https://arm.sputniknews.ru/20220926/adrbejany-haj-razmagerineri-masin-petq-e-teghekutjun-tramadri-minchev-septemberi-29-y-48875796.html
Ադրբեջանը հայ ռազմագերիների մասին պետք է տեղեկություն տրամադրի մինչև սեպտեմբերի 29-ը
Ադրբեջանը հայ ռազմագերիների մասին պետք է տեղեկություն տրամադրի մինչև սեպտեմբերի 29-ը
Sputnik Արմենիա
Եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի կառավարության խնդրանքը լրացուցիչ ժամանակ տրամադրելու մասին։ 26.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-26T12:09+0400
2022-09-26T12:09+0400
2022-09-26T12:28+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
հայ գերիներ, անհետ կորածներ
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_0:160:3077:1890_1920x0_80_0_0_e179edbda301d5533fedd6403a5b06a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։Հայտարարության մեջ ասվում է, որ դատարանը բավարարել է խնդրանքը։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը: Ադրբեջանցիները սպանված հայ զինծառայողի նկարն ուղարկել են նրա կնոջը․ «Թաթոյան» հիմնադրամԱդրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_172:0:2903:2048_1920x0_80_0_0_60c9987d13146252a9b4140ff96a9162.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), հայ գերիներ, անհետ կորածներ, հայաստան, ադրբեջան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), հայ գերիներ, անհետ կորածներ, հայաստան, ադրբեջան
Ադրբեջանը հայ ռազմագերիների մասին պետք է տեղեկություն տրամադրի մինչև սեպտեմբերի 29-ը
12:09 26.09.2022 (Թարմացված է: 12:28 26.09.2022) Եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի կառավարության խնդրանքը լրացուցիչ ժամանակ տրամադրելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Տեղեկությունը հայտնում է
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Հայտարարության մեջ ասվում է, որ դատարանը բավարարել է խնդրանքը։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: