https://arm.sputniknews.ru/20220926/erevanum-shtapognutjan-kancheri-tivy-nvazel-e-hvospitalacvats-hivandneri-qanaky-avelacel-48885257.html
Երևանում շտապօգնության կանչերի թիվը նվազել է, հոսպիտալացված հիվանդների քանակը` ավելացել
Երևանում շտապօգնության կանչերի թիվը նվազել է, հոսպիտալացված հիվանդների քանակը` ավելացել
Sputnik Արմենիա
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը ամփոփել է 2022թ-ի 8 ամիսների աշխատանքը ու ներկայացրել է վիճակագրություն։ 26.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-26T14:08+0400
2022-09-26T14:08+0400
2022-09-26T14:09+0400
երևան
շտապօգնություն
հիվանդ
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717474_0:38:1600:938_1920x0_80_0_0_a340c5a87df81fefbdb81f76157018ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Այս տարի շտապբուժօգնության ծառայություն կանչերի թիվը նվազել է, փոխարենն ավելացել է հիվանդանոց տեղափոխված հիվանդների քանակը։ Ամփոփելով 2022-ի 8 ամիսները՝ այս մասին այսօր ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։Ըստ Ստեփանյանի` ամենաշատը կանչեր գրանցվել են սրտանոթային հիվանդների շրջանում, երկրորդ տեղում սուր շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց կանչերն են, երրորդը՝ վնասվածքներն են։«Սրտանոթային հիվանդությունների մասով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կանչերն ավելացել են 16482-ով։ Սուր շնչառական հիվանդությունների կանչերը 5711-ով են ավելի, իսկ վնասվածք ունեցող հիվանդների կանչերը՝ 1167-ով։ Ավելացել են նաև մանկական կանչերի թիվը՝ 4769-ով և կազմել 16604 կանչ։ Հիվանդանոց է տեղափոխվել 1406 երեխա ավելի, քան նախորդ տարի»,- ասում է տիկին Ստեփանյանը։ Փոխարենը պակասել են կորոնավիրուսի համար արվող կանչերը։Անդրադառնալով ամռանը գրանցված արևահարման դեպքերին՝ նա նշեց, որ գրանցվել է ընդամենը 12 դեպք։Հավելենք, որ ամեն օր շտապբուժօգնության ծառայությունը կատարում է 750 կանչ, դրանցից անհետաձգելի են20-25 տոկոսը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717474_47:0:1471:1068_1920x0_80_0_0_ef5b5dbf9d862a1f42baeb4c7254b88c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, շտապօգնություն, հիվանդ, հիվանդանոց
երևան, շտապօգնություն, հիվանդ, հիվանդանոց
Երևանում շտապօգնության կանչերի թիվը նվազել է, հոսպիտալացված հիվանդների քանակը` ավելացել
14:08 26.09.2022 (Թարմացված է: 14:09 26.09.2022) «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը ամփոփել է 2022թ-ի 8 ամիսների աշխատանքը ու ներկայացրել է վիճակագրություն։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Այս տարի շտապբուժօգնության ծառայություն կանչերի թիվը նվազել է, փոխարենն ավելացել է հիվանդանոց տեղափոխված հիվանդների քանակը։ Ամփոփելով 2022-ի 8 ամիսները՝ այս մասին այսօր ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
«Ընդհանուր կանչերի թիվը կազմել է 193 431։ Այս թիվը 14476-ով ավելի քիչ է քան 2021թ-ի նույն ժամանակահատվածում։ Հիվանդանոց տեղափոխված հիվանդների քանակն է ավելացել 7255-ով»,- նշեց Թագուհի Ստեփանյանը։
Ըստ Ստեփանյանի` ամենաշատը կանչեր գրանցվել են սրտանոթային հիվանդների շրջանում, երկրորդ տեղում սուր շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց կանչերն են, երրորդը՝ վնասվածքներն են։
«Սրտանոթային հիվանդությունների մասով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կանչերն ավելացել են 16482-ով։ Սուր շնչառական հիվանդությունների կանչերը 5711-ով են ավելի, իսկ վնասվածք ունեցող հիվանդների կանչերը՝ 1167-ով։ Ավելացել են նաև մանկական կանչերի թիվը՝ 4769-ով և կազմել 16604 կանչ։ Հիվանդանոց է տեղափոխվել 1406 երեխա ավելի, քան նախորդ տարի»,- ասում է տիկին Ստեփանյանը։ Փոխարենը պակասել են կորոնավիրուսի համար արվող կանչերը։
Անդրադառնալով ամռանը գրանցված արևահարման դեպքերին՝ նա նշեց, որ գրանցվել է ընդամենը 12 դեպք։
Հավելենք, որ ամեն օր շտապբուժօգնության ծառայությունը կատարում է 750 կանչ, դրանցից անհետաձգելի են20-25 տոկոսը։