https://arm.sputniknews.ru/20220926/mazda-n-vorvoshel-e-hetevel-toyota-i-orinakin-ev-dadarecnel-artadrutjuny-rd-um-zlm-48872122.html
«Mazda»-ն որոշել է հետևել «Toyota»-ի օրինակին և դադարեցնել արտադրությունը ՌԴ-ում․ ԶԼՄ
«Mazda»-ն որոշել է հետևել «Toyota»-ի օրինակին և դադարեցնել արտադրությունը ՌԴ-ում․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ընկերության հավանական հեռանալը կապված է մատակարարման շղթայի խափանումների հետ։ 26.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-26T10:56+0400
2022-09-26T10:56+0400
2022-09-26T10:59+0400
ռուսաստան
ավտոմեքենա
արտադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/68/69/686914_0:160:3073:1888_1920x0_80_0_0_92e558433c4458ca321b82756f13e8d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Mazda» ավտոկոնցեռնը դիտարկում է Ռուսաստանում ավտոմեքենաների արտադրությունը դադարեցնելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ճապոնական «Nikkei» թերթին:Հրապարակման մեջ նշվում է, որ ընկերությունն արդեն դադարեցրել է արտադրությունը Վլադիվոստոկում «Սոլլերս Ավտո» խմբի հետ համատեղ ձեռնարկության («Մազդա Սոլլերս Մանուֆեքչուրինգ Ռուս» ՍՊԸ) շրջանակում և ուսումնասիրում է ՌԴ-ում արտադրական գործողությունների լիակատար դադարեցման հնարավորությունը:«Վաճառքի կամ տեխնիկական սպասարկման դադարեցման մասին որոշում չի կայացվել», - նշում է թերթը։Ռուսաստանում «Mazda»-ի գործունեության հնարավոր դադարեցման պատճառը պարբերականը համարում է մատակարարման շղթայի խափանումը, որն առաջացել է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության սկսվելուց հետո: Այն ժամանակ «Mazda»-ն դադարեցրել էր իր արտադրանքի մատակարարումը ՌԴ։Համատեղ ձեռնարկությունում 2021 թվականին արտադրվել է շուրջ 29 հազար մեքենա: Ընդ որում` ապրիլի վերջին ռուսական ավտոկոնցեռնը նախորդ տարվա հաշվետվության վերաբերյալ հաղորդագրության մեջ նշել էր, որ բանակցություններ է վարում բաղադրիչների դադարեցված մատակարարումների վերսկսման շուրջ:Ավելի վաղ ՌԴ-ում ավտոմեքենաների արտադրությունը դադարեցնելու մասին պաշտոնապես հայտարարել էր «Toyota» ավտոկոնցեռնը, որը տեղակայված էր Սանկտ Պետերբուրգում: Ընկերությունը նշել էր, որ վեցամսյա պարապուրդի ընթացքում չի կարողացել մշակել այնպիսի մոտեցում, որը թույլ կտա վերադառնալ լիարժեք գործունեության և մոտ ապագայում արտադրությունը վերսկսելու հնարավորություն չի տեսնում Ռուսաստանում:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 214-րդ օրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/68/69/686914_170:0:2901:2048_1920x0_80_0_0_527737ba75fa04ab34fecef2d727c06b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ավտոմեքենա, արտադրություն
ռուսաստան, ավտոմեքենա, արտադրություն
«Mazda»-ն որոշել է հետևել «Toyota»-ի օրինակին և դադարեցնել արտադրությունը ՌԴ-ում․ ԶԼՄ
10:56 26.09.2022 (Թարմացված է: 10:59 26.09.2022) Ընկերության հավանական հեռանալը կապված է մատակարարման շղթայի խափանումների հետ։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Mazda» ավտոկոնցեռնը դիտարկում է Ռուսաստանում ավտոմեքենաների արտադրությունը դադարեցնելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է
«Ինտերֆաքսը»՝ հղում անելով ճապոնական «Nikkei» թերթին:
Հրապարակման մեջ նշվում է, որ ընկերությունն արդեն դադարեցրել է արտադրությունը Վլադիվոստոկում «Սոլլերս Ավտո» խմբի հետ համատեղ ձեռնարկության («Մազդա Սոլլերս Մանուֆեքչուրինգ Ռուս» ՍՊԸ) շրջանակում և ուսումնասիրում է ՌԴ-ում արտադրական գործողությունների լիակատար դադարեցման հնարավորությունը:
«Վաճառքի կամ տեխնիկական սպասարկման դադարեցման մասին որոշում չի կայացվել», - նշում է թերթը։
Ռուսաստանում «Mazda»-ի գործունեության հնարավոր դադարեցման պատճառը պարբերականը համարում է մատակարարման շղթայի խափանումը, որն առաջացել է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության սկսվելուց հետո: Այն ժամանակ «Mazda»-ն դադարեցրել էր իր արտադրանքի մատակարարումը ՌԴ։
Համատեղ ձեռնարկությունում 2021 թվականին արտադրվել է շուրջ 29 հազար մեքենա: Ընդ որում` ապրիլի վերջին ռուսական ավտոկոնցեռնը նախորդ տարվա հաշվետվության վերաբերյալ հաղորդագրության մեջ նշել էր, որ բանակցություններ է վարում բաղադրիչների դադարեցված մատակարարումների վերսկսման շուրջ:
Ավելի վաղ ՌԴ-ում ավտոմեքենաների արտադրությունը դադարեցնելու մասին պաշտոնապես հայտարարել էր «Toyota» ավտոկոնցեռնը, որը տեղակայված էր Սանկտ Պետերբուրգում: Ընկերությունը նշել էր, որ վեցամսյա պարապուրդի ընթացքում չի կարողացել մշակել այնպիսի մոտեցում, որը թույլ կտա վերադառնալ լիարժեք գործունեության և մոտ ապագայում արտադրությունը վերսկսելու հնարավորություն չի տեսնում Ռուսաստանում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 214-րդ օրը։