https://arm.sputniknews.ru/20220926/litvan-50-zrahapat-meqena-e-pvokhancel-ukrainajin-48899425.html
Լիտվան 50 զրահապատ մեքենա է փոխանցել Ուկրաինային
Լիտվան 50 զրահապատ մեքենա է փոխանցել Ուկրաինային
Sputnik Արմենիա
Ուկրաինային ուղղված հետագա աջակցությունը Լիտվան կքննարկի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։ 26.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-26T17:25+0400
2022-09-26T17:25+0400
2022-09-26T17:29+0400
լիտվա
ուկրաինա
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1a/48896374_0:10:1600:911_1920x0_80_0_0_ae4b79de6d2fc3458430c9dbe9011a37.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Լիտվան 50 զրահապատ M113 մեքենա է փոխանցել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լիտվական լրատվամիջոցներին։«Բառացիորեն երեք օր առաջ Ուկրաինա են հասել մեր զրահամեքենաները։ Այժմ արդեն 50 զրահամեքենա է փոխանցվել Ուկրաինային», - ասել է Անուշաուսկասը։Նրա խոսքով՝ Ուկրաինային ուղղված հետագա աջակցությունը Լիտվան կքննարկի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ:Անուշաուսկասը նշել է, որ որպես փոխհատուցում նախատեսվում է Վիլնյուս մատակարարել ամերիկյան JLTV զրահապատ ամենագնացներ, որոնք գնվել են պայմանագրին համապատասխան:Պենտագոնը դիտարկում Է Կիևին ժամանակակից տանկեր մատակարարելու հնարավորությունը. ԶԼՄ«Նոյեմբերին հավանաբար կհասնեն ևս 50 ամենագնացներ, անցյալ տարի տեղ էին հասել 50-ը։ Մենք կուզեինք, որ արագ լիներ։ Միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է մեր ցանկություններին համապատասխան, բայց բանակցություններ են ընթանում»,- ասել է Լիտվայի պաշտպանության նախարարը։Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։Պուտինի ուղերձից հետո ԵՄ-ն հայտարարել է` ոչ թե ՌԴ-ի հետ է պատերազմում, այլ օգնում է Կիևին
լիտվա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1a/48896374_35:0:1387:1014_1920x0_80_0_0_5df15d080261ca0d8c3c7dabff18fa86.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիտվա, ուկրաինա, նատօ
Լիտվան 50 զրահապատ մեքենա է փոխանցել Ուկրաինային
17:25 26.09.2022 (Թարմացված է: 17:29 26.09.2022) Ուկրաինային ուղղված հետագա աջակցությունը Լիտվան կքննարկի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Լիտվան 50 զրահապատ M113 մեքենա է փոխանցել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լիտվական լրատվամիջոցներին։
«Բառացիորեն երեք օր առաջ Ուկրաինա են հասել մեր զրահամեքենաները։ Այժմ արդեն 50 զրահամեքենա է փոխանցվել Ուկրաինային», - ասել է Անուշաուսկասը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային ուղղված հետագա աջակցությունը Լիտվան կքննարկի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ:
Անուշաուսկասը նշել է, որ որպես փոխհատուցում նախատեսվում է Վիլնյուս մատակարարել ամերիկյան JLTV զրահապատ ամենագնացներ, որոնք գնվել են պայմանագրին համապատասխան:
«Նոյեմբերին հավանաբար կհասնեն ևս 50 ամենագնացներ, անցյալ տարի տեղ էին հասել 50-ը։ Մենք կուզեինք, որ արագ լիներ։ Միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է մեր ցանկություններին համապատասխան, բայց բանակցություններ են ընթանում»,- ասել է Լիտվայի պաշտպանության նախարարը։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։