https://arm.sputniknews.ru/20220925/berd-hamajnqum-qaghaqacinerin-stipel-en-nakhyntrakan-qarvozchutjun-anel-48852656.html
Բերդ համայնքում քաղաքացիներին ստիպել են նախընտրական քարոզչություն անել
Բերդ համայնքում քաղաքացիներին ստիպել են նախընտրական քարոզչություն անել
Sputnik Արմենիա
Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը ձերբակալվել են։ 25.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-25T11:07+0400
2022-09-25T11:07+0400
2022-09-25T11:09+0400
բերդ
համայնքի ղեկավար
տիմ ընտրություններ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը համայնքի բնակիչներին ստիպել են նախընտրական քարոզչություն անել, հայտնում է քննչական կոմիտեն։Բացահայտված հանգամանքներով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։Մասնավորապես` Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սպառնացել են լուծել աշխատանքային պայմանագիրը` փոխարենը պահանջելով ընդգրկվել հիշյալ դաշինքում ու դաշինքի օգտին քարոզչություն կատարել ՝ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:Ձեռք բերված բավարար ապացույցներով Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ու Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավարի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով։Համայնքի պաշտոնյա մեղադրյալները ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է:Նշենք, որ այսօր ՀՀ 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են ընթանում։Հիշեցնենք, որ «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարը Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն է, ով 2021թ-ի նոյեմբերի 9-ից գտնվում է անազատության մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով («Պաշտոնեական կեղծիքը)։
բերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բերդ, համայնքի ղեկավար, տիմ ընտրություններ, ձերբակալություն
բերդ, համայնքի ղեկավար, տիմ ընտրություններ, ձերբակալություն
Բերդ համայնքում քաղաքացիներին ստիպել են նախընտրական քարոզչություն անել
11:07 25.09.2022 (Թարմացված է: 11:09 25.09.2022) Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը ձերբակալվել են։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը համայնքի բնակիչներին ստիպել են նախընտրական քարոզչություն անել,
հայտնում է քննչական կոմիտեն։
Բացահայտված հանգամանքներով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարզվել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններում, սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, օգտագործելով իրենց իշխանական լիազորությունները, համայնքի բնակիչներին ստիպել են քարոզչություն կատարել դաշինքի օգտին։
Մասնավորապես` Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սպառնացել են լուծել աշխատանքային պայմանագիրը` փոխարենը պահանջելով ընդգրկվել հիշյալ դաշինքում ու դաշինքի օգտին քարոզչություն կատարել ՝ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:
Ձեռք բերված բավարար ապացույցներով Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ու Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավարի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով։
Համայնքի պաշտոնյա մեղադրյալները ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ այսօր ՀՀ 18 համայնքներում ՏԻՄ ը
նտրություններ են ընթանում։
Հիշեցնենք, որ «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարը Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն է, ով 2021թ-ի նոյեմբերի 9-ից գտնվում է անազատության մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով («Պաշտոնեական կեղծիքը)։