https://arm.sputniknews.ru/20220923/taratsashrjanajin-kajunutjan-karevvor-himqeric-meky-lgh-harci-himnvovin-lutsumn-e-pashinjan-48759484.html
Տարածաշրջանային կայունության կարևոր հիմքերից մեկը ԼՂ հարցի հիմնովին լուծումն է. Փաշինյան
Տարածաշրջանային կայունության կարևոր հիմքերից մեկը ԼՂ հարցի հիմնովին լուծումն է. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշեց, որ ԼՂ–ում ապրող հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։ 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T02:16+0400
2022-09-23T02:16+0400
2022-09-23T11:55+0400
նիկոլ փաշինյան
արցախ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48757999_0:0:1601:901_1920x0_80_0_0_86275d419ced0a759feef1c0dd7213dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Տարածաշրջանային կայունության ամենակարևոր գործոններից մեկը ԼՂ հիմնահարցի համապարփակ կարգավորումն է։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Փաշինյանը կոչ արեց ապահովել ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ և անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական, մարդու իրավունքների իրավիճակը տեղում գնահատելու և մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու նպատակով։Նրա խոսքով` ադրբեջանական վերահսկողության ներքո մնացած տարածքներում գտնվող հայկական հուշարձանների ճակատագիրը ՀՀ-ի օրակագում է։Կարո՞ղ է Ալիևը ներկայացնել մի քարտեզ, որով ճանաչում է ՀՀ տարածքը. Փաշինյանը` ՄԱԿ–ում
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48757999_0:0:1423:1067_1920x0_80_0_0_9cf688ef6b35cafd1e32ab002408b2e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արցախ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան, արցախ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Տարածաշրջանային կայունության կարևոր հիմքերից մեկը ԼՂ հարցի հիմնովին լուծումն է. Փաշինյան
02:16 23.09.2022 (Թարմացված է: 11:55 23.09.2022) ՀՀ վարչապետը նշեց, որ ԼՂ–ում ապրող հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Տարածաշրջանային կայունության ամենակարևոր գործոններից մեկը ԼՂ հիմնահարցի համապարփակ կարգավորումն է։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին ագրեսիան տեղի է ունենում այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հումանիտար հետևանքները դեռ չեն լուծվել։ Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տեղահանված բնակչության հոգեսոցիալական խնդիրները, հայ ռազմագերիների հայրենադարձությունը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը շարունակում են մնալ մեր կառավարության օրակարգում»,–ասաց Փաշինյանը։
Փաշինյանը կոչ արեց ապահովել ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ և անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական, մարդու իրավունքների իրավիճակը տեղում գնահատելու և մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու նպատակով։
«Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելությունը պետք է մուտք ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Ցավոք, Ադրբեջանը երկու առաքելություններն էլ արգելափակում է արհեստական, քաղաքական նախապայմաններ դնելով»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` ադրբեջանական վերահսկողության ներքո մնացած տարածքներում գտնվող հայկական հուշարձանների ճակատագիրը ՀՀ-ի օրակագում է։