https://arm.sputniknews.ru/20220924/skandal-hetkhaghajin-asulisum-haj-lragrvoghnery-hrazharvecin-harcer-ughghel-kaparvosin-48846796.html
Սկանդալ հետխաղային ասուլիսում. հայ լրագրողները հրաժարվեցին հարցեր ուղղել Կապառոսին
Սկանդալ հետխաղային ասուլիսում. հայ լրագրողները հրաժարվեցին հարցեր ուղղել Կապառոսին
Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության B լիգայի 1-ին խմբի վերջին 4 խաղերում նույնքան պարտություն է կրել, ու խփելով մեկ գնդակ` բաց թողել 14-ը։ Այս... 24.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-24T20:33+0400
2022-09-24T20:33+0400
2022-09-24T20:43+0400
ասուլիս
խոակին կապառոս
մարզիչ
սկանդալ
հայաստանի ազգային հավաքական
լրագրող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/04/42843667_0:0:1600:901_1920x0_80_0_0_ba6c6df256ba77d3b29b00960e82bf0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստան–Ուկրաինա ֆուտբոլային հանդիպման հետխաղային ասուլիսին հայ լրագրողները հայտարարեցին, որ եթե 0։5 հաշվով պարտությունից հետո էլ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրաժարական չի տալիս, իրենք հարցեր չունեն նրան տալու։Լրագրող Ռոբերտ Մարկոսյանը, դիմելով Հայաստանի ազգային հավաքականի մարզչին, ասաց․Այս առաջարկին միացան բոլոր լրագրողները, բացի մեկից։Իսպանացին շատ հանգիստ պատասխանեց, որ իր պայմանագիրը ՀՖՖ-ի հետ ավարտվում է նոյեմբերի 30-ին, և ինքը շարունակելու է աշխատել մինչև այդ ժամկետը։Հիշեցնենք` Ազգերի լիգայի B լիգայի 1–ին խմբի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ խոշոր՝ 0։5 հաշվով այսօր զիջեց Ուկրաինայի ընտրանուն։Հաջորդ խաղը Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում մեր հավաքականն անցկացնելու է սեպտեմբերի 27-ին։ Այդ օրը մեր ընտրանին Դուբլինում մրցելու է Իռլանդիայի հավաքականի հետ։«Հուսով եմ՝ դրական արդյունքի կհասնենք, չնայած դա անելը դժվար է». Կապառոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/04/42843667_167:0:1587:1065_1920x0_80_0_0_8f508701e2d1266100dfc589b9e41d98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ասուլիս, խոակին կապառոս, մարզիչ, սկանդալ, հայաստանի ազգային հավաքական, լրագրող
ասուլիս, խոակին կապառոս, մարզիչ, սկանդալ, հայաստանի ազգային հավաքական, լրագրող
Սկանդալ հետխաղային ասուլիսում. հայ լրագրողները հրաժարվեցին հարցեր ուղղել Կապառոսին
20:33 24.09.2022 (Թարմացված է: 20:43 24.09.2022) Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության B լիգայի 1-ին խմբի վերջին 4 խաղերում նույնքան պարտություն է կրել, ու խփելով մեկ գնդակ` բաց թողել 14-ը։ Այս արդյունքը չի ազդում հավաքականի գլխավոր մարզչի վրա, որը շարունակելու է աշխատել թիմի հետ ըստ պայմանագրի ժամկետների։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստան–Ուկրաինա ֆուտբոլային հանդիպման հետխաղային ասուլիսին հայ լրագրողները հայտարարեցին, որ եթե 0։5 հաշվով պարտությունից հետո էլ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրաժարական չի տալիս, իրենք հարցեր չունեն նրան տալու։
Լրագրող Ռոբերտ Մարկոսյանը, դիմելով Հայաստանի ազգային հավաքականի մարզչին, ասաց․
«Պարո՛ն Կապառոս, դուք շատ եք խոսում Ձեր երկրում գործող ֆուտբոլային օրենքների մասին։ Բայց Իսպանիայում եթե թիմը պարտվում է 0։3 հաշվով, երկրպագուները սպիտակ թաշկինակ են բարձրացնում` պահանջելով մարզչի հրաժարականը։ Եթե դուք հրաժարական չեք տալու, մենք՝ հայ լրագրողներս, Ձեզ հարցեր չունենք տալու»։
Այս առաջարկին միացան բոլոր լրագրողները, բացի մեկից։
Իսպանացին շատ հանգիստ պատասխանեց, որ իր պայմանագիրը ՀՖՖ-ի հետ ավարտվում է նոյեմբերի 30-ին, և ինքը շարունակելու է աշխատել մինչև այդ ժամկետը։
Հիշեցնենք` Ազգերի լիգայի B լիգայի 1–ին խմբի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ խոշոր՝ 0։5 հաշվով այսօր զիջեց Ուկրաինայի ընտրանուն։
Հաջորդ խաղը Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում մեր հավաքականն անցկացնելու է սեպտեմբերի 27-ին։ Այդ օրը մեր ընտրանին Դուբլինում մրցելու է Իռլանդիայի հավաքականի հետ։