https://arm.sputniknews.ru/20220926/arajin-angam-kiny-karvogh-e-italiaji-varchapet-darnal-yntrutjunnerum-haghtum-en-ajery-48874484.html
Առաջին անգամ կինը կարող է Իտալիայի վարչապետ դառնալ. ընտրություններում հաղթում են աջերը
Առաջին անգամ կինը կարող է Իտալիայի վարչապետ դառնալ. ընտրություններում հաղթում են աջերը
Sputnik Արմենիա
«Իտալիայի եղբայրներ», «Լիգա», «Առաջ, Իտալիա» ու «Մենք՝ չափավորներս» կուսակցությունները միավորող կոալիցիան ավելի քան 44 տոկոս է հավաքել 26.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-26T11:39+0400
2022-09-26T11:39+0400
2022-09-26T11:51+0400
իտալիա
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/15/24543841_0:27:1600:927_1920x0_80_0_0_87d1b9750b3f9f31a54660386be603af.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Իտալիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթում է աջ կենտրոնամետ կոալիցիան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ՆԳՆ պաշտոնական տվյալներին։«Իտալիայի եղբայրներ», «Լիգա», «Առաջ, Իտալիա» ու «Մենք՝ չափավորներս» կուսակցությունները միավորող կոալիցիան հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 44 տոկոսը: Այս մասին են վկայում քվեաթերթիկների բացարձակ մեծամասնության հաշվարկից հետո ստացված տվյալները։Մատեո Սալվինիի «Լիգա» կուսակցությունը ստացել է ձայների 8,9 տոկոսը, իսկ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությունը՝ մոտ 8 տոկոսը՝ կորցնելով ժողովրդականությունը:Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իտալիայում աջ կենտրոնամետ կոալիցիայի ու Շվեդիայում աջ-լիբերալ դաշինքի ընտրություններում հաղթանակը չի ազդի Եվրամիության կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ծավալների վրա:
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/15/24543841_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b56d62cb5802410cdc58ea0d2ed561d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իտալիա, ընտրություններ
Առաջին անգամ կինը կարող է Իտալիայի վարչապետ դառնալ. ընտրություններում հաղթում են աջերը
11:39 26.09.2022 (Թարմացված է: 11:51 26.09.2022) «Իտալիայի եղբայրներ», «Լիգա», «Առաջ, Իտալիա» ու «Մենք՝ չափավորներս» կուսակցությունները միավորող կոալիցիան ավելի քան 44 տոկոս է հավաքել
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Իտալիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթում է աջ կենտրոնամետ կոալիցիան։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ՆԳՆ պաշտոնական տվյալներին։
«Իտալիայի եղբայրներ», «Լիգա», «Առաջ, Իտալիա» ու «Մենք՝ չափավորներս» կուսակցությունները միավորող կոալիցիան հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 44 տոկոսը: Այս մասին են վկայում քվեաթերթիկների բացարձակ մեծամասնության հաշվարկից հետո ստացված տվյալները։
Երկրի գլխավոր քաղաքական ուժը դառնում է «Իտալիայի եղբայրներ» աջ կուսակցությունը՝ Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ, որը հավաքել է ձայների ավելի քան 26 տոկոսը: Նրա խոսքով՝ իտալացիները «հստակ ցուցում են տվել աջ կենտրոնամետ կառավարությանը»։
Մատեո Սալվինիի «Լիգա» կուսակցությունը ստացել է ձայների 8,9 տոկոսը, իսկ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությունը՝ մոտ 8 տոկոսը՝ կորցնելով ժողովրդականությունը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իտալիայում աջ կենտրոնամետ կոալիցիայի ու Շվեդիայում աջ-լիբերալ դաշինքի ընտրություններում հաղթանակը չի ազդի Եվրամիության կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ծավալների վրա: