https://arm.sputniknews.ru/20220927/hh-petbjujeic-176-mlrd-dram-khatkacvi-minchev-2-tarekan-erekha-khnamvoghneri-npastneri-hamar-48948082.html
ՀՀ պետբյուջեից 17.6 մլրդ դրամ կհատկացվի մինչև 2 տարեկան երեխա խնամողների նպաստների համար
ՀՀ պետբյուջեից 17.6 մլրդ դրամ կհատկացվի մինչև 2 տարեկան երեխա խնամողների նպաստների համար
Sputnik Արմենիա
Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքում, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո։ 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T16:15+0400
2022-09-27T16:15+0400
2022-09-27T16:18+0400
հայաստան
նպաստ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/07/27082530_0:131:3073:1859_1920x0_80_0_0_7d773c4334208652f0e0c9e2f1dfcbe3.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Խնամքի նպաստ կնշանակվի Հայաստանում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին` անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելու հանգամանքից։ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել կառավարության ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։Նախագծով առաջարկվում է նաև վերանայել խնամքի նպաստի իրավունքի իրացման մյուս պայմանները` դրանք չփոխկապակցելով աշխատանքից ազատվելու կամ բնակության վայրը փոխելու հետ:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հավաստմամբ` գյուղաբնակ և քաղաքաբնակ բոլոր ծնողները կստանան այս նպաստը:Այս նպաստի համար պետբյուջեում նախատեսվել է շուրջ 17.6 մլրդ դրամ:Նշենք, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը քաղաքաբնակ աշխատող և գյուղաբնակ չաշխատող ծնողների համար այս պահին 26 500 դրամ է, գյուղաբնակ աշխատող ծնողների համար` 53 000 դրամ: Քաղաքաբնակ չաշխատող ծնողները գործող օրենքով նպաստ չեն ստանում։Այս կարգավորումը գործում է 2020 թվականի հուլիսի 1-ից։ Նպաստը տրվում է ամեն ամիս, մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը։Նոր կարգավորումը նպաստի չափի վերանայում չի նախատեսում։ Այդ փոփոխությունը կարող է իրականացվել կառավարության որոշմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/07/27082530_142:0:2873:2048_1920x0_80_0_0_482bf3a59e3b0b31f95143f64ad0dca0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նպաստ, աժ (ազգային ժողով)
հայաստան, նպաստ, աժ (ազգային ժողով)
ՀՀ պետբյուջեից 17.6 մլրդ դրամ կհատկացվի մինչև 2 տարեկան երեխա խնամողների նպաստների համար
16:15 27.09.2022 (Թարմացված է: 16:18 27.09.2022) Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքում, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Խնամքի նպաստ կնշանակվի Հայաստանում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին` անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելու հանգամանքից։
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել կառավարության ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»
օրենքի նախագծին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում` վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թ.-ի հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում` նաև եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թ.-ի դեկտեմբերի 31-ը»,- ասված է հաղորդագրությունում:
Նախագծով առաջարկվում է նաև վերանայել խնամքի նպաստի իրավունքի իրացման մյուս պայմանները` դրանք չփոխկապակցելով աշխատանքից ազատվելու կամ բնակության վայրը փոխելու հետ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հավաստմամբ` գյուղաբնակ և քաղաքաբնակ բոլոր ծնողները կստանան այս նպաստը:
Այս նպաստի համար պետբյուջեում նախատեսվել է շուրջ 17.6 մլրդ դրամ:
Նշենք, որ մինչև
2 տարեկան երեխայի խնամքի նպաստը քաղաքաբնակ աշխատող և գյուղաբնակ չաշխատող ծնողների համար այս պահին 26 500 դրամ է, գյուղաբնակ աշխատող ծնողների համար` 53 000 դրամ: Քաղաքաբնակ չաշխատող ծնողները գործող օրենքով նպաստ չեն ստանում։
Այս կարգավորումը գործում է 2020 թվականի հուլիսի 1-ից։ Նպաստը տրվում է ամեն ամիս, մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը։
Նոր կարգավորումը նպաստի չափի վերանայում չի նախատեսում։ Այդ փոփոխությունը կարող է իրականացվել կառավարության որոշմամբ։