00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հույն պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

© Photo : official site of the Museum of GenocideՀունաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
Հունաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2022
Բաժանորդագրվել
Հույն պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական էջից։
«Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Հյուրերը եղան Հիշողությոն պուրակում, որտեղ ջրեցին տարբեր ժամանակներում հունական պատվիրակությունների կողմից տնկված արծաթափայլ եղևնիները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։
Հույն պատգամավորները ծանոթացել են սեպտեմբերի 14-ին բացված «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը:
© Photo : official site of the Museum of Genocide

Հունաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Հիշողության պուրակում

Հունաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Հիշողության պուրակում - Sputnik Արմենիա
1/3

Հունաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Հիշողության պուրակում

© Photo : official site of the Museum of Genocide

Հունաստանի խորհրդարանական պատվիրակության անդամների գրառումը Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում

Հունաստանի խորհրդարանական պատվիրակության անդամների գրառումը Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում - Sputnik Արմենիա
2/3

Հունաստանի խորհրդարանական պատվիրակության անդամների գրառումը Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում

© Photo : official site of the Museum of Genocide

Հունաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարանում

Հունաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարանում - Sputnik Արմենիա
3/3

Հունաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարանում

1/3

Հունաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Հիշողության պուրակում

2/3

Հունաստանի խորհրդարանական պատվիրակության անդամների գրառումը Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում

3/3

Հունաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարանում

Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ողջունում ենք Փաշինյանի խիզախությունը. Հունաստանի ԱԳ նախարար
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին նվիրել է 1913-1922թթ. ամերիկյան մամուլում հրատարակված` Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության մասին հոդվածների ժողովածու (The Genocide of the Ottoman Greeks. Reports from the USA Press 1913-1922), 1922 թ. բազմաթիվ հույների և հայերի կյանք փրկած ճապոնական Տոկեի Մարու նավի մասին գիրք և Զմյուռնիայի աղետի 100-րդ տարելիցի կապակցությամբ թողարկված փոստային բացիկ:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։ Նա արդեն հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Մրրզոյանի հետ։
Սպասվում է նաև Դենդիասի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Արարատ Միրզոյանի ու Նիկոս Դենդիասի ճեպազրույցը - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2022
Ողջունում ենք Փաշինյանի խիզախությունը. Հունաստանի ԱԳ նախարար
Լրահոս
0