https://arm.sputniknews.ru/20220925/ukrainaji-zu-n-himarsvov-harvats-e-hascrel-khersvonum-gtnvvogh-hjuranvocin-2-mard-e-zvohvel-48850953.html
Ուկրաինայի ԶՈւ-ն HIMARS–ով հարված է հասցրել Խերսոնում գտնվող հյուրանոցին. 2 մարդ է զոհվել
Ուկրաինայի ԶՈւ-ն HIMARS–ով հարված է հասցրել Խերսոնում գտնվող հյուրանոցին. 2 մարդ է զոհվել
Sputnik Արմենիա
Նախնական տեղեկություններով` հրթիռային հարվածի ժամանակ զոհվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի 5-6 գումարման պատգամավոր Ալեքսեյ Ժուրավկոն։ 25.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-25T10:28+0400
2022-09-25T10:28+0400
2022-09-25T10:54+0400
խերսոն
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
զոհ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/19/48851874_104:0:1692:893_1920x0_80_0_0_4530bba7aca55cd86ac3c7b9cca40d4a.png
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքը HIMARS ՀԿՌՀ–ից հարված է հասցրել Խերսոնի կենտրոնում գտնվող հյուրանոցին, 2 մարդ զոհվել է։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։Նրա խոսքով` հրթիռային հարվածը հասցվել է ժամը 5:30–ին, նախնական տվյալներով` HIMARS ՀԿՌՀ–ից։«Տեղում արտակարգ ծառայություններ են աշխատում, մաքրում են փլատակներն ու որոնում տուժածներին»,–ասել է նա։Ներկայացուցչի խոսքով` հյուրանոցում քաղաքացիական անձինք էին բնակվում, որևէ զենք կամ տեխնիկա այնտեղ չկար։«Դա փաստացի Խերսոնի կենտրոնն է», – հավելել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 213-րդ օրը։
խերսոն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/19/48851874_501:0:1692:893_1920x0_80_0_0_929be91a920cc859f3daf040c5ede4b9.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խերսոն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, զոհ, видео, տեսանյութեր
խերսոն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, զոհ, видео, տեսանյութեր
Ուկրաինայի ԶՈւ-ն HIMARS–ով հարված է հասցրել Խերսոնում գտնվող հյուրանոցին. 2 մարդ է զոհվել
10:28 25.09.2022 (Թարմացված է: 10:54 25.09.2022) Նախնական տեղեկություններով` հրթիռային հարվածի ժամանակ զոհվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի 5-6 գումարման պատգամավոր Ալեքսեյ Ժուրավկոն։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքը HIMARS ՀԿՌՀ–ից հարված է հասցրել Խերսոնի կենտրոնում գտնվող հյուրանոցին, 2 մարդ զոհվել է։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։
Նրա խոսքով` հրթիռային հարվածը հասցվել է ժամը 5:30–ին, նախնական տվյալներով` HIMARS ՀԿՌՀ–ից։
«Տեղում արտակարգ ծառայություններ են աշխատում, մաքրում են փլատակներն ու որոնում տուժածներին»,–ասել է նա։
Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն` հրթիռային հարվածի ժամանակ զոհվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր Ալեքսեյ Ժուրավկոն։
Ներկայացուցչի խոսքով` հյուրանոցում քաղաքացիական անձինք էին բնակվում, որևէ զենք կամ տեխնիկա այնտեղ չկար։
«Դա փաստացի Խերսոնի կենտրոնն է», – հավելել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 213-րդ օրը։