https://arm.sputniknews.ru/20220927/hajadrbejanakan-sahmanin-ajs-gisher-el-haraberakan-kajun-e-eghel-48920734.html
Հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. ՊՆ
Հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. ՊՆ
Sputnik Արմենիա
2 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, և սկսվեց 44-օրյա պատերազմը։ 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T09:30+0400
2022-09-27T09:30+0400
2022-09-27T12:24+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/536/28/5362851_0:67:1000:630_1920x0_80_0_0_c6773ced7d2e7fe4eedf19f3d017f319.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը սեպտեմբերի 27-ի ժամը 09։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է նաև, որ իրադրության փոփոխություն չի արձանագրվել:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։Հավելենք, որ 2 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, և սկսվեց 44-օրյա պատերազմը։ ՀՀ քննչական կոմիտեն 2022-ի մարտի 21-ին հայտնել էր, որ Ադրբջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/536/28/5362851_36:0:964:696_1920x0_80_0_0_af9cfe2219b34f11cce99d2e97f2bbeb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), հայաստան, ադրբեջան
հհ պաշտպանության նախարարություն (պն), հայաստան, ադրբեջան
Հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. ՊՆ
09:30 27.09.2022 (Թարմացված է: 12:24 27.09.2022) 2 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, և սկսվեց 44-օրյա պատերազմը։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը սեպտեմբերի 27-ի ժամը 09։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է նաև, որ իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
Հավելենք, որ 2 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, և սկսվեց 44-օրյա պատերազմը։
ՀՀ քննչական կոմիտեն 2022-ի մարտի 21-ին հայտնել էր, որ Ադրբջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։