00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը Ադրբեջանից Նախիջևան ճանապարհի գոյություն չի արձանագրում

© Sputnik / Ashot SafaryanՀայ–ադրբեջանական սահման. Նախիջևան
Հայ–ադրբեջանական սահման. Նախիջևան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2022
Հայ–ադրբեջանական սահման. Նախիջևան
Բաժանորդագրվել
Տարածաշրջանի ապաշրջափակման շրջանակում Հայաստանի տարածքում երկաթգծի շինարարության ժամկետների մասին դեռ որևէ բան հայտնի չէ։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ադրբեջանից Նախիջևան որևէ կոնկրետ ճանապարհի առկայություն չի ենթադրում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացը դադարեցված չէ։ Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթգծի շինարարությունը դեռ չի մեկնարկել, իսկ Ադրբեջանից Նախիջևան անցնող ավտոմոբիլային ճանապարհի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում որևէ ճանապարհ կամ ուղի, այլ խոսքը տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, ինչպես նաև Ադրբեջանի արևմտյան հատվածների և Նախիջևանի հետ իրականացվող տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անվտանգության ապահովման մասին է։ Հարցը դեռ քննարկվում է», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հայտնել են նաև, որ երկաթգծի և ավտոմոբիլային ճանապարհի գործարկման հստակ ամսաթիվ հնարավոր չէ նշել։
Պատասխանում նշված է նաև, որ տարածաշրջանային ապաշրջափակման հանձնաժողովի հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն դեռ չկա։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալիս` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Բաքուն հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ամեն կերպ փորձում է մեղադրել Երևանին ապակառուցողական դիրքորոշման մեջ։ Իրականությունն այն է, որ Հայաստանը պատրաստ է ազգային իր օրենսդրության շրջանակում բացել ճանապարհներն Ադրբեջանի համար։
Սակայն Բաքուն, նրա խոսքով, ուզում է, որ նոր ճանապարհ բացվի։ Դա ևս ընդունելի է Հայաստանի համար, իսկ 2020 թվականի հայտարարության մեջ նշվում է, որ նոր ճանապարհը կարող է կառուցվել կողմերի համաձայնության դեպքում։ Հայաստանը պատրաստ է կառուցել ճանապարհ, որը կգործի ՀՀ ազգային օրենսդրության համապատասխան և կլինի ինքնիշխան վերահսկողության ներքո։
Ադրբեջանը մտադիր է ՀՀ նոր տարածքներ բռնազավթել. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ–ում
Լրահոս
0