https://arm.sputniknews.ru/20220925/mirzvojany-siriaci-gvortsynkervojy-nerkajacrel-e-adrbejani-agresiaji-hetevanqvov-steghtsvats-vitshaky-48855286.html
Միրզոյանը սիրիացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված վիճակը
Միրզոյանը սիրիացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված վիճակը
Sputnik Արմենիա
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: 25.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-25T13:30+0400
2022-09-25T13:30+0400
2022-09-25T14:23+0400
սիրիա
հայաստան
արարատ միրզոյան
նախարար
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/19/48858455_0:9:2100:1190_1920x0_80_0_0_7558639510c0011a27f431ea8f41a77c.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ։ Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպումը կայացել է սեպտեմբերի 24-ին։Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին՝ շեշտելով խնդիրները խաղաղ բանակցությունների ու երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։Միրզոյանը Միկդադին է ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի և համապատասխան մեխանիզմների միջոցով ագրեսորին զսպելու կարևորությունը:Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:Զրուցակիցները կարևորել են Սիրիայի հայկական համայնքի դերը Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ չնայած սիրիական ճգնաժամի ընթացքում կրած դժվարություններին, այն շարունակում է յուրահատուկ կամուրջի դեր խաղալ երկու երկրների միջև:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
սիրիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/19/48858455_155:0:2022:1400_1920x0_80_0_0_75484e30185e999e957574f35a1a8839.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հայաստան, արարատ միրզոյան, նախարար, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման
սիրիա, հայաստան, արարատ միրզոյան, նախարար, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման
Միրզոյանը սիրիացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված վիճակը
13:30 25.09.2022 (Թարմացված է: 14:23 25.09.2022) Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ։ Ինչպես
հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպումը կայացել է սեպտեմբերի 24-ին։
Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին՝ շեշտելով խնդիրները խաղաղ բանակցությունների ու երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։
Միրզոյանը Միկդադին է ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի և համապատասխան մեխանիզմների միջոցով ագրեսորին զսպելու կարևորությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Զրուցակիցները կարևորել են Սիրիայի հայկական համայնքի դերը Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ չնայած սիրիական ճգնաժամի ընթացքում կրած դժվարություններին, այն շարունակում է յուրահատուկ կամուրջի դեր խաղալ երկու երկրների միջև:
Արտգործնախարարները քննարկել են ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել փոխադարձ հետարքրքություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։