https://arm.sputniknews.ru/20220923/zhamy-0740-i-sahmanum-adrbejani-zun-krkin-khakhtel-e-hradadari-rezhimy-hh-pn-48762813.html
Ժամը 07։40-ի սահմանում Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ՀՀ ՊՆ
Ժամը 07։40-ի սահմանում Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ՀՀ ՊՆ
Sputnik Արմենիա
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T09:47+0400
2022-09-23T09:47+0400
2022-09-23T17:03+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
կրակոց
վարդենիս
գեղարքունիքի մարզ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/07/11130763_0:85:1600:985_1920x0_80_0_0_28198a312017b5438f18680b9b69ff8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ թշնամին այսօր հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավորների ու զոհերի մասին տեղեկություն չկա։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
վարդենիս
գեղարքունիքի մարզ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/07/11130763_88:0:1512:1068_1920x0_80_0_0_5cbe2576c83148d16e1abf8ce2bd7df3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), կրակոց, վարդենիս, գեղարքունիքի մարզ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
հհ պաշտպանության նախարարություն (պն), կրակոց, վարդենիս, գեղարքունիքի մարզ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
Ժամը 07։40-ի սահմանում Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ՀՀ ՊՆ
09:47 23.09.2022 (Թարմացված է: 17:03 23.09.2022) Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան»,–նշել է ՊՆ խոսնակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ թշնամին այսօր հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավորների ու զոհերի մասին տեղեկություն չկա։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։