ժամկետները պահպանելու օրինակներին։ Միևնույն ժամանակ մոռանալով, որ ինքը «Մալյորկայի», «Լևանտեի», «Օսասունայի» և «Գրանադայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է ժամանակից շուտ. նրան հեռացրել են զբաղեցրած պաշտոնից։ Ստացվում է, որ քանի Կապառոսին չեն հեռացնում, նա չի հեռանում։ Հետևաբար այս հարցին պետք է ավելի շուտ պատասխանի ՀՖՖ-ն, այլ ոչ թե Կապառոսը։

Հետք թողնելն ու սերնդափոխությունը

Կապառոսի ժամանակաշրջանը Հայաստանի հավաքականում ավելի շուտ է սպառվել, քան այսօր։ Բայց չմոռանանք, որ իսպանացի մասնագետի օրոք մեր թիմում համարձակ քայլեր ու տպավորիչ խաղեր էլ եղան։ Միայն քարկոծել մարզչին պետք չէ։ Պարզապես մարզչական աշխատանքն է ֆուտբոլում այդպիսին։ Հաջողության դեպքում բոլորն ուրախ են, հակառակ դեպքում վերաբերմունքը՝ ըստ իրավիճակի։ Շատ լավ կլիներ, որ մեր առաջին թիմի յուրաքանչյուր մարզիչ իր հետքը թողներ։ Արդյոք Կապառոսը հետք թողնելու է։ Այո, նրա աշխատելու ժամանակ Հայաստանի ներքին առաջանությունից էլ ֆուտբոլիստների բացահայտումներ են եղել, և դա ամենակարևորն է ազգային հավաքականի համար։
Միևնույն ժամանակ եթե հայացք գցենք ազգային թիմի թիկունքին՝ երիտասարդական, մինչև 19 և մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականներին, ապա զուտ արդյունքների տեսանկյունից մեր ազգային թիմի թիկունքը ամուր չէ։ Ահա թե ինչու ենք ամբողջ համացանցում հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստների փնտրում։ Իսկ ամենացավալի կորուստ, որը ունեցավ ազգային հավաքականը, դա Հենրիխ Մխիթարյանի հեռանալն էր։ Մեր ընտրանու անվիճելի առաջատարը հայտարարեց հավաքականում իր կարիերայի ավարտի մասին, իսկ թե ինչու նա այդ որոշումը ընդունեց, շատ բարդ ու ծավալուն հարց է։

Նոր ֆուտբոլիստների փնտրտուք

Մի քանի օր առաջ համացանցում լուր հայտնվեց, թե Արսեն Զախարյանը որոշել է Հայաստանի քաղաքացիություն ստանալ, ու կարող է նաև դիմել Հայաստանի հավաքականում խաղալու համար։ Ու սկսվեց․․․։
Բոլորը գրում ու քննարկում էին՝ Արսենին ընդունել մեր հավաքական թե ոչ, արժանի՞ է արդյոք նաև մեր ընտրանու կազմում խաղալու, որովհետև նախկինում մերժել էր մերոնց առաջարկը։ Ընդ որում, կոնկրետ Արսեն Զախարյանը պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արել։ Եվ չի էլ խոսել՝ ուզո՞ւմ է խաղալ Հայաստանի հավաքականում, թե՞ ոչ։ Մեր ներքին ֆուտբոլային խնդիրները թողած՝ անիջապես ակտիվանում ենք ոչ ակտուալ թեմաներին անդրադառնալով։
ՀՖՖ-ն գո՞հ է մարզչի աշխատանքից. ինչո՞ւ Կապառոսը հրաժարական չի տալիս պարտություններից հետո
Զախարյանը ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, ֆուտբոլ սկսել է խաղալ այդ երկրում։ Ինչ որոշում էլ որ նա կայացնի, պետք է հարգանքով վերաբերվել դրան ու հաջողություն մաղթել։ Չէ՞ որ ֆուտբոլային բոլոր մասնագետները հարգանքով վերաբերվեցին հավաքականից հեռանալու՝ Մխիթարյանի որոշմանը, չնայած մեծամասնությունը հասկանում էր, որ Հենոն մեր ընտրանուն պետք էր։
Մենք տոնում ենք ՀՖՖ հիմնադրման 30 -ամյակը։ Երեսուն տարի խոսում ենք մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մասին։ Այստեղ առանցքային արտահայտությունն է՝ խոսում ենք։ Գործով ոչինչ չի ապացուցվում, հետո էլ հասնում ենք ամենաբարձր մակարդակին ու սկսում մեղադրել հավաքականի ֆուտբոլիստներին։ Հավաքականում հիմնականում խաղացել են հայ լավագույն ֆուտբոլիստները։ Պարզապես վերջին խաղերում արդյունքները, մեղմ ասած, չեն գոհացնում։ Հետևաբար համաձայն ենք, որ նոր մարզիչ է հարկավոր։ Բայց խաղը փոխելու համար նաև նոր ֆուտբոլիստներ են պետք։ Ոչ մի մարզիչ իր նպատակին չի կարող հասնել, եթե խաղադաշտում չունի կատարողներ։
Լրահոս
0