https://arm.sputniknews.ru/20220927/arajik-harutjunjany-masnakcel-e-44-orja-paterazmum-zvoheri-hishataki-mijvocarumnerin-48936246.html
Արայիկ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի միջոցառումներին
Արայիկ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի միջոցառումներին
Sputnik Արմենիա
Արցախի նախագահը մասնակցել է զոհված ազատամարտիկների հոգեհանգստյան կարգերին։ 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T14:27+0400
2022-09-27T14:27+0400
2022-09-27T14:27+0400
արցախի նախագահ արայիկ հարությունյան
արցախյան պատերազմ
ստեփանակերտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48935805_0:133:1280:853_1920x0_80_0_0_3f85c494543cfb51778ca87765236f45.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ։ Նա ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշատախտակի մոտ, տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից։Հարությունյանը հոգևոր դասի առաջնորդությամբ Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի, գործադիր և օրենսդիր մարմինների պատասխանատուների հետ մասնակցել է օրվա խորհրդով կազմակերպված խաչերթին։ 44-օրյա պատերազմը գոյութենական մարտահրավեր էր ՀՀ–ի և Արցախի համար. ՀՀ նախագահՆա Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ներկա է գտնվել 44-օրյա պատերազմին նվիրված «Լուսո խորան» խորագիրը կրող հուշակոթողի բացման ու օրհնությանը, ինչպես նաև զոհված ազատամարտիկների հոգեհանգստյան կարգերին, զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել նահատակված հերոսների շիրիմներին։2 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, և սկսվեց 44-օրյա պատերազմը։ ՀՀ քննչական կոմիտեն 2022-ի մարտի 21-ին հայտնել էր, որ Ադրբջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48935805_126:0:1263:853_1920x0_80_0_0_ce7a9e71b9956a8ba13265e6134f307a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախի նախագահ արայիկ հարությունյան, արցախյան պատերազմ, ստեփանակերտ
արցախի նախագահ արայիկ հարությունյան, արցախյան պատերազմ, ստեփանակերտ
Արայիկ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի միջոցառումներին
Արցախի նախագահը մասնակցել է զոհված ազատամարտիկների հոգեհանգստյան կարգերին։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ։ Նա ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշատախտակի մոտ, տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից։
Հարությունյանը հոգևոր դասի առաջնորդությամբ Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի, գործադիր և օրենսդիր մարմինների պատասխանատուների հետ մասնակցել է օրվա խորհրդով կազմակերպված խաչերթին։
Նա Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ներկա է գտնվել 44-օրյա պատերազմին նվիրված «Լուսո խորան» խորագիրը կրող հուշակոթողի բացման ու օրհնությանը, ինչպես նաև զոհված ազատամարտիկների հոգեհանգստյան կարգերին, զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել նահատակված հերոսների շիրիմներին։
2 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, և սկսվեց 44-օրյա պատերազմը։
ՀՀ քննչական կոմիտեն 2022-ի մարտի 21-ին հայտնել էր, որ Ադրբջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։