https://arm.sputniknews.ru/20220926/tshapvonian-rusastani-dem-nvor-patzhamijvocner-e-sahmanel-48871064.html
Ճապոնիան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
Ճապոնիան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
Sputnik Արմենիա
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Ճապոնիան բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ 26.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-26T09:59+0400
2022-09-26T09:59+0400
2022-09-26T10:00+0400
ճապոնիա
ռուսաստան
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/1680/48/16804824_0:96:1921:1176_1920x0_80_0_0_ec975cfe3845f74650c842d975a92494.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ճապոնիայի իշխանությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ճապոնիայի Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությանը։Նոր պատժամիջոցները տարածվում են 21 կազմակերպությունների վրա, որոնք կապված են պաշտպանական արդյունաբերության հետ։ Նաև արգելք է սահմանվել քիմիական զենքի արտադրության հետ կապված ապրանքների մատակարարման վրա։ Սահմանափակումները ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 3-ից։«Սև ցուցակում» են հայտնվել «Մոսէլեկտրոնպրոեկտ» ԲԲԸ-ն, «Էտալոն» ՀԿ-ն, «էներգիա» ԲԸ-ն, «Մաշպրիբորինտորգ» ԲԸ-ն, «Ինֆորմակուստիկա» ԲԸ-ն, «Սալյուտ» գործարանը, «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի Ա.Ի. Ալիխանովի անվան տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը:Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Ճապոնիան բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Օրինակ` արգելել է բեռնատար ավտոմեքենաների, ինքնաթափների և բուլդոզերների արտահանումը Ռուսաստան, արգելք է սահմանել շքեղ ապրանքների, այդ թվում՝ «լյուքս» դասի ավտոմեքենաների, ալկոհոլային թանկարժեք խմիչքի, կոսմետիկայի, կաշվե ապրանքների արտահանման համար։Բացի այդ, արգելվել է Ռուսաստան արտահանել նավթավերամշակման բարձրտեխնոլոգիական սարքավորումներ, քվանտային համակարգիչներ ու դրանց բաղադրիչներ, էլեկտրոնային մանրադիտակներ, ատոմային-ուժային մանրադիտակներ, 3D տպիչներ ու դրանց համար նախատեսված նյութեր, օրգանական լուսադիոդների արտադրության սարքավորումներ, միկրոէլեկտրոնիկայի սխեմաներ, բարձր արդյունավետություն ունեցող արևային վահանակներ ջրածնի վառելիքի ու վերականգնվող էներգիայի տեսակների համար, վակուումային պոմպեր, սառեցման սարքավորումներ, որոնք նախատեսված են ծայրահեղ ցածր ջերմաստիճանների համար, էլեկտրամագնիսական ալիքների հայտնաբերումը բարդացնող նյութեր և այլն:Ռուսաստանից արգելված է Ճապոնիա ներմուծել փայտանյութի առանձին տեսակներ, օղի և այլ ապրանքներ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 214-րդ օրը։
ճապոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1680/48/16804824_112:0:1807:1271_1920x0_80_0_0_e465619187c0520d4344a2a2bd5fd222.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճապոնիա, ռուսաստան, պատժամիջոցներ
ճապոնիա, ռուսաստան, պատժամիջոցներ
Ճապոնիան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
09:59 26.09.2022 (Թարմացված է: 10:00 26.09.2022) Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Ճապոնիան բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ճապոնիայի իշխանությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ճապոնիայի Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությանը։
Նոր պատժամիջոցները տարածվում են 21 կազմակերպությունների վրա, որոնք կապված են պաշտպանական արդյունաբերության հետ։ Նաև արգելք է սահմանվել քիմիական զենքի արտադրության հետ կապված ապրանքների մատակարարման վրա։ Սահմանափակումները ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 3-ից։
«Սև ցուցակում» են հայտնվել «Մոսէլեկտրոնպրոեկտ» ԲԲԸ-ն, «Էտալոն» ՀԿ-ն, «էներգիա» ԲԸ-ն, «Մաշպրիբորինտորգ» ԲԸ-ն, «Ինֆորմակուստիկա» ԲԸ-ն, «Սալյուտ» գործարանը, «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի Ա.Ի. Ալիխանովի անվան տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը:
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Ճապոնիան բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Օրինակ` արգելել է բեռնատար ավտոմեքենաների, ինքնաթափների և բուլդոզերների արտահանումը Ռուսաստան, արգելք է սահմանել շքեղ ապրանքների, այդ թվում՝ «լյուքս» դասի ավտոմեքենաների, ալկոհոլային թանկարժեք խմիչքի, կոսմետիկայի, կաշվե ապրանքների արտահանման համար։
Բացի այդ, արգելվել է Ռուսաստան արտահանել նավթավերամշակման բարձրտեխնոլոգիական սարքավորումներ, քվանտային համակարգիչներ ու դրանց բաղադրիչներ, էլեկտրոնային մանրադիտակներ, ատոմային-ուժային մանրադիտակներ, 3D տպիչներ ու դրանց համար նախատեսված նյութեր, օրգանական լուսադիոդների արտադրության սարքավորումներ, միկրոէլեկտրոնիկայի սխեմաներ, բարձր արդյունավետություն ունեցող արևային վահանակներ ջրածնի վառելիքի ու վերականգնվող էներգիայի տեսակների համար, վակուումային պոմպեր, սառեցման սարքավորումներ, որոնք նախատեսված են ծայրահեղ ցածր ջերմաստիճանների համար, էլեկտրամագնիսական ալիքների հայտնաբերումը բարդացնող նյութեր և այլն:
Ռուսաստանից արգելված է Ճապոնիա ներմուծել փայտանյութի առանձին տեսակներ, օղի և այլ ապրանքներ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 214-րդ օրը։