https://arm.sputniknews.ru/20220927/harcery-petq-e-lutsven-divanagitakan-mijvocnervov-rd-despanatuny-44-orja-paterazmi-masin-48962288.html
Հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական միջոցներով. ՌԴ դեսպանատունը` 44-օրյա պատերազմի մասին
Հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական միջոցներով. ՌԴ դեսպանատունը` 44-օրյա պատերազմի մասին
Sputnik Արմենիա
ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման համար Ռուսաստանը կշարունակի ձեռնարկել բոլոր... 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T18:46+0400
2022-09-27T18:46+0400
2022-09-27T18:47+0400
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
դեսպանատուն
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/2357/80/23578031_0:85:1600:985_1920x0_80_0_0_6212683f412fa915e523990b3ddd44f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ՌԴ դեսպնատունը 2020թ–ի 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով ցավակցական ուղերձ է հղել` նշելով, որ հայ ժողովրդի հետ միասին սգում են զոհվածների համար, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, ապաքինում և առողջություն մաղթում տուժածներին և վիրավորներին։Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը համոզմունք է հայտնել, որ բոլոր վիճելի հարցերը կարող են և պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով` հիմնված եռակողմ պայմանավորվածությունների վրա։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2357/80/23578031_88:0:1512:1068_1920x0_80_0_0_569c380739e78ea56219f4d88dc26aaf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, դեսպանատուն, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արցախ
ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, դեսպանատուն, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արցախ
Հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական միջոցներով. ՌԴ դեսպանատունը` 44-օրյա պատերազմի մասին
18:46 27.09.2022 (Թարմացված է: 18:47 27.09.2022) ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման համար Ռուսաստանը կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ՌԴ դեսպնատունը 2020թ–ի 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով ցավակցական ուղերձ է հղել` նշելով, որ հայ ժողովրդի հետ միասին սգում են զոհվածների համար, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, ապաքինում և առողջություն մաղթում տուժածներին և վիրավորներին։
«Ռուսաստանը ձեռնարկել է և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման համար՝ աջակցելու առկա խնդիրների լուծումներ գտնելուն, որոնք կապահովեն կայուն խաղաղություն և անվտանգություն Հարավային Կովկասի տարածաշրջանում»,– ասված է
հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը համոզմունք է հայտնել, որ բոլոր վիճելի հարցերը կարող են և պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով` հիմնված եռակողմ պայմանավորվածությունների վրա։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: