https://arm.sputniknews.ru/20220923/tshnamin-krak-e-bacel-kutakani-ughghutjamb-viravvorneri-ev-zvoheri-masin-teghakatvutjun-chka-48762296.html
Թշնամին կրակ է բացել Կուտականի ուղղությամբ. վիրավորների և զոհերի մասին տեղեկություն չկա
Թշնամին կրակ է բացել Կուտականի ուղղությամբ. վիրավորների և զոհերի մասին տեղեկություն չկա
Sputnik Արմենիա
Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո կանանց, ծերերին և երեխաներին Կուտականից տարհանել են։ 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T09:24+0400
2022-09-23T09:24+0400
2022-09-23T17:02+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
կրակոց
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
գեղարքունիքի մարզ
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905431_0:84:1601:984_1920x0_80_0_0_859e9f0ddcd576617a851f6666a05ff1.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կուտականի գյուղապետ Մակիչ Թովմասյանը։Նա նշեց, որ խուճապ չկա, ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո կանանց, ծերերին և երեխաներին տարհանել են, գյուղում մնացել են միայն տղամարդիկ։Թովմասյանը հավելեց, որ վիրավորների ու զոհերի մասին տեղեկություն չկա։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
գեղարքունիքի մարզ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905431_88:0:1511:1067_1920x0_80_0_0_14c9960f232f33203e2bb9cf45c8bc8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրակոց, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, գեղարքունիքի մարզ, հայաստան, ադրբեջան
կրակոց, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, գեղարքունիքի մարզ, հայաստան, ադրբեջան
Թշնամին կրակ է բացել Կուտականի ուղղությամբ. վիրավորների և զոհերի մասին տեղեկություն չկա
09:24 23.09.2022 (Թարմացված է: 17:02 23.09.2022) Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո կանանց, ծերերին և երեխաներին Կուտականից տարհանել են։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Կուտականի գյուղապետ Մակիչ Թովմասյանը։
«Ընդհանուր առմամբ եղել է երկու օչերեդ, մեկը տևել է 2, մյուսը` 3 րոպե։ Այժմ գյուղում հանգիստ է, կրակոցներ չկան»,–ասաց Թովմասյանը
Նա նշեց, որ խուճապ չկա, ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո կանանց, ծերերին և երեխաներին տարհանել են, գյուղում մնացել են միայն տղամարդիկ։
Թովմասյանը հավելեց, որ վիրավորների ու զոհերի մասին տեղեկություն չկա։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։