00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ողջունում ենք Փաշինյանի խիզախությունը. Հունաստանի ԱԳ նախարար

© Sputnik / Asatur YesayantsԱրարատ Միրզոյանի ու Նիկոս Դենդիասի ճեպազրույցը
Արարատ Միրզոյանի ու Նիկոս Դենդիասի ճեպազրույցը - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2022
Արարատ Միրզոյանի ու Նիկոս Դենդիասի ճեպազրույցը
Բաժանորդագրվել
Հույն դիվանագետն իր խոսքում անդրադարձավ նաև Թուրքիային` շեշտելով, որ այդ երկիրը փորձում է օգտվել խառը իրավիճակից։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հունաստանն աջակցում է բոլոր պետությունների ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանը։
Այս մասին այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։
«Եվ դա, իհարկե, վերաբերում է նաև մեր լավ ընկեր հայերին։ Հավատում ենք սահմանների անխախտելիությանը։ Այն, ինչ կատարվեց մի քանի օր առաջ ՀՀ տարածքում... տարածքը ռմբակոծվում էր Ադրբեջանի ԶՈւ կողմից»,– ասաց Հունաստանի ԱԳ նախարարը` մեջբերելով Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի երեկվա հայատարարությունը` այդ կերպ խաղաղ բանակցային գործընթացին հակասելու մասին։
«Նաև ես կցանկանայի հստակ ուղերձ ուղարկել այն երկրներին, որոնք փորձում են քարտեզներ սահմանել։ Ես հետևյալն եմ ասում, որ նման վերանայումները կձախողվեն»,– ասաց Նիկոս Դենդիասը։
Հույն դիվանագետն իր խոսքում անդրադարձավ նաև Թուրքիային` շեշտելով, որ այդ երկիրը փորձում է օգտվել խառը իրավիճակից ու զուգահեռներ անցկացրեց հայ–թուրքական ու հույն–թուրքական հարաբերությունների միջև։
Հունաստանցի պաշտոնյան նշեց, որ հույները քաջածանոթ են թուրքական հռետորաբանությանը։ Նրա խոսքով, Թուրքիան դեմ է անգամ այն բանին, որ Հունաստանը պաշտպանական զենքեր է ուղարկում իր մի քանի կղզիներ, քանի որ ցանկանում է, որ Հունաստանն անպաշտպան մնա։
«Թուրքիան այս պահին սպառնում է պատերազմ սկսել Հունաստանի դեմ, և իր ծովուժն է տեղակայել Էգեյան կղզիներից մի քանի մղոն հեռավորության վրա։ Մենք վերահաստատել ենք, որ պատրաստ ենք ու ցանկանում ենք կառուցողական երկխոսություն սկսել Թուրքիայի հետ` միջազգային իրավունքի շրջանակներում։ Բայց նաև պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրն ու մեր իրավունքները»,– ասաց Նիկոս Դենդիասը։
Հունաստանի ԱԳ նախարարը հայտնեց, որ հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել են կովկասում անվտանգության մարտահրավերները։
ԼՂ–ի խնդրի կարգավորման հարցում Հունաստանը, նրա խոսքով, աջակցում է խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելու տարբերակին` միջազգային իրավունքի շրջանակներում։
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն. Արարատ Միրզոյան
«Այս տեսակետից մենք ողջունում ենք վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով առաջարկել է նոր մոտեցում այս տարածաշրջանի ապագայի համար։ Սակայն, ինչպես երեկ նախագահ Մակրոնն ասաց, լուծումներն ու խաղաղությունը չեն կարող կառուցվել ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում»,– ասաց Դենդիասը` հավելելով, որ Հունաստանը ևս պատրաստ է ԵՄ գործընկերների հետ աջակցել երկխոսությանը` խաղաղ լուծումներ գտնելու հարցում։
Նշենք, որ հայաստանյան այցի շրջանակներում նախատեսվում են նաև Նիկոս Դենդիասի հանդիպումները ՀՀ վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ։
Լրահոս
0