https://arm.sputniknews.ru/20220926/aminii-mahic-hetvo-iranum-bvoghvoqi-akcianeri-yntacqum-mahacatsneri-tivy-hasel-e-41-i-zlm-48875106.html
Ամինիի մահից հետո Իրանում բողոքի ակցիաների ընթացքում մահացածների թիվը հասել է 41-ի. ԶԼՄ
Ամինիի մահից հետո Իրանում բողոքի ակցիաների ընթացքում մահացածների թիվը հասել է 41-ի. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։ 26.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-26T11:55+0400
2022-09-26T11:55+0400
2022-09-26T11:57+0400
իրանի իսլամական հանրապետություն
բողոքի ակցիա
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/1003/52/10035238_0:84:1600:984_1920x0_80_0_0_748541cd2a081d74131f2fde6e1ee05a.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Իրանական «Didar News» գործակալությունը, հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, հայտնում է, որ Մահսա Ամինիի մահից հետո երկրում բողոքի ակցիաների և անկարգությունների ընթացքում մահացածների թիվը հասել է 41-ի:Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Եվրոպան աջակցում են Իրանում տեղի ունեցող անկարգություններին և բողոքի ակցիաններին:Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։Արդեն սպանվել են «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի երկու աշխատակիցներ։ Եվս երկու քաղաքացու սպանել են հրազենով և սառը զենքով։ Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, ևս 25 մարդ վնասվածքներ են ստացել։Սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակվել, որոնցում երևում է, թե ինչպես են ցուցարարները դաժանաբար ծեծում ոստիկանության աշխատակիցներին։ Բացի այդ, ցուցարարները ավազակային հարձակումներ են գործում և ավերածություններ անում փողոցներում ՝ վնաս հասցնելով հասարակական և պետական ենթակառուցվածքին: Վերջին երկու օրվա ընթացքում վնասվել են ավելի քան 60 շտապօգնության մեքենաներ։Իրանը բախվել է լրջագույն խնդիրների, և Ադրբեջանը փորձում է դրանից օգտվել առավելագույն չափով
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1003/52/10035238_90:0:1511:1066_1920x0_80_0_0_9430341ada4d893d4a74d49c45606968.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, մահ
իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, մահ
Ամինիի մահից հետո Իրանում բողոքի ակցիաների ընթացքում մահացածների թիվը հասել է 41-ի. ԶԼՄ
11:55 26.09.2022 (Թարմացված է: 11:57 26.09.2022) Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Իրանական «Didar News» գործակալությունը, հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, հայտնում է, որ Մահսա Ամինիի մահից հետո երկրում բողոքի ակցիաների և անկարգությունների ընթացքում մահացածների թիվը հասել է 41-ի:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Եվրոպան աջակցում են Իրանում տեղի ունեցող անկարգություններին և բողոքի ակցիաններին:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Երիտասարդ կնոջ մահը
զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։
Արդեն սպանվել են «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի երկու աշխատակիցներ։ Եվս երկու քաղաքացու սպանել են հրազենով և սառը զենքով։ Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, ևս 25 մարդ վնասվածքներ են ստացել։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակվել, որոնցում երևում է, թե ինչպես են ցուցարարները դաժանաբար ծեծում ոստիկանության աշխատակիցներին։ Բացի այդ, ցուցարարները ավազակային հարձակումներ են գործում և ավերածություններ անում փողոցներում ՝ վնաս հասցնելով հասարակական և պետական ենթակառուցվածքին: Վերջին երկու օրվա ընթացքում վնասվել են ավելի քան 60 շտապօգնության մեքենաներ։