https://arm.sputniknews.ru/20220927/bundestagi-pvokhkhvosnaki-hajtararutjunic-hetvo-germaniaji-despanin-kanchel-en-turqiaji-agn-48957767.html
Բունդեսթագի փոխխոսնակի հայտարարությունից հետո Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Բունդեսթագի փոխխոսնակի հայտարարությունից հետո Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Գերմանացի քաղաքական գործիչը մի շարք հայտարարություններ է արել թուրք առաջնորդի մասին, որոնք Անկարան վիրավորական է համարել։ 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T17:45+0400
2022-09-27T17:45+0400
2022-09-27T17:50+0400
թուրքիա
դեսպան
գերմանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:325:2001:1450_1920x0_80_0_0_11d0692ea6741cd3e7060a2eda1a66c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Անկարայում Գերմանիայի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիկիի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար։ Անկարան դրանք վիրավորական է համարել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանջու Բիլգիչին։Կուբիկին վիրավորել է Էրդողանին փախստականների հետ կապված ճգնաժամում նրա գործողությունների պատճառով։ Քաղաքական գործիչը քննադատել է նաև Գերմանիայի կառավարության քաղաքականությունը` նշելով, որ երկիրը չպետք է կրկին գրկաբաց լինի փախստականների հնարավոր նոր ճգնաժամի դեպքում։ Ըստ քաղաքական գործչի` Թուրքիան կարող է միտումնավոր հրահրել հաջորդ ճգնաժամը։«Մենք խստորեն դատապարտում ենք Վոլֆգանգ Կուբիկիի վիրավորական արտահայտությունները, որոնք հնչել են Ներքին Սաքսոնիա դաշնային նահանգում նախընտրական քարոզարշավի շրջանակում: Այդ անընդունելի հայտարարությունները չեն համապատասխանում խորհրդարանի խոսնակի տեղակալի պաշտոնին և լիովին զուրկ են քաղաքական բարոյականությունից ու պատասխանատվությունից»,- ասել է թուրք դիվանագետը։Բիլգիչը նշել է, որ Կուբիկին անպարկեշտ արտահայտություններ է արել, որոնք ցուցադրել են նրա գռեհկությունը։Թուրքիայի ՆԳ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել Էրդողանին
թուրքիա
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:8:2001:1508_1920x0_80_0_0_7ec6dba8983e87ec12081cbec5b249a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, դեսպան, գերմանիա
թուրքիա, դեսպան, գերմանիա
Բունդեսթագի փոխխոսնակի հայտարարությունից հետո Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
17:45 27.09.2022 (Թարմացված է: 17:50 27.09.2022) Գերմանացի քաղաքական գործիչը մի շարք հայտարարություններ է արել թուրք առաջնորդի մասին, որոնք Անկարան վիրավորական է համարել։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Անկարայում Գերմանիայի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիկիի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար։ Անկարան դրանք վիրավորական է համարել։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանջու Բիլգիչին։
Կուբիկին վիրավորել է Էրդողանին փախստականների հետ կապված ճգնաժամում նրա գործողությունների պատճառով։ Քաղաքական գործիչը քննադատել է նաև Գերմանիայի կառավարության քաղաքականությունը` նշելով, որ երկիրը չպետք է կրկին գրկաբաց լինի փախստականների հնարավոր նոր ճգնաժամի դեպքում։ Ըստ քաղաքական գործչի` Թուրքիան կարող է միտումնավոր հրահրել հաջորդ ճգնաժամը։
«Մենք խստորեն դատապարտում ենք Վոլֆգանգ Կուբիկիի վիրավորական արտահայտությունները, որոնք հնչել են Ներքին Սաքսոնիա դաշնային նահանգում նախընտրական քարոզարշավի շրջանակում: Այդ անընդունելի հայտարարությունները չեն համապատասխանում խորհրդարանի խոսնակի տեղակալի պաշտոնին և լիովին զուրկ են քաղաքական բարոյականությունից ու պատասխանատվությունից»,- ասել է թուրք դիվանագետը։
Բիլգիչը նշել է, որ Կուբիկին անպարկեշտ արտահայտություններ է արել, որոնք ցուցադրել են նրա գռեհկությունը։